Երևան, 16.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ Թրամփն Ուկրաինային «կրկնակի հարված» է հասցրել. Financial Times Հավերժ սպասող երկրի կարգավիճակ. Եվրոպայում ինչ-որ բաներ կխոստանան, բայց անդամակցություն չի լինի․ «Փաստ» Յուրաքանչյուր ոք պետք է ունենա սխալվելու իրավունք, նույնիսկ եթե այն ճակատագրական է․ «Փաստ» «Մե՛րս, գիտեմ, որ ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես». Հրաչ Մահտեսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում․ «Փաստ» Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ» «Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ» Դատական գործերի վերաքննություն իրականացնելիս առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ. նախագիծ․ «Փաստ» Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ» Խոստումների և իրականության հակադրությունը. խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը՝ տնտեսության փաստացի «հայելի». «Փաստ»


Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Սրա հետ կապված՝ տարբեր մեկնաբանություններ կան, ընդհուպ այն, որ դա առանձնապես ոչինչ չի նշանակում:

Հասկանալի է, որ արձագանք պետք է լիներ նաև Ռուսաստանից: Ի մասնավորի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ»: Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, ավելի շուտ՝ ընդհակառակը:

Ըստ էության, ԱՄՆ-ՀՀ փաստաթղթի ստորագրմանը ՌԴի արձագանքը չի կարելի կոշտ համարել: Ինչի՞ հետ է դա կապված: Ըստ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի, արձագանքը կոշտ չէ, քանի որ Ռուսաստանում հասկանում են՝ ԱՄՆ-ն ոչինչ չի անելու ՀՀ-ին աջակցելու համար՝ ո՛չ ռազմական առումով, ո՛չ քաղաքական. «Ամերիկյան զորքերը չեն պաշտպանելու Սյունիքը թուրք-ադրբեջանական նոր հարձակումից, և ԱՄՆ-ն չի պատրաստվում հանուն ՀՀ-ի հրթիռակոծել Բաքուն կամ Անկարան»:

Մյուս կողմից՝ Մոսկվան տարբեր խողովակներով հասկացնում է ՀՀ իշխանություններին, որ անհնար է լինել ԵԱՏՄ-ում և, դրան զուգահեռ, մաս կազմել ԵՄ-ին։ «Ռուսական իշխանությունները վերջերս հայտարարել են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր սոցիալ տնտեսական հետևանքներ կունենա հայկական տնտեսության համար, այդ թվում՝ կվերանայվեն գազի գները ՀՀ-ի համար։ ՌԴն ունի բազմաթիվ տնտեսական և էներգետիկ լծակներ՝ ՀՀ-ի վրա ազդելու համար»,-նշում են հեղինակները և հիշեցնում մասնավորաբար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, թե Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Ըստ հեղինակների, Մոսկվան մեսիջ է հղում Փաշինյանին և թիմին, որ անհնար է դառնալ հակառուսական պլացդարմ կամ նոր Ուկրաինա Հարավային Կովկասում՝ ընդդեմ ՌԴ-ի, ու շարունակել օգտվել ռուսական էժան էներգակիրներից ու ԵԱՏՄ-ի տված տնտեսական դիվիդենտներից, այսինքն՝ երկու աթոռի վրա նստելու ժամանակն ավարտվել է։

Հայտարարվեց, որ առաջիկայում հնարավոր է Թրամփ-Պուտին հանդիպում: Դրա արդյունքում, ըստ տելեգրամյան ալիքի, աշխարհում գեոպոլիտիկ նոր բաժանում է տեղի ունենալու, և Հարավային Կովկասը հավանաբար անցնելու է Մոսկվայի ազդեցության գոտի. «Այս պահի դրությամբ Վրաստանում իշխանության են ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման կողմնակիցները՝ պրագմատիզմով առաջնորդվող ուժերը, ովքեր չեն ցանկանում դառնալ խրամատ ընդդեմ ՌԴ-ի, սակայն չեն կտրում նաև տնտեսական ու քաղաքական կապերն Արևմուտքի հետ։ Ադրբեջանն ունի սերտ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային կապեր ու նախագծեր ՌԴ-ի հետ, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ երկաթգիծը, որով ՌԴ-ն ադրբեջանական տարածքով դուրս է գալու դեպի Իրան և Պարսից ծոց։

Հայաստանը պետք է ոչ թե հակադրվի ՌԴ-ին՝ ավելի արևմտամետ երևալու համար, այլ պետք է խորացնի ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ, նոր որակ հաղորդի Իրանի հետ կապերին՝ կյանքի կոչելով Հյուսիս-Հարավ նախագիծն ու Արևմուտքից ներդրումներ և տեխնոլոգիաներ բերի հայկական տնտեսություն։ ՌԴ-ն ու Իրանը գնում են ռազմաքաղաքական նոր պայմանագրի ստորագրմանն, ու ՀՀ-ն չպետք է Հարավային Կովկասում վերածվի անգլոսաքսոնական ուժերի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. դրա հետևանքը լինելու է Բաքվի կողմից Սյունիքի օկուպացիան և Զանգեզուրի միջանցքի բացումը զենքի ուժով։

Այսպիսով, Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ։ ՀՀ-ն պետք է օգտվի նոր ստատուսքվոյից և, չհակադրվելով ուժային կենտրոններին, պրագմատիկ քաղաքականություն վարելով՝ հասնի հայոց բանակի վերազինմանը, տնտեսության հզորացմանը, ինչպես նաև դադարի ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների տարածումը և արևմտամետության քարոզչությունը՝ որպես ՀՀ-ի փրկության միակ ճանապարհ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Ավստրիայում սիրիացին, «Ալլահ աքբար» բղավելով, դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ Ամերիկացի բլոգերը հայտնել է «Մասկի 13-րդ երեխային» լույս աշխարհ բերելու մասին Մեծ Բրիտանիան 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ կներդնի պողպատի արդյունաբերության մեջ՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի Կոմիտասի պողոտայում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-նԿենդանակերպի խորագիր. ի՞նչ է ասցենդենտը եւ ինչո՞ւ է այն այդքան կարեւոր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիրը չի պաշտպանում Ուկրաինայի շահերը «Ռեալ»-ը կբողոքարկի Բելինգհեմի կարմիր քարտը Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ Հրդեհ ԴիլիջանումԱՄՆ-ն Իսրայել է առաքել ավելի քան 900 կգ քաշով MK-84 ռումբերի խմբաքանակ Ավետիք Իշխանյանը այն հազվագյուտ իրավապաշտպաններից էր, որ մինչև վերջ հավատարիմ մնաց մեր ազգային նպատակներին. Չալաբյան«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի անունից սոցիալական ցանցերում կեղծ հայտարարություններ են տարածվումՄաքուր էներգիայի աղբյուր, արևային էլեկտրակայաններ են հայտնվել Դնեպրի դպրոցներում Արարատի պատկերով դասագրքերը մրցույթներում չեն հաղթում. Ատոմ ՄխիթարյանՏե´ր ենք Հայոց ցեղասպանության պատմական հիշողությանը. «ՀայաՔվե»Պարագլուխը բացահայտ ստերից անցել է հասարակության անթաքույց ծաղրին. Դավիթ ՍարգսյանԴիդդիի դեմ նոր հայցում ասվում է, որ ռեփերը գերի է պահել մի կնոջ Խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ իրականացվում է ուժեղացված ծառայություն ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Բեյրութում վիրավորվել է Լիբանանում ՄԱԿ ուժերի փոխհրամանատարը 14-ամյա տղան մեկ օրում 6 համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ է սահմանել 3,3 մլն դրամ՝ Փաշինյանի ԱՄՆ այցի համար. ում հաշվին է մեկնել Աննա Հակոբյանը (տեսանյութ)Թրամփն Ուկրաինային «կրկնակի հարված» է հասցրել. Financial Times ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդների Քիմ Քարդաշյանը կիսվել է իր լուսանկարով, որում 14 տարեկան է Ռուսաստանը կարող է Բելառուսն օգտագործել որպես պլացդարմ Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի երկրների վրա hարձակվելnւ համար․ Զելենսկի ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում էԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները որակազրկվել է 3 ամսով Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին․ Փաշինյանը հանդիպել է Շոլցի հետ Ի՞նչ մեղադրանքով պետք է պատժվի Փաշինյանը. «ՀայաՔվեի» հարցումը ԵրևանումԱրյունը ջուր է դառնում. Մհեր Ավետիսյան «Հրապարակ»․ Հիտլերն էլ ասում էր` իմ շարժումը քրիստոնեական էՎարչախումբը փորձում է նվաստացնել հայ ժողովրդին և հատկապես արցախցիներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն Ադրբեջանի համար նոր էսկալացիայի դուռ է բացում. Ավետիք Չալաբյան Հանքարդյունաբության ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին. ԶՊՄԿՔՊ-ն Գյումրիում անցել է խուլիգանական մեթոդների Հերթական հակառուսական քայլը «Քաղպայմանագրից» Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Ստավրոպոլում արտադրական ծախսերը նվազեցնելու համար մշակվում են նորարարական արևային մարտկոցներ՝ սապֆիրային ենթաշերտերով Ինչպե՞ս որոշվեց իրար խառնել խմիչքները․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Կայացել է Միջազգային արդարադատության մշտական պալատի առաջին նիստը․ «Փաստ»Հավերժ սպասող երկրի կարգավիճակ. Եվրոպայում ինչ-որ բաներ կխոստանան, բայց անդամակցություն չի լինի․ «Փաստ»Հայաստանը ներկայացնող Փաշինյանը, որն ԱՄՆ էր գնացել հասկանալու՝ արդյոք Թրամփի վարչակազմն իրեն պատրա՞ստ է աջակցել, թե՞ ոչ, այնտեղից վերադարձել է ձեռնունայն. ՀայաՔվեՄյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը վերաբերում էր նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան Յուրաքանչյուր ոք պետք է ունենա սխալվելու իրավունք, նույնիսկ եթե այն ճակատագրական է․ «Փաստ»«Մե՛րս, գիտեմ, որ ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես». Հրաչ Մահտեսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում․ «Փաստ»Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ»Միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123․293 տոմսային փաթեթ. Հայկ Կոստանյան «Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ»