Կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ
Հասարակություն![Կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ](/timthumb.php?src=disc/12-12-24/c9edb12b9addf19436e20aa574a7907d.jpg&w=780)
Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում):
Մասնավորապես՝
Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն,
Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն,
Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն:
Հարակից բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն: