Երևան, 24.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջրանջատումներ Երևանում և մարզում․ մի շարք հասցեներում՝ 24 ժամով Արարատում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կան տուժածներ Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել է Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ․ Տիգրան Աբրահամյան «Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ» «Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ» Ստացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ» Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» «Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»


«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ հեռացող վարչակազմից «ռազմավարական կանոնադրության» բոնուս ստացած ու մեր երկիրն ակնհայտորեն արկածախնդրական նորանոր վտանգների տակ մխրճած Փաշինյանն իրեն առնվազն Թալեյրան է երևակայում: Երեկ էլ արթնացել ու հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին»: Հետո մի երկար թվարկում է, որ Հայաստանն իբր համակողմանիորեն հարաբերություններ է զարգացնում բոլորի հետ: Փաշինյանի մի նշումը մյուսից վիճելի է: Մի խոսքով, հերթական սուտուկեղծիքի «փայլատակումն» է: Հա, ու նշում է, թե՝ «առավել քան երբևէ» արտաքին հարաբերություններ է... լավացրել, կառուցել: Այո, «առավել քան երբևէ»-ն ճիշտ է, բայց այն կոնտեքստում, որ Հայաստանը դադարել է լինել արտաքին-քաղաքական սուբյեկտ և վերածվել է օբյեկտի, որ առավել քան երբևէ Հայաստանի հարաբերությունները վատացել են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ, իսկ ԱՄՆ-ի կամ ԵՄ հետ ոչ թե լավացել են, այլ պարզապես հարաբերությունները վերածվել են ԱՄՆ-ի ու ԵՄ հակառուսական շահերի ու կապրիզների սպասարկման:

Նախ՝ Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ: Այո, Փաշինյանի աղետային իշխանության շրջանում Իրանի հետ ՀՀ հարաբերություններն առավել քան երբևէ անհասկանալի են դարձել, Հայաստանը հետևողականորեն հրաժարվում է Իրանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունից, վարում է Իրանի մոտ Հայաստանի նկատմամբ լարվածություն առաջացնող քաղաքականություն («երրորդ երկրների» ներգրավում և այլն):

Ասում է, թե «Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ»: Այո, շա՜տ «պրակտիկ» են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այն աստիճան, որ դրանք պրակտիկորեն մղվում են զրոյացման: Ըստ որում, Փաշինյանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների ընկալումը դիպուկ բնութագրվում է «գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ» ասացվածքով: Փաշինյանն ուզում է Ռուսաստանի վրա փող աշխատել, բայց մնացած ամեն ինչում հակառուսական դիրքավորվել:

Թե ինչ աստիճանի են վատացել Ռուսաստանի հետ հարաբերությունները, նույնիսկ չարժե ասել, քանի որ դրանք այս օրերին վատանալու են շատ ավելի արագընթաց: Այո, հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանը դարձրել է թշնամական՝ առավել քան երբևէ:

Փաշինյանի ջանքերով Հայաստանը թուրքական հպատակության տակ դնելը, այն է՝ Թուրքիայի քմահաճույքների ու նախապայմանների բավարարումը՝ Արևմտյան Հայաստանի ուրացում, նույնն է, թե՝ Հայոց ցեղասպանության ուրացում կամ դրա նախապատրաստումը, համարում է հարաբերություն, քիչ չէ, մի հատ էլ, թե՝ «Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված»:

Այո, Հայաստանի պետականության կազմաքանդման «բազան» արդեն լրիվ տեսանելի է: Փաշինյանը անգամ համարում է, թե իր իշխանությունը Ադրբեջանի հետ հարաբերություններ ունի: Բոլորին է տեսանելի, որ դրանք հարաբերություններ չեն, այլ թելադրանք: Ալիևը թելադրում է, Փաշինյանն ու նրա քպականները հեզահաճորեն իրականացնում են «կիրթ ու կառուցողական» Ալիևի նվաստացուցիչ կարգադրությունները:

Չինաստանի հետ հարաբերությունները փչացրել է, փոխանակ լրիվ հակառակը լիներ: Հնդկաստանի հետ հարաբերությունները վերածվել են Հայաստան էժան ու չֆիքսված էժանագին աշխատուժի անվերահսկելի ներհոսքի:

Ու եթե ամփոփելու լինենք, մի հարցում էլ է կիրառելի «առավել քան երբևէ» ձևակերպումը. Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԽաբել հարազատ երեխային, թե սեփական ժողովրդին՝ դա նույնն է․ Մհեր ԱվետիսյանԱյսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում․ Տարոն ՄարգարյանՖինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետՆիկոլի աջակիցնե´ր, ի՞նչ եք անելու նրա փախուստից հետո. Ավետիք Չալաբյան«Երևան, դու միշտ իմ ուժն ես». կայացավ Արման Հովհաննիսյանի երևանյան մեծ մենահամերգը Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 71,88 դոլար Ոսկին էժանացել է դոլարի ամրապնդման ֆոնին ռեկորդային առավելագույնին հասնելուց հետո Ձերբակալություններ, «բեսպրեդել» Ստամբուլում․ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միլիարդատեր Բեզոսն ու հարսնացուն պատրաստվում են ճոխ հարսանիքի Սիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը Այս ռեժիմը տեր է ման գալիս Անկարայում՝ ի դեմս էրդողանի. Արմեն Մանվելյան Ամեն մեկս ոչ միայն մեզնով, այլև երկրով պետք է զբաղվենք. Արսեն Գրիգորյան Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է Էքրեմ Իմամօղլուն առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու Եվրամիությունը ռեկորդ է գրանցել վերականգնվող էներգիայի առումով Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը Վանաձորում արցախցի երիտասարդի ծեծը կոծկում են Կների՞ Փաշինյանը Մելիքբեկյանին նվաստացման համար Ջրանջատումներ Երևանում և մարզում․ մի շարք հասցեներում՝ 24 ժամով Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է, դրա բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ. Ֆրանսիայի դեսպան Արարատում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կան տուժածներ Մեկ շաբաթ Կապանը կապրի մշակութային կյանքով Ինչ է զիջել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. Իշխան Սաղաթելյան Զբաղվել ավելի կարևոր խնդրով, քան մեր երկրի անվտանգությունն է, չկա. Մհեր Ավետիսյան Նրա մասին, թե ինչու են մեզ շարունակ վախեցնում Ադրբեջանով, և որքանով է դա հիմնավոր. Ավետիք Չալաբյան Ո՞րն է Նիկոլի մեծագույն ձախողումը՝ ըստ քաղաքացիների. «ՀայաՔվեի» հարցումը Բավակա՛ն է մեզ ստով կերակրես, Նիկո՛լ, մի՛ պառակտիր գյումրեցիներին. քաղաքացի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից Դանիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա ոչ թե 11 խաղացող, այլ ամբողջ Պորտուգալիայի ուժը. ՌոնալդուՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕ«Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհերՍտամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարումԳիտնականները ստեղծել են էժան արևային մարտկոցներ, որոնք կարելի է տեղադրել ցանկացած վայրում Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի» Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն այցելել էր Գյումրիում գործող տրիկոտաժի արտադրամաս