Երևան, 11.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա». «Փաստ» Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր. «Փաստ» Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը Բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը. «Փաստ» Բազմավեկտորության ճգնաժամը. ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար կտրուկ շրջադարձը. «Փաստ» «Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ» Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ» Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ» «Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ» Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ»


Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

karl-marks.ru-ն «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Ալիևի՝ Հայաստանին ուղղված վերջնագրերի իրական դրդապատճառները» վերնագրով հոդվածում գրում է, որ փորձագետ, քաղաքագետ և Անդրկովկասի հարցերով մասնագետ Դմիտրի Կարպովը մանրամասն վերլուծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։ «Բաքուն, գրեթե ավարտված խաղաղության համաձայնագրի ֆոնին նոր պահանջներ ներկայացնելով Երևանին, ցուցադրում է բանակցային ճնշման դասական մարտավարություն»,- նշել է Կարպովը։ Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարի հռետորաբանությունը գնալով ավելի կոշտ է դառնում, չնայած իր իսկ հռչակած խաղաղության հասնելու ցանկությանը։

Փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի «ապառազմականացման»՝ Ալիևի աննախադեպ պահանջի վրա։ «Դա բոլորովին նոր տարր է բանակցային օրակարգում։ Փաստացի, Բաքուն փորձում է հարևան պետությանը զրկել ինքնապաշտպանության իրավունքից, ինչը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»,- ընդգծել է քաղաքագետը։

Վերլուծելով Հայաստանին արդեն իսկ առաքված զենքերը վերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը՝ Կարպովը մատնանշել է տարածաշրջանում ռազմական գերակայությունը մենաշնորհելու Ադրբեջանի փորձը։ «Հատկապես ակնառու է Ֆրանսիայի հասցեին հնչող կոշտ քննադատությունը։ Ալիևը ձգտում է կանխել արևմտյան ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում, որը ավանդաբար համարվում է ռուսական շահերի գոտի»,- պարզաբանել է փորձագետը։

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը ևս հատուկ ուշադրության է արժանի: «Դա աննախադեպ միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։ Անգամ միջազգային հարաբերությունների ժամանակակից պատմության մեջ դժվար է գտնել օրինակ, երբ մի երկիր բացահայտորեն պահանջի մյուսից փոխել հիմնական օրենքը»,- նշել է Կարպովը։

Փորձագետի կարծիքով, Բաքվի ներկայիս դիրքորոշումը կարող է կապված լինել ներքաղաքական օրակարգի հետ։ «Էներգակիրների համաշխարհային գների անկման պայմաններում Ադրբեջանը պետք է պահպանի ուժեղ տարածաշրջանային խաղացողի իմիջը։ Հայաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը ավանդաբար աջակցություն է գտնում տեղական ընտրազանգվածի մոտ»,- պարզաբանել է նա: Կարպովը կանխատեսել է խաղաղության գործընթացի հետագա ձգձգումներ։ «Բաքուն գոհ է ներկայիս ստատուս քվոյից։ Խաղաղության պայմանագրի բացակայությունը հնարավորություն է տալիս պահպանել լարվածությունը և անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրել Երևանի վրա։ Միաժամանակ, այլ ճգնաժամերով զբաղված միջազգային հանրությունը չի կարողանում արդյունավետորեն ազդել իրավիճակի վրա»,- եզրափակել է փորձագետը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի պահանջները շատ են դուրս եկել բանակցությունների սկզբնական օրակարգից։ Ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և փոխադարձ հայցերի հետկանչումների պահանջներին, Բաքուն պնդում է նաև սահմանափակել ԵՄ դիտորդական առաքելությունը հայադրբեջանական սահմանին, որը գործում է 2023 թվականի փետրվարից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա». «Փաստ»Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր. «Փաստ»Հովիկ Աբրահամյանը լավն էր, Նիկոլը՝ վատը, կամ՝ կառավարությունը մասամբ ճիշտ է, բայց ոչ ազնիվ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել. Արտակ ԶաքարյանՀայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին ՀայաՔվեն զբաղված է Հայաստանում ժողովրդավարական կարգի վերականգնմամբ. Արմեն Մանվելյան Թուրքիային ինտեգրվելու գործողություններ են տարվում. Նաիրի Սարգսյան Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը․ Հայկ Կոստանյան Ստեղծում են հարկման նոր բազաներ, որպեսզի կարողանան բյուջե փող տանել. Նաիրի Սարգսյան Պուտինը կմեկնի Չինաստան Կապիտուլյանտի հետ համախմբվելու չկա՛. Դավիթ Սարգսյան Հնդկաստանի արևային էներգետիկայի հզորությունը հասել է 100 ԳՎտ-ի Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համար Փաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու «ՀայաՔվեն» Գյումրիում անցկացրեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» խորագրով երկօրյա սեմինարների շարք ԶՊՄԿ-ի պաշտոնական հայտարարությունը Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը. Վահան Զանոյեան«Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակը բացել է դռները. նոր ու մասշտաբային ծրագրերն առջևում են Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը. ՀայաՔվե «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցը Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին. ԶՊՄԿ Շահումով խաղերը, կազինոները, հեռախոսի ապարատից ծորացող չարիքը պետք է արմատախիլ արվի Հայաստան երկրից. Հրայր Կամենդատյան Պլանավորում ենք պատրաստել մոտ 2000 դիտորդ. Ցոլակ Ակոպյան Եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի երկրորդ թողարկումը՝ այս անգամ Պետության և անհատ քաղաքացու փոխհարաբերությունների վերաբերյալ. Չալաբյան «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը վաղը կհանդիպի Լուսակերտի տարածաշրջանի բնակիչների հետԿալմիկիայում շահագործման են հանձնել արևային համակարգ հետևման տրեկորային համակարգովԻ՞նչ ստացավ ամերիկաթուրքական քարոզչամեքենան ԱբխազիայումՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում հաջողությամբ սկսեց իր դասընթացը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն Բաքվի եւ Երեւանի իշխանությունները նույն խնդիրն են լուծում. Արմեն Մանվելյան Իշխանությունը կադրային սով ունի Զինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը Աղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են ԶՊՄԿ-ի կանգնելը վտանգավոր է, հարցին պետք է արագ լուծում տալ. Վարդան Արամյան Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն ԶՊՄԿ-ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացԻրենց հաջողության համար պարտական էին «խաղողի ժանտախտին». «Փաստ»ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն Որպես Էրդողանի հարճ` պարագլուխը խնդիր ունի Հայաստանը դարձնելու Թուրքիայի կլիենտ պետությունը. Դավիթ Սարգսյան Ադրբեջանն ահաբեկչական պետություն է. Արամ Պետրոսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հաստատվել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը. «Փաստ»Բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը. «Փաստ»Բազմավեկտորության ճգնաժամը. ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար կտրուկ շրջադարձը. «Փաստ»«Բարի օր 2». Տաքսիստ Հենդոն վերադարձել է նոր փորձություններով«Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ»