Երևան, 20.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփ Հայաստանում ձևավորվում է դաշինք՝ ընդդեմ Փաշինյանի. «Փաստ» Ոչ մի բացառիկ նշանակություն. ինչո՞ւ էր, ի վերջո, «կանչվել» Բրյուսել. «Փաստ» «Ամենադաժանն այն է, որ ծնողը գիշերը գլուխը դնում է բարձին ու երազում քնի մեջ իր բալին տեսնելու մասին». ավագ գնդացրորդ Աշոտ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Մատաղիսում. «Փաստ» Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ» Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ» «Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Բնակիչներին նվիրատվությամբ կտրամադրվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները. նախագիծ. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ»


Տարեկան մոտ 1,5 մլն զբոսաշրջիկ է այցելում՝ տեսնելու աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետրան հին քաղաք է, որը գտնվում է ժամանակակից Հորդանանի տարածքում՝ ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա, Սիկ անունով նեղ կիրճում։ Քաղաքի ելքերը հյուսիսում և հարավում ընկած նեղ կիրճերով են, իսկ արևելքում ու արևմուտքում մոտ 60 մ բարձրությամբ ժայռերն են մեկուսացնում նրան արտաքին աշխարհից:Պետրան ընկած է առևտրական երկու կարևոր ճանապարհների խաչմերուկում, որոնցից մեկը միացնում էր Կարմիր ծովը Դամասկոսին, մյուսը Միջերկրական ծովի մոտ Պարսից ծոցը կապում էր Գազային։ Պարսից ծոցից ուղևորվող քարավանները՝ բարձված թանկարժեք համեմունքներով, ստիպված էին շաբաթներ շարունակ հերոսաբար դիմակայել Արաբական անապատի դաժան պայմաններին, մինչ կհասնեին բավական նեղ Սիկ կիրճին, որտեղ էր երկար սպասված Պետրան։
 
Այնտեղ ճանապարհորդները գտնում էին կերակուր, ծածկ և սառը, կենարար ջուր։ Հարյուրավոր տարիներ առևտուրը Պետրային մեծ հարստություն է բերել։ Սակայն, երբ հռոմեացիները բացահայտեցին արևելք տանող ծովային ճանապարհը, համեմունքների առևտրի ցամաքային ճանապարհն անկում ապրեց, և Պետրան աստիճանաբար դատարկվեց՝ կորչելով ավազների մեջ։ Քաղաքի արաբերեն անվանումն է ԱլԲատրա, իսկ հունարեն Պետրա տարբերակը նշանակում է քար: Պետրայի շատ շինություններ կառուցվել են տարբեր դարաշրջաններում և տարբեր տիրակալների օրոք, այդ թվում՝ իդումեացի, նաբաթեացի, հռոմեացի, բյուզանդացի, արաբ։ 12րդ դարում Պետրան տիրել են խաչակիրները։ 6րդ դարից հետո կառուցված շինություններ Պետրայում գրեթե չկան, քանի որ այդ ժամանակից քաղաքն արդեն իսկ կորցրել էր իր նշանակությունը։ Ժամանակակից եվրոպացիներից առաջինը Պետրան տեսել և նկարագրել է շվեյցարացի ճանապարհորդ Յոհան Լյուդվիգ Բուրկհարդը։ 20րդ դարի վերջից Պետրան Հորդանանի ամենամեծ հռչակ վայելող տեսարժան վայրն է։
 
2007 թվականին այն ընդգրկվել է աշխարհի նոր յոթ հրաշալիքների ցանկում։ Մեր օրերում տարեկան մեկուկես միլիոն զբոսաշրջիկ է այցելում Հորդանան՝ տեսնելու Պետրան, որի շինությունները խոսում են նրա երբեմնի փառքի մասին։ Քաղաքը դարձել է Հորդանանի խորհրդանիշը։ Պետրայի 1ին դարի ԷլՔազնեի հսկայական ժայռափոր տաճարը քաղաքի համեմատաբար լավ պահպանված շինությունն է։ Այն քարե մեծ խորշ է, որում իբր պահվել են թանկարժեք քարեր և ոսկի. այդտեղից էլ ծագում է նրա անունը (արաբերենից թարգմանած՝ գանձարան)։ Պետրայում աչքի են ընկնում նաև ժայռափոր նկուղները, իսկ ամֆիթատրոնն ու սյունաշարերը վկայում են, որ 12րդ դարերում այդտեղ եղել են հռոմեացիները։ Սովորելով վարպետորեն հավաքել ջուրը՝ Պետրայի բնակիչները հրաշալի տիրապետել են քարով աշխատելու կարողությանը։ Պետրան իրականում հենց քարից քաղաք է, որի նմանը չի եղել ողջ Հռոմեական Կայսրությունում։ Քաղաքը կառուցող նաբաթեացիները համբերությամբ ապառաժներից տներ, տաճարներ են փորել, և 1ին դարում անապատի սրտում խոյացել է այդ հոյակերտ քաղաքը։
 
Թրծակավե խողովակների շնորհիվ քաղաքի ճարտարապետները ստեղծել են ջրամատակարարման բարդ համակարգ, և, չնայած չոր կլիմային, քաղաքի բնակիչները ջրի կարիք չեն ունեցել։ Ամբողջ քաղաքում եղել է մոտ 200 ջրհոր, որտեղ ամբարվել ու պահպանվել են անձրևաջրերը։ Հենց թրծակավե խողովակներով էլ հնարավոր բոլոր աղբյուրներից հավաքվել է ջուրը քաղաքից 25 կմ շրջագծով։ Ամբողջ քաղաքի տարածքով արևելքից արևմուտք ձգվող գլխավոր փողոցը նախագծվել է հռոմեացիների տիրապետության շրջանում։ Նրա երկու կողմերում կան սյունաշարեր։ Փողոցի արևմտյան ծայրը վերջանում է մեծ տաճարի մոտ, իսկ արևել յանը ավարտվում է հաղթակամարով:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարըԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 34 վիրավոր Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերՀայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանքԹրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին Լոռիում 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդինՊրեմիերա. Սոֆի Մխեյան-«Տամ սեր» Մակրոնը հայտնել է «Ռուսաստանի վրա ճնշnւմը մեծացնելու» իր մտադրության մասին Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. ԶելենսկիԿուրտուան երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփ Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՑանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանՀանքագործի և մետալուրգի օրվա տոնական միջոցառումները` ֆոտոշարքովԱյս շաբաթ գործարկված մեր թվով 10-րդ գրասենյակի՝ Արաբկիրի կառույցի բացման ոգևորիչ կադրերը. Չալաբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԱլիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ ՍարգսյանՍամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում Հիշողություններ արթնացնող ու մի ամբողջ ժամանակաշրջան խորհրդանշող ավտոբուս, որ այդպես էլ մնաց որպես... հիշողություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒԼԻՍԻ). Պապի անսխալության դոգման, լեզվի առաջին հաջողված փոխպատվաստումը, 800 տարվա օկուպացիան. «Փաստ»ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինԲալթյան երկրների ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում է Էստոնիայում, և այժմ այն աջակցում է ցանցի կայունությանը Հայաստանում ձևավորվում է դաշինք՝ ընդդեմ Փաշինյանի. «Փաստ»Նիկոլը պառակտում է մեր երկիրը, հային հանում է հայի դեմ. քաղաքացիԸնդդիմությունը պիտի «վարագույրը հետ քաշի» ու սկսի ճանաչել հանրությանը. «Թարմ ուղեղով»Ոչ մի բացառիկ նշանակություն. ինչո՞ւ էր, ի վերջո, «կանչվել» Բրյուսել. «Փաստ»«Ամենադաժանն այն է, որ ծնողը գիշերը գլուխը դնում է բարձին ու երազում քնի մեջ իր բալին տեսնելու մասին». ավագ գնդացրորդ Աշոտ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Մատաղիսում. «Փաստ»Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ»Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ»«Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ»Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ»Բնակիչներին նվիրատվությամբ կտրամադրվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները. նախագիծ. «Փաստ»Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ»Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ»ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը. «Փաստ»Լուսագյուղում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը «Կաղամարի խաղը» սերիալն օգնել է Netflix-ին գրանցել եռամսյակային ռեկորդային եկամուտ Արմավիրում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Մասիսում բախվել են 2 «Mercedes». կա տուժած Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են սուբուտեքսի հաբեր CNN-ը կանխատեսում է նավթի գների կտրուկ աճ՝ Թրամփի պատժամիջոցների պատճառով Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԲանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. Արաղչի