Երևան, 13.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Վաղն էլ իր ընտանիքից ու սրբություններից կհրաժարվի․ Մանուկյանը՝ Փաշինյանին Չինաստանում հայտնաբերվել է կապիկի վիրուսի նոր բռնկում Վթարի պատճառով ջուր չի լինելու


Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում

Վերլուծական

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, թե տվյալներ է ստացել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի և Թուրքիայի սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ: Նշելով, որ ստացված տվյալների ստուգման կապակցությամբ իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ԱԱԾ-ն որևէ այլ մանրամասն չի հայտնում։ Այդ թվում չի նշվում, սահմանի խախտումը ցամաքով, թե օդով է եղել:

Բաց աղբյուրներից պարզվել է, որ դեկտեմբերի 12-ին, Հայաստանի սահմանին նկատվել է թուրքական «Աքսունգուր» (Anka-2) անօդաչու թռչող սարք: Մեկ այլ անօդաչու թռչող սարք (Bayraktar TB-2) նախորդ օրը թռել է Հայաստանի սահմանին մոտ, ևս երկուսը մոտակայքում են եղել, ավելի մոտ Իրանի սահմանին:

Ուշագրավ է, որ այդ ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին մեղադրել է ռազմականացման մեջ: Բաքվում կայացած հանդիպմանը Հասանովը հայտարարել է, որ Հայաստանի վերազինումը բացասաբար է ազդում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա։ Նա նաև թուրք զինվորականին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Ակնհայտ է, որ Սիրիայում իշխանությունը զավթելուց հետո Թուրքիան և, բնականաբար, Ադրբեջանն իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են Հարավային Կովկասի ուղղությամբ։ Երեկ ադրբեջանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ կրկին պահանջներ են ներկայացրել Հայաստանին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա: Նա նաև նշել է՝ Երևանն ու Բաքուն բանակցություններ են վարում և այդ հարցում միջնորդների կարիք չունեն:

-Ընդհակառակը՝ երրորդ կողմի միջամտությունը տարածաշրջանի գործերին վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Հաջիևը: Ադրբեջանի նախագահի օգնականը միաժամանակ բողոքել է Հայաստան-Ֆրանսիա գործակցությունից պաշտպանական ոլորտում, ինչպես նաև Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունից Հայաստան-Ադրբեջան սահմանին:

-Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի», - հայտարարել է Հաջիևը՝ նշելով, թե «առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ, սակայն, այն դառնում է մշտական»։ «Դրա կազմը, ինչպես նաև մանդատի տարածքն ընդլայնվում են», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ շեշտելով՝ Եվրամիության առաքելությունը տարածաշրջանում ոչ թե խաղաղության ամրապնդմանը նպաստող, այլ մտահոգություններ առաջացնող գործոն է։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ նկատել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է։ Բայրամովը դարձյալ կրկնել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ հայտարարելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ «Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը, որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որ ընդունվել է Հայաստանի անկախացումից հետո, և այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ որոշումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»,- հայտարարել է Բայրամովը։

Ակնհայտորեն, Հայաստանի գործող իշխանությունների փաստարկները թուրք-ադրբեջանական տանդեմին չեն հուզում, նրանք հետևողականորեն գնում են իրավիճակի սրման, մինչ Փաշինյանը զբաղված է թիթեռ նկարելով։

Աննա Կիրակոսյան

Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտելՎատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվեՈչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ֆաշիստական պետություն. Մենուա Սողոմոնյան Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոhերի թիվն ավելանում է Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը Շիրակի մարզում, Հրազդան, Սևան, Վարդենիս քաղաքներում և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Հասնինք Սասուն, մտնինքն Վան. շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. ՓաշինյանՆիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանՀյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել Ալիևի համար կրիտիկական է Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության մնալը. Մենուա ՍողոմոնյանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք ազգովի կհաղթահարենք այս տխուր շրջափուլը. Լիլիթ ԱրզումանյանՄեծ մեծ խոսելով չէ, պոռոտախոսությունը միշտ հակառակ էֆեկտն է ունենում. Մհեր ԱվետիսյանԹրամփի որդին «կաշառել» է գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը. BildԵթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ. Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնումԿալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք (լուսանկարներ)Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը «Էլ կլասիկո»-ի սպասումով. Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչումԿանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատվածԳեղարքունիքում թալանել են զnhված զինծառայnղի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերըԱվելի լավն են, քան տանիքային վահանակները. բացահայտվել են ֆասադային արևային մարտկոցների անսպասելի առավելություններըՊալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Տագնապալի 2025 թվական. Հրայր Կամենդատյան Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմի պրեմիերան կայացավ«Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր ԿամենդատյանՆիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա ՍողոմոնյանԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ Սարգսյան