Երևան, 21.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թրամփը քննադատել է NYT-ին կեղծ լուրերի համար Լեհաստանը քաղաքացիներին կոչ է անում պահեստավորել սննդամթերք Քննարկվում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաջնորդության փոփոխման հարցը. FT Եվրոպայի ծրագիրն աշխատեց․ Մոսկվային ներքաշում են հավերժական պատերազմի մեջ Մարտի 20-ին գարնանային գիշերահավասարի օրն է: Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ձյուն է տեղում․ ՀՀ–ում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ» Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով. ՀայաՔվե


«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ իշխանությունները շարունակում են ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ռևերանսները, փորձագետներն ահազանգում են հնարավոր վտանգների մասին: Իսկ որքա՞ն արագ այս վտանգներն իրական դառնալու պարագայում դրանց հետևանքներն իր վրա կզգա մեր հանրությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է՝ կենսական նշանակություն ունի ԵԱՏՄ-ի հետ տնտեսական փոխգործակցությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական համակարգի համար: «Հարվածը կենսական նշանակություն ունեցող ուղղության վրա որևէ կերպ չի կարող պատճառաբանված լինել, եթե բացառենք իշխանության նեղ քաղաքական շահը, այսինքն՝ իրենց նեղ քաղաքական շահից բխող ինչ-որ ռևերանսներ են անում, բայց դա բացարձակապես կապ չունի մեր իրական կայուն զարգացման շահերի հետ: Ի՞նչ են առաջարկում դրա դիմաց: Ոչինչ: Մեր ժողովուրդը անմիջապես կզգա սոցիալական և տնտեսական հետևանքները: Այս իշխանության օրոք գրեթե կրկնապատկվել է մեր տնտեսական կախվածությունը նույն ԵԱՏՄ անդամ երկրներից, այսինքն՝ կենսական այդ նշանակությունը մոտավորապես երկու անգամ ավելացել է իրենց օրոք, իսկ փոխգործակցությունը ԵՄ անդամ կամ զարգացած այլ երկրների հետ՝ Միացյալ Նահանգներ և այլն, ըստ էության, էապես նվազել է: Գրեթե երկու անգամ էլ այդտեղ ունեցել ենք նվազում: Ի՞նչն էր խանգարում վարել այնպիսի արտաքին և ներքին տնտեսական քաղաքականություն, որ լիներ հակառակը: Խոստացել էին դիվերսիֆիկացնել մեր արտաքին տնտեսական հարաբերությունները: Դիվերսիֆիկացումը նշանակում է՝ նախ՝ որքան ներուժ ունի, թող աճի ԵԱՏՄ-ի հետ մեր փոխգործակցությունը, որովհետև դա օգուտ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն և հավաքական մեր տնտեսությանը: Մյուս կողմից՝ թող զարգանար դա, բայց ավելի արագ զարգացնեին փոխգործակցությունը Եվրամիության անդամ երկրների հետ: Ինչո՞ւ է նախորդ տարի էապես կրճատվել Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ, ինչո՞ւ է կրճատվել ապրանքաշրջանառությունը: 40 տոկոսով կրճատվել է մեր արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ, սա ինչի՞ հետևանք է: Սա նվազագույնը ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Ստացվում է, որ մեր երկիրը կարող է հմտորեն փոխգործակցել տնտեսական տարբեր կառույցների հետ՝ հանուն Հայաստանի տնտեսության զարգացման: Այդ դեպքում ինչո՞ւ են մշտապես ընտրում «կամ-կամ»-ի տարբերակը: «Այս խնդրահարույց՝ «կամ-կամ»-ի մոտեցումը մեր օրակարգ, մեր երկիր է բերվել այս իշխանությունների օրոք: Տեսեք՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ-երկիր, նույնիսկ ունենալով կոնֆլիկտային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, 2022 թվականից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, կարողացավ ամբողջապես յուրացնել մեր տարածաշրջանի համար դրական գործոնները: Ճարպկորեն, առաջնորդվելով իր երկրի ազգային շահով՝ կարողացավ միայն այդ գործոնով ապահովել երկնիշին մոտ և ավելի տնտեսական աճ, գրեթե այն չափով, որքան Հայաստանի Հանրապետությունը, որը ԵԱՏՄ անդամ երկիր է և համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Նա նաև շարունակեց իր փոխգործակցությունը մնացած աշխարհագրական ուղղություններով: Սա դասական օրինակ է մի քանի կիլոմետր հեռու գտնվող պետության:

Ի՞նչն էր խանգարում, որ ԵԱՏՄ հնարավորություններից օգտվելուց զատ, հատկապես, որ տնտեսական մեր այս ակտիվությունն էապես ավելացել էր, որի հետ, ի դեպ, այս իշխանությունները կապ չունեն, դա կապիտալացնեին մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, այսինքն՝ այնպես անեին, որ ծառայեր աշխարհագրական այլ ուղղություններով տնտեսական փոխգործակցությանը, զարգացմանը և ներդրումներին: Ի վերջո, միայն առևտուրը չէ: Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա, այդ թվում՝ ուղղակի ներդրումները դուրս են գալիս, այսինքն՝ ավելի քիչ են եկել, քան գնացել են, փաստացի «փախչում» է կապիտալը: Այստեղ եթե դրական ցուցանիշներ ենք ուզում, կրկին վերցնում ենք Ռուսաստանի Դաշնությունը, մոտ 50 մլն դոլարի չափով ունեցել ենք օտարերկրյա ներդրումների զուտ հոսքի աճ: Հիմա սա է իրավիճակը: Եթե չեն կարողանում անվտանգային միջավայր ապահովել, նաև տնտեսական անվտանգության տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգների օտարերկրյա ուղղակի ներդրումները մեր երկրում պաշտպանել, դրա մեղավորը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությո՞ւնն է:

Ենթադրենք, արտադրողն արտահանում է ռուսական շուկա իր կամայական արտադրանքը, կարողանում է այն վաճառել ԵԱՏՄ շուկայում, ի՞նչն է իրեն խանգարում իր վաճառքի աշխարհագրությունն ու ծավալը մեծացնել: Դա տնտեսամետ տրամաբանություն է: Արտահանողներն աշխատում են, արտադրում, որ շատ վաճառեն, շատ շահույթ ստանան: Եթե կա մի տեղ, որտեղ կարող են ավելի շատ վաճառել իրենց արտադրանքը, ինչո՞ւ պիտի չվաճառեն: Բայց հիմա եղածը, երբ դնում են հարվածի տակ, այն էլ այս աշխարհաքաղաքական, նաև տնտեսական անվտանգության լուրջ մարտահրավերի պարագայում, ի՞նչ պատասխան են հետո տալու ջերմոցային տնտեսություններին: Մեր արտահանման քառորդ մասից ավելին գնում է այդ շուկա, դա լուրջ թիվ է, այսինքն՝ նախորդ տարվա ընդամենը տասն ամսվա ընթացքում ունեցել ենք երեք միլիարդ դոլարից ավելի արտահանում, դա մոտավորապես նույն ժամանակահատվածի ՀՆԱ-ի էական մասը՝ մոտ 14 տոկոսն է կազմում: Խոսում եմ միայն արտահանման մասին: Ներմուծման մեջ էլ ունենք ստրատեգիական նշանակության ապրանքներ: Դրանք էներգետիկ ռեսուրսներն են, պարենային անվտանգության ապրանքները: Որտե՞ղ են գտել այդ այլընտրանքները կամ հնարավորությունները, որ այսպիսի անվարժ շարժումներ են անում՝ առանց այն էլ այս փխրուն տնտեսական իրավիճակում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ հնարավո՞ր է, որ այս կերպ տեղ է բացվում ադրբեջանական գազի և թուրքական ապրանքների համար: Գուցե դրա՞նք են այլընտրանքները: «Ո՞ր Ադրբեջանի, այն Ադրբեջանի, որը ցեղասպանության ենթարկեց Արցախի Հանրապետության ժողովրդին և բռնի տեղահանեց, այն Ադրբեջանի, որը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքները, սպառնում է ամեն օր նոր ներխուժմամբ և նոր ռազմական էսկալացիայով, թե՞ այն Ադրբեջանի, որը տարիներ շարունակ ռազմատենչ իր հռետորաբանությամբ և գործողություններով նաև ողջ ծավալով շրջափակել է մեր տնտեսական համակարգն իր ավագ գործընկերոջ՝ Թուրքիայի հետ միասին: Որևէ մեկը մտածում է, որ թուրքադրբեջանական տանդեմը, ունենալով ռազմական դոմինանտություն այս տարածաշրջանում, երկարաժամկետ իր ծրագրերի մեջ տեղավորո՞ւմ է զարգացող Հայաստանի Հանրապետությունը: Ճիշտ հակառակը: Նրանց որևէ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագիրը, եթե վերաբերում է տարածաշրջանին, սկսվում և ավարտվում է Հայաստանի ինքնիշխանության վերացմամբ, հայ ժողովրդի բնաջնջմամբ: Պետք է որևէ կերպ հակադրվես մարդկային ու պատմական տրամաբանությանն ու պատմական արդարությանը, որպեսզի նման պնդումներ անես, որովհետև իրականությունը բոլորովին այլ է»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Դու միշտ մեր կողքին էիր». Ֆիլիպ Կիրկորովը՝ հոր մասին Թրամփը քննադատել է NYT-ին կեղծ լուրերի համար Այս պահին այլ որոշում չունենք. ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու մասին Լեհաստանը քաղաքացիներին կոչ է անում պահեստավորել սննդամթերքՎճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink ՊՍԺ-ի դարպասապահը ամռանը կարող է տեղափոխվել «Ինտեր» ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկելՔննարկվում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաջնորդության փոփոխման հարցը. FT Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինն ընկել է զրոյից ցածր Թուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի Fast Food-ը՝ ուկրաինական բանակումԵվրոպայի ծրագիրն աշխատեց․ Մոսկվային ներքաշում են հավերժական պատերազմի մեջ Մարտի 20-ին գարնանային գիշերահավասարի օրն է:500 օրից ավելի է` Բաքվի բանտերում մարմնական ու հոգեկան խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ. ՀայաՔվեԵթե դավաճանեմ իմ ազգին ու իմ տղամարդկային տեսակին, կնշանակի՝ դավաճանել Աստծուն․ Մհեր Ավետիսյան ՀՀ ՊՆ-ն հերքում է հրադադարի ինտենսիվ խախտման մասին լուրերը Ժողովրդին խաբում են, անիմաստ օրենքներ են ընդունում․ քաղաքացի Վարչախումբն ասում է՝ խաղաղություն Արցախի դիմաց, դա հիմարություն է․ Ավետիք Չալաբյան Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելը հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել․ Սողոմոնյան ԶՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեության մասին պատմում է հարստացուցիչ ֆաբրիկայի փորձառու ապարատավար` Աննա Ստեփանյանը «Եվրասիա»-ն կբացի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոններ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին․ Աբրահամյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ձյուն է տեղում․ ՀՀ–ում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակըՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն ՀովասափյանԼուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Գերիների վերադարձի հերթական չօգտագործված հնարավորության, ստեղծված իրավիճակի ու շատ այլ հարցերի շուրջ խոսել ենք պարզ ու հասկանալի ձևակերպումներով. Հայկ ՄամիջանյանՉմարդու տեսակը և´ դավաճանում է, և´ ուրանում, այնպես որ, դրանցից ամեն ինչ սպասելի է. Աբրահամյան Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջԷլինա Ավանեսյանը հաղթել է Մայամիի մրցաշարի առաջին փուլում Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ Արաբյան Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ Այս զիջումներից հետո Բաքվի պահանջները միայն աճելու են․ Արմեն Մանվելյան Հայաստանի ցուցանիշները համեմատելի են Բանգլադեշի ու Կոտ դ'Իվուարի հետ․ Հրայր Կամենդատյան