Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ» Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ» «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»


Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի. Մովսես Հակոբյան

Հարցազրույց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հարցազրույցը լի էր բազմաթիվ վտանգավոր հայտարարություններով։ Թշնամի երկրի առաջնորդը, սպառնալիքի լեզուն բանեցնելով, կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով․ ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»։ Բացի այդ, Ալիևը խոսել է ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ուղիղ տեքստով Հայաստանը որակել «ֆաշիստական երկիր»:

Ալիևի այս և մնացյալ հայտարարությունները, ըստ փորձագետների, հերթական պատերազմի նախերգանքն է։

Արդյո՞ք իբր խաղաղության մեջ գտնվող Հայաստանին նոր լայնամասշտաբ պատերազմ է սպասվում, MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։

-  Պարո՛ն Հակոբյան, Ալիևը երեկ հերթական սպառնալիքները հնչեցրեց, հերթական անգամ ակնարկեց, որ իր բոլոր պահանջներին հասնելու է՝ մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսքը։ Բացի այդ, Ալիևը պայման է դնում մեր առջև, որ վերադարձնենք այն զենք-զինամթերքը, որ ձեռք ենք բերել 44-օրյա պատերազմից հետո, քանի որ մեր երկրի զինվելը նա համարում է սպառնալիք իր երկրի համար։ 

-  Դրա պատասխանը ես տվել եմ։

-  Ե՞րբ։

-  Ես ամեն տարի էլ խոսում եմ սպառնալիքների մասին։

-  Իմ հարցը կոնկրետ երեկ հնչեցված հայտարարությունների մասին է։ Պատերազմի նախերգա՞նք էր հնչեցնում Ալիևը։

-  Գուշակությամբ չեմ զբաղվում։

-  Պարո՛ն Հակոբյան, Դուք հմուտ ռազմական գործիչ եք, և Ձեր դեպքում ոչ թե գուշակություն, այլ վերլուծություն ենք ակնկալում լսել։ 

-  Ես բազմիցս ասել եմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե ուշադիր կարդաք, այդտեղ ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ, այնտեղ ամեն ինչ գրված է։

-  Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր կետերն արհամարհվել են Ադրբեջանի կողմից, այդ կետերին չեն հետևում։

-  Ո՞նց չեն հետևում։

-  Ութերորդ կետով գերիներին պիտի վերադարձներին, բայց հայ իրավապաշտպանները պնդում են, որ Բաքվի բանտերից ոչ բոլոր գերիներն են վերադարձել Հայաստան, և խոսքը 2020-ին գերեվարված անձանց մասին է, իններորդ կետով պետք է ճանապարհներն ապաշրջափակվեին։ Եվ այսպես շարունակ։

-  Դուք ուշադիր չեք կարդացել փաստաթուղթը։ Ո՞վ է ասում՝ գերիների վերադարձ չի եղել։ Մինչև նոյեմբերի 9-ը ինչքան գերի եղել է, Ադրբեջանը վերադարձրել է։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս փաստաթուղթը կարդալ իրավաբանի հետ, որ հասկանաք՝ գերիների վերադարձն ում է վերաբերում։ Իմ տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված բոլոր քաղաքացիները վերադարձվել են։ 

-  Բայց իրավապաշտպանները նշում են, որ իրենց հաշվարկներով՝ առնվազն 80 դեպք ուղղակի հաստատված չէ։ Եվ այս թիվն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապ չունի։

-  Ադրբեջանը հերքում է այդ լուրերը։

-  Այսինքն՝ Դուք Ադրբեջանի՞ն եք հավատում։

-  Ես հակված եմ փաստերին հավատալ, ոչ թե խոսքերին։

-  Լավ, եթե փաստերին եք հավատում, խնդրում եմ նշել՝ մենք հիմա փաստացի խաղաղության մե՞ջ ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում էր, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին։ Դրանից հետո առնվազն երեք կետով թշնամին առաջ է եկել՝ Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք։ 

-  Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէր։ 

-  Բայց կողմերն այլևս չպետք է առաջ գային, իսկ Ադրբեջանի ամեն առաջ գալը մի պատերազմ էր։

-  Ադրբեջանն առաջ է եկել, քանի որ իր համար մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծել։

-  Հիմա «Արևմտյան Ադրբեջանի» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում Ալիևը, մեր երկրի իշխանությունն էլ լուռ հետևում է այդ հայտարարություններին, այս ամենն է՞լ է նպաստավոր պայման, «Զանգեզուրի միջանցքին» հասնելո՞ւ է Ալիևը։

-  Նորից եմ ասում՝ իմ տեսակետը հստակ է, բայց ես այն չեմ կարող հնչեցնել։ 

-  Ինչո՞ւ։

-  Բազմաթիվ անգամներ հնչեցրել եմ, էլ չեմ ուզում։ Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան։

-  Դուք ի՞նչ եք կարծում, այս իշխանությունը սթավո՞ւմ է, եթե վերջին իրադարձությունները հաշվի առնենք։ Գեներալներ են կալանավորվում․․․։

-  Ես գնահատականներ բազմիցս տվել եմ, չեմ ուզում նորից կրկնել, որովհետև անիմաստ է։ Մեր հասարակությունը դրա կարիքը չունի։ 

-  Այսինքն՝ մեր կես բուռ մնացած հայրենիքն է՞լ կորցնենք, քանի որ ոչ ոք չի ուզում հստակ գնահատական տալ, վտանգներից խոսել։

-  Ես մի 40 անգամ գնահատական հնչեցրել եմ։

-  Հասարակությանն այս թմբիրից հանելու համար հնարավոր է անհրաժեշտ լինի ևս 40 անգամ խոսել։

-  Երբ դրա անհրաժեշտությունը լինի, կանեմ։

-  Հիմա չկա՞ այդ անհրաժեշտությունը։

-  Իհարկե՝ ոչ։

-  Ալիևի երեկվա հայտարարություններն ազդակ չե՞ն, որ կա այդ անհրաժեշտությունը։

-  Սթափ մարդու համար, այո՛, բայց հասարակության համար՝ ոչ։

-  Այսինքն՝ հասարակությանը սթափված տեսնելու հույս չունե՞ք։

-  Նորից եմ ասում՝ բազմիցս խոսել եմ և արդյունք չեմ տեսել։ Իմաստ չկա, որ նորից ասեմ։

-  Ամփոփելով զրույցը, պարոն Հակոբյան, առաջիկայում պատերազմի սպասե՞լ։

-  Աշխարհի բոլոր երկրները պատրաստվում ու սպասում են պատերազմի։ Հայաստանը դրանից հետ չպիտի մնա։

Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Թրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները. սիրիացիները ցնծությամբ են ընդունել լուրըՅոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Ղրիմի ղեկավար Ակսյոնովի դեմ մահափորձի գործով ամբաստանյալը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՓարիզի Օրսե թանգարանը Գուստավ Կուրբեի հայտնի կտավը վերականգնում է այցելուների աչքի առաջ«Ռեալի» դարպասապահը վնասվածք է ստացել Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՔիմ Քարդաշյանը ընտրել է գլամուրային հանդերձանք Փարիզում ընթրիքի համար՝ դատարանում ցուցմունքներ տալուց հետո Պակիստա՛ն, թուրքի ընկեր, թե՛ լավ, և թե՛ վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին. Էրդողանը՝ Պակիստանի վարչապետին«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներԳազայի 2,1 մլն բնակիչներին սով է սպառնում. ՄԱԿ-ի համակարգողը դիմել է Իսրայելին Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համարՈւկրաինան գիտակցում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքները. ՄակրոնԹրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ խոշոր գործարքների միջոցով ԱՄՆ-ն կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներՀաճելի է տեսնել, որ երիտասարդներին համախմբում է ազնիվ մրցակցության ու պայքարի ոգին․ Հովհաննես ԾառուկյանԴահլիճի ներսում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում, պատերի տակով լուռ ու մունջ, վախվորած քայլելու, ախրանաներով պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն. Շիրազ Խաչատրյան Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ հայտնի է եզրափակչի երկրորդ մասնակիցը Ռուսաստանցի գեղասահորդները հանդես կգան Հայաստանի հավաքականում Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ Ե´վ Նիկոլը, և´ ռուսները մեղավոր են Արցախի անկման համար. Արմեն ՄանվելյանԹիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Մանուկյանին և Չախոյանին Երբ մեզ բռնության էին ենթարկում, 20 րոպե անց մյուս ընդդիմադիրները չպետք է Նիկոլի հետ հարց քննարկեին Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Պաշտպանը դատապարտում է ուսուցչի նկատմամբ դրսևորված ատելության խոսքը և երեխաների թիրախավորումը Թրամփը Սաուդյան Արաբիայից ժամանել է Կատար «Նամակ զավակիս». Լյոկան նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել «Ես կտեսնեմ, կլսեմ և կօգնեմ ձեզ». հիվանդներին բժշկող Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը Հայաստանում է «ՀայաՔվեն» համայնքներում զարգացնում է մարդկանց առաջնորդական կարողությունները. Մենուա Սողոմոնյան ԱԺ «վակխանալիա» կամ «դուխովների» անդաստիարակությունն ամենաբարձր մակարդակից սկսած. Աննա Կոստանյան Հայհիդրոմետից զգուշացնում են Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից Արծրունի շուրթերով այս վարչախումբն արդարացնում է նացիզմը. Ավետիք Չալաբյան Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին Խփում են մեր ինքնությանը, սպառնում՝ «սաղին լցնել ԱԱԾ պադվալները». նոր տարածքներ տալու նախերգա՞նք է Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն Ես Արծրուն Հովհաննիսյանի հետ վաղուց որևէ առնչություն չունեմ, իսկ իր վերջին հայտարարություններն էլ արդեն խստորեն դատապարտել եմ․ Ավետիք Չալաբյան Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել