Երևան, 11.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը Բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը. «Փաստ» Բազմավեկտորության ճգնաժամը. ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար կտրուկ շրջադարձը. «Փաստ» «Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ» Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ» Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ» «Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ» Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիլետանտիզմ. «Փաստ» Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»


«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուբենս խելոք էր, համեստ: Ուրիշ տեսակի բնավորություն ուներ: Հարգված ու սիրված էր թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ գյուղում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Ռուբենի մայրիկը: Ռուբենը ծնվել է Ռուսաստանում՝ Խաբարովսկ քաղաքում: Դեռ երեխա էր, երբ ընտանիքը որոշում է վերադառնալ հայրենիք: Ռուբենի մանկությունն անցել է Շիրակի մարզի Ձորակապ գյուղում: Այստեղ դպրոց է հաճախել: Մայրիկն ասում է՝ որդին ոչ գերազանց, բայց լավ է սովորել: «Մաթեմատիկա առարկան շատ էր սիրում և հրաշալի տիրապետում էր դրան: Հայրիկը շուտ էր մահացել: Եվ ինձ օգնելու համար, որպես տան ավագ որդի, իններորդ դասարանն ավարտելուց հետո մեկնեց Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի»:

Չնայած Ռուբենը չի հասցրել որևէ տեղ սովորել, բայց ուսման նկատմամբ ձգտում ունեցել է. «Ասում էր, որ բանակից վերադառնալուց հետո էլ կպարապի և ինչ-որ տեղ անպայման կընդունվի: Հստակ որոշել էր դա, բայց մասնագիտության հարցում դեռ չէր կողմնորոշվել»:

Ռուբենը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 18-ին: Ծառայել է Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում: Ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Եղել է թնդանոթահրետանային դիվիզիոնի առաջին հրետանային մարտկոցի կառավարման դասակի հետախուզական ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ:

Մայրիկն ասում է՝ սիրով մեկնել է ծառայության, նույնպիսի սիրով էլ ծառայել է: «Երբեք նման խոսակցություն անգամ չի եղել, որ չմեկնի ծառայության, կամ հետաձգենք: Սիրով ծառայել է: Ծառայության ընթացքում նաև պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Մարտական հերթապահություն» կրծքանշաններով»։ Մայրիկը հիշում է որդու հետ զրույցները նախքան 44-օրյա պատերազմն սկսվելը. «Շատ էր ուզում տուն գալ, ասում էր՝ թեկուզ մեկ օրով գամ, ձեզ տեսնեմ ու վերադառնամ: Այս զրույցները սեպտեմբերին ենք ունեցել»:

Ռուբենը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին իսկ օրը: Նա չի հասցրել մասնակցել ռազմական գործողությունների: «Վերջին անգամ զրուցել ենք սեպտեմբերի 26-ին: Այդ օրն ասաց՝ մա՛ ջան, չզանգես, կսպասես իմ զանգին, միայն իրեն հարցրել եմ՝ Ռուբեն ջան, ամեն ինչ լա՞վ է, արձագանքեց՝ այո, ու էլ ոչ մի խոսք: Սեպտեմբերի 27- ին չեմ խոսել իր հետ, քանի որ խստիվ արգելել էր իրեն զանգել: Դե, իսկ հետո արդեն պատերազմի լուրը ստացանք...»:

Ռուբենը 44-օրյա պատերազմի առաջին զոհերից է: «Զենքերն իրենց զորամասում են եղել, և զորամասն առաջիններից է հակառակորդի հարվածն իր վրա վերցրել»: Թշնամին նշանառության տակ է վերցրել զորամասը և հարվածել դրան: Ռուբենը վիրավորվում է, տեղափոխվելու ճանապարհին անմահանում: Նրա կյանքը չեն կարողանում փրկել: «Ընկերները պատմում են՝ Ռուբենս ասել է, որ հաղթելու ենք, լավ է լինելու: Բայց ստացվում է, որ անգամ չի հասցրել ռազմական գործողությունների մասնակցել»:

Անմահանալուց օրեր անց Ռուբենը տանն է եղել: Մայրիկն ասում է՝ չնայած առաջարկել էին, որ որդին Եռաբլուրում հուղարկավորվի, բայց նա մերժել է: «Ուզեցի, որ ինձ մոտ լինի, որքան մոտ, այնքան լավ»:

Ապրելու ուժի մասին: «Ես չեմ համակերպվում իր չլինելիության, այս իրականության հետ: Ինձ ասում են՝ հերոս որդի ունես, պետք է հպարտ լինես: Բայց ինչ էլ ասեն, ինձ համար դա ընդունելի չէ: Ո՞վ կուզենար այս կարգավիճակում լինել: Հուսահատության պահերին սթափվում եմ, որովհետև հանուն մյուս տղայիս պետք է ապրեմ, ուժեղ և հավաք լինեմ»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ձորակապ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հովիկ Աբրահամյանը լավն էր, Նիկոլը՝ վատը, կամ՝ կառավարությունը մասամբ ճիշտ է, բայց ոչ ազնիվ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել. Արտակ ԶաքարյանՀայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին ՀայաՔվեն զբաղված է Հայաստանում ժողովրդավարական կարգի վերականգնմամբ. Արմեն Մանվելյան Թուրքիային ինտեգրվելու գործողություններ են տարվում. Նաիրի Սարգսյան Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը․ Հայկ Կոստանյան Ստեղծում են հարկման նոր բազաներ, որպեսզի կարողանան բյուջե փող տանել. Նաիրի Սարգսյան Պուտինը կմեկնի Չինաստան Կապիտուլյանտի հետ համախմբվելու չկա՛. Դավիթ Սարգսյան Հնդկաստանի արևային էներգետիկայի հզորությունը հասել է 100 ԳՎտ-ի Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համար Փաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու «ՀայաՔվեն» Գյումրիում անցկացրեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» խորագրով երկօրյա սեմինարների շարք ԶՊՄԿ-ի պաշտոնական հայտարարությունը Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը. Վահան Զանոյեան«Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակը բացել է դռները. նոր ու մասշտաբային ծրագրերն առջևում են Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը. ՀայաՔվե «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցը Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին. ԶՊՄԿ Շահումով խաղերը, կազինոները, հեռախոսի ապարատից ծորացող չարիքը պետք է արմատախիլ արվի Հայաստան երկրից. Հրայր Կամենդատյան Պլանավորում ենք պատրաստել մոտ 2000 դիտորդ. Ցոլակ Ակոպյան Եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի երկրորդ թողարկումը՝ այս անգամ Պետության և անհատ քաղաքացու փոխհարաբերությունների վերաբերյալ. Չալաբյան «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը վաղը կհանդիպի Լուսակերտի տարածաշրջանի բնակիչների հետԿալմիկիայում շահագործման են հանձնել արևային համակարգ հետևման տրեկորային համակարգովԻ՞նչ ստացավ ամերիկաթուրքական քարոզչամեքենան ԱբխազիայումՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում հաջողությամբ սկսեց իր դասընթացը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն Բաքվի եւ Երեւանի իշխանությունները նույն խնդիրն են լուծում. Արմեն Մանվելյան Իշխանությունը կադրային սով ունի Զինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը Աղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են ԶՊՄԿ-ի կանգնելը վտանգավոր է, հարցին պետք է արագ լուծում տալ. Վարդան Արամյան Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն ԶՊՄԿ-ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացԻրենց հաջողության համար պարտական էին «խաղողի ժանտախտին». «Փաստ»ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն Որպես Էրդողանի հարճ` պարագլուխը խնդիր ունի Հայաստանը դարձնելու Թուրքիայի կլիենտ պետությունը. Դավիթ Սարգսյան Ադրբեջանն ահաբեկչական պետություն է. Արամ Պետրոսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հաստատվել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը. «Փաստ»Բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը. «Փաստ»Բազմավեկտորության ճգնաժամը. ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար կտրուկ շրջադարձը. «Փաստ»«Բարի օր 2». Տաքսիստ Հենդոն վերադարձել է նոր փորձություններով«Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ»Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ»Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ»