Երևան, 13.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Վաղն էլ իր ընտանիքից ու սրբություններից կհրաժարվի․ Մանուկյանը՝ Փաշինյանին Չինաստանում հայտնաբերվել է կապիկի վիրուսի նոր բռնկում Վթարի պատճառով ջուր չի լինելու


«Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի Հանրապետության հասցեին: Հիմնական շեշտադրումները մի քանիսն են՝ Հայաստանում «ֆաշիզմը պետք է ոչնչացվի», «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, «մենք կարող ենք ապրել առանց Խաղաղության պայմանագրի»: Թվում է՝ որևէ նոր բան չի ասվել, բայց սպառնալիքների հերթական չափաբաժինը նաև անհանգստության նոր ալիք կարող է բարձրացնել:

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանն ասում է՝ բարդ է արձագանքել հարցին՝ նոր բան ասվե՞ց, թե՞ ոչ: «Ի՞նչ նկատի ունենք նոր բան ասելով: Հերթական անգամ ապացուցվեց, որ գործում է այն տրամաբանությունը, որի մասին խոսում էինք դեռ ամիսներ առաջ: Ադրբեջանը որևէ կերպ որևէ հարցից, որն առաջ է քաշել այս ամբողջ ընթացքում՝ 2020 թ. պատերազմից հետո ժամանակահատվածում, մեկ քայլ անգամ հետ չի գնացել: Շարունակում են նույն օրակարգն առաջ քաշել: Այսօր Բաքուն հնարավոր բոլոր աստիճաններով պահանջներ ու նախապայմաններ է դնում Երևանի նկատմամբ: Այդ տրամաբանությունը ևս հերթական անգամ ապացուցվեց: Ասվեց, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է», Հայաստանում կան ուժեր, որոնց դեմ պետք է Հայաստանի իշխանությունը կամ էլ Ադրբեջանը պայքարի: Այսինքն՝ ահաբեկելու, ուժի սպառնալիքի, հարկադրանքի բոլոր էլեմենտներն առկա էին այս հարցազրույցի մեջ: Իհարկե, հերթական անգամ ցույց տրվեց, որ բոլոր այն նախապայմանները, որոնց մասին խոսում էին, դեռ ակտուալ են, չնայած նրան, որ շատ դեպքերում ասում էին՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե հնարավոր է՝ ինչինչ հարցեր մի կողմ դնելով՝ գալ «Խաղաղության պայմանագրի» կնքմանը, պայմանագրի մեջ այնպիսի հարցեր են, որոնք մեզ համար այնքան էլ զգայուն չեն: Հերթական անգամ ցույց տվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Հավելում է՝ Ալիևի՝ «կարող ենք ապրել առանց Խաղաղության պայմանագրի» ձևակերպումը հերթական ապտակն էր իշխանություններին: «Այստեղ փորձում էին ցույց տալ, որ դա միակ հնարավորությունն է, Ադրբեջանն էլ է պատրաստ դրան: Բայց մյուս կողմը ցույց է տալիս, որ դա իրենց համար բացարձակ կարևոր չէ: Այս հարցում որոշակի անկեղծություն կա, որ գոնե այդ փուլում Ադրբեջանին պայմանագիր պետք չէ, որովհետև իրենց դիմացը կա կողմ, որը պատրաստ է էլի ու էլի զիջել, այսինքն՝ ինչո՞ւ գնալ ու թուղթ ստորագրել, եթե վաղը հնարավոր է ավելի լավ թուղթ ունենալ, մյուս օրը՝ էլ ավելի լավ: Իրենց պետք է իշխանություն, որը պատրաստակամ է ցանկացած՝ իրենց կողմից ասած խնդիր լուծելու: Փաշինյանն իր վերջին հարցազրույցում, որին կանդրադառնանք, արձագանքել է Ալիևի հայտարարություններին և, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին դիտարկումների մասով նշել է, որ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Այն, ինչ պահանջում են Անկարան և Բաքուն, որևէ աղերս չունի դրա հետ: «Խաղաղության խաչմերուկն» ինչ-որ իմաստով զիջողականության փաթեթավորումն է: Չգիտենք, թե իրականում ինչ է քննարկվել փակ դռների հետևում, և ինչի արդյունք է այս նախագիծը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ամենաշատը քննարկվեց Ալիևի՝ Հայաստանում ֆաշիզմի ոչնչացման հետ կապված դիտարկումը: Սա մեսիջ էր Հայաստանի ֆիզիկական ոչնչացմա՞ն, ինչպես ավելի հաճախ մեկնաբանվում է, թե՞ ազգային գաղափարախոսություն և հենք ունեցող ուժերի: «Ադրբեջանի պարագայում միշտ ու բոլոր հարցերում պետք է աչքի առաջ ունենանք պլան մինիմում-պլան մաքսիմում մոտեցումը, այսինքն՝ հանրայնացնում են թեզ, մոտեցում, որն իր մինիմալ կիրառման, մինիմալ հաջողելու արդյունավետության պայմաններում կունենա մի արդյունք, որն իրենց համար նորից դրական է, և կունենա իր առավելագույնը: Այդ մոտեցումը կիրառելի է եղել բոլոր հարցերում, կիրառելի է եղել Արցախի հետ կապված դեռ մինչև 2020 թվականը, 2020 թվականից հետո էլ կիրառելի է եղել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի փախստականների» խնդրի հետ կապված, կիրառելի է նաև այսօր: Այս ձևակերպման պարագայում խոսքը Հայաստանում ազգային ուժերի մասին է, որոնք պատրաստ են, պատրաստ են լինելու նաև վաղը Հայաստանի ազգային, պետական շահերը առաջ քաշել բանակցային սեղանի շուրջ: Մի կողմից սա է, և մյուս կողմից ոչ մեկ չի կարող բացառել, և Ադրբեջանն իր ամենօրյա գործունեությամբ դա ցույց է տալիս՝ սկսած իր քարտեզներից տարբեր միջոցառումների ժամանակ, տարբեր խորագրերով անցկացվող միջոցառումներից, որ իրենց նպատակն այդ թվում ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է: Շատ հմտորեն կիրառում են այդ գործիքը, հանրայնացնում են մոտեցում, թեզ, որը տարբեր մակարդակներով կարող է կիրառելի լինել և, այսպես, թե այնպես, իր արդյունավետությունն ունենալու է»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինչպիսի՞ն պետք է լիներ պաշտոնական Երևանի արձագանքը Ադրբեջանի՝ սպառնալիքներով լի ցանկացած հայտարարության: «Միանշանակ պետք էր արձագանքել նման հայտարարություններին: Բայց ինքնին սխալ է միայն այս փուլից արձագանքելու խնդիր դնելը. սրանից առաջ բազմաթիվ հայտարարությունների, ակցիաների պիտի արձագանքեին: Այդ արձագանքը պետք է հիմնված լիներ նախ և առաջ Հայաստանի կարմիր գծերի վրա: Անգամ շահերն էլ մի կողմ թողնենք, այստեղ ուղղակիորեն հարված է հասցվում երկրի սուբյեկտայնությանը, ինքնիշխանությանը: Այս ուժը իշխանության գալուց ի վեր դրոշակ էր սարքել ինքնիշխանության թեման, այսօր տրորում են այդ ինքնիշխանությունը և որևէ բառ, ըստ էության, չի հնչում: Որևէ սուվերեն իշխանություն չի կարող և չէր կարող տեսականորեն էլ լռել մի պարագայում, երբ դիմացի՝ թշնամաբար տրամադրված կողմն ուղիղ հարկադրանքի կիրառման է անցնում: Այստեղ բացահայտ կա կողմ, որը թելադրում է, և կողմ, որը ոչինչ չանելով՝ փորձում է իրականացնել և սեփական հանրությանը մատուցել դա՝ որպես հնարավոր առավելագույնը: Նման սպառնալիքներին, հայտարարություններին պատասխանելը շատ կարևոր է»,-ընդգծում է նա:

Իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, արձագանքել է Ալիևի սպառնալիքներին: Նա իր հարցազրույցում կարծիք է հայտնել՝ իր հայտարարություններով «Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել»: «Այս մասին հաճախ չենք խոսում, բայց սա կարծես ճշմարտության պես է: Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններում նշվում է, որ իբր սահմանային խախտումներ կան: Այս հայտարարությունները չեն բացառում և ավելի տեսանելի են դարձնում այդ հնարավորությունները: Փաշինյանը ևս խոսում է այդ մասին, դրա մեջ կա ճշմարտության հատիկ, դա բոլորն են տեսնում և հասկանում: Որևէ վայրկյան ու րոպե չի դադարել վտանգը, որ Ադրբեջանը նորից կդիմի ռազմական ագրեսիայի, միակ խնդիրը ձևավորված միջավայրն է, որը կարող է կաշկանդել և հակառակը՝ հնարավորություններ ստեղծել դրա համար: Մի կողմից ասում են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սա կարող է հնարավոր գործողությունների լեգիտիմացման ճանապարհը լինել, մյուս կողմից՝ ասում են, որ պատրաստ ենք խաղաղության, ամեն ինչ անում ենք և անելու ենք խաղաղության հասնելու համար, մեր մոտեցումն ու քաղաքականությունը սա է: Մեր հանրության ներսում ստեղծել են միջավայր՝ պատերազմ բառը հավասարեցնելով պարտությանը: Այս արձագանքով տալիս են մեսիջ, որ հնարավոր է պատերազմ, և հաջորդ քայլը լինելու է, որ այդ հնարավոր պատերազմից խուսափելու համար պետք է գնանք զիջումների: Երկու ճանապարհ է ցույց տրվում՝ կա՛մ ունենալու ենք ռազմական գործողություններ, որի արդյունքը, ըստ իշխանությունների, արդեն իսկ որոշված է (մեկ անգամ չէ, որ խոսել են այդ մասին), կա՛մ պետք է գնանք նոր զիջումների: Սա հերթական զիջումները նախապատրաստելու քաղաքականությունն ու մոտեցումն է իշխանությունների կողմից: Նշում էի, որ իշխանությունները նորմալ պետության պարագայում պետք է ադեկվատ արձագանքեն, բայց խոսքը նման արձագանքի մասին չէ: Դիմացի կողմն ուժի սպառնալիք է կիրառում, ուղիղ հարկադրանքի քաղաքականություն է իրականացնում, դրա պատասխանը չպետք է լինի, որ ամեն գնով պատրաստ ենք խաղաղության և զուտ փաստերի արձանագրում, որ Ադրբեջանը կարող է հարձակվել: Փաշինյանի հարցազրույցը որևէ կերպ չպատասխանեց Հայաստանին ուղղված սպառնալիքներին: Այն հերթական անգամ իրենց մոտեցման ձևակերպումն էր, որ ամեն գնով պատրաստ են խաղաղության գնալ, ընդամենն այնտեղից պետք է գինը նշեն, և զիջումների գնալու են, ինչպես և հերթական անգամ ահաբեկել սեփական հանրությանը, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Այո, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց Հայաստանի իշխանությունների խնդիրը ոչ թե այդ փաստն արձանագրելը, այլ դրա դեմ գործողություններ իրականացնելն է՝ քարոզչական, տեղեկատվական, ռազմական և դիվանագիտական դաշտերում: Վերջին երկուսը կարող են տեսանելի չլինել, բայց առաջին երկուսում պետք է տեսնեինք հստակ քայլեր, մինչդեռ կարող ենք փաստել, որ իշխանությունները ոչինչ չեն անում»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտելՎատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվեՈչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ֆաշիստական պետություն. Մենուա Սողոմոնյան Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոhերի թիվն ավելանում է Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը Շիրակի մարզում, Հրազդան, Սևան, Վարդենիս քաղաքներում և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Հասնինք Սասուն, մտնինքն Վան. շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. ՓաշինյանՆիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանՀյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել Ալիևի համար կրիտիկական է Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության մնալը. Մենուա ՍողոմոնյանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք ազգովի կհաղթահարենք այս տխուր շրջափուլը. Լիլիթ ԱրզումանյանՄեծ մեծ խոսելով չէ, պոռոտախոսությունը միշտ հակառակ էֆեկտն է ունենում. Մհեր ԱվետիսյանԹրամփի որդին «կաշառել» է գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը. BildԵթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ. Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնումԿալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք (լուսանկարներ)Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը «Էլ կլասիկո»-ի սպասումով. Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչումԿանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատվածԳեղարքունիքում թալանել են զnhված զինծառայnղի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերըԱվելի լավն են, քան տանիքային վահանակները. բացահայտվել են ֆասադային արևային մարտկոցների անսպասելի առավելություններըՊալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Տագնապալի 2025 թվական. Հրայր Կամենդատյան Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմի պրեմիերան կայացավ«Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր ԿամենդատյանՆիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա ՍողոմոնյանԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ ՍարգսյանՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ