Երևան, 20.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ» Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ» Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ» Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ» Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ» «Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ» Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ» Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ, ձեզ շատ եմ սիրում». Ադամ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»


Բաքվում պատանդառված հայ ղեկավարները իրենց վրա են կրում մեր բոլորի պայքարի անսահման ծանր բեռը․ Ավետիք Չալաբյան

Բլոգ
«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Բաքվում սկսվում է ապօրինի դատավարությունը պատանդառված Արցախի հայ ղեկավարների դեռ: Իրականում դա դատավարություն է ողջ հայ ժողովրդի դեմ, սեփական հայրենիքում ազատ և արժանապատիվ կյանքով ապրելու նրա բնատուր իրավունքի դեմ, և Բաքվում պատանդառված հայ ղեկավարները իրենց վրա են կրում մեր բոլորի պայքարի անսահման ծանր բեռը:

Նրանցից պետնախարար Ռուբեն Վարդանյանը երեկ հանդես է եկել կարևոր հայտարարությամբ, ևս մեկ անգամ վերահաստատելով, որ իր բեռն ինքը կրում է անկոտրում և արժանապատիվ, և դա մեզ յուրաքանչյուրիս կամք ու վճռականություն է տալիս՝ մեր տեղում կրելու մեր բեռը, հասնելու սկզբում Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատությանը, իսկ հետո նաև ազատագրելու մեր հայրենիքը թշնամու և նրա կամակատարների գերությունից:

Ռուբենի հայտարարությունը բերում եմ ստորև, նրա արդար պայքարին աջակցելու աննահանջ հանձնառությամբ:

»»»»»»»»»»»»»»»»»»

Ռուբեն Վարդանյանի ուղերձը (փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում)
16 հունվարի, 2025թ.

Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում:

• Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում, 23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին ճշմարտությունը ձեզ հասցնելու բոլոր այլ միջոցները:
Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:

• Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:

Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:

Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:

Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:

Չնայած մեր անմեղությանը և գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և կսկսեն դատավարությունը: Այս պարագայում ես խնդրում և պահանջում եմ ձեզնից աջակցել իմ հետևյալ պահանջներին՝

1. Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:

2. Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել, քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:

3. Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

4. Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են: Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է:
Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում:
Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:

Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից կամ դավանանքից:

Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:

Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է:

Ռուբեն Վարդանյան

Մարտուն Գրիգորյանը հանդիպել է արցախցիների հետ Ձևավորվել է «Արթուն ենք» հանրային շարժումը՝ իշխանափոխության պահանջով«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ»Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. տեղը Սաուդյան Արաբիան է. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԱդրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)Պատրաստ եմ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորումՉնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՔլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահ Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ Սա դեռ միայն սկիզբն է. Նեթանյահուն՝ Գազայի հատվածում նոր գործողության մասին Մեկ օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված Փաշինյանը հայ չի, նա թուրքի ժառանգ է. քաղաքացիՊետք է կանխել միջանցքի հանձնման փորձը. Արմեն Մանվելյան«Հայոց համազգային միասնություն» կուսակցության երթը դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների խնդիրըՀայաստանի փրկությունը, Հայոց պետականության փրկությունը հայ-ռուսական ամուր և բարեկամական հարաբերությունների հիման վրա են կառուցված. Մհեր ԱվետիսյանՄարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո․ Նիկոլ Փաշինյան Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ Հայտարարագրման համակարգը տապալվելու է․ Հրայր Կամենդատյան Ոսկին շարունակում է թանկանալ դրական դինամիկայի վեց առեւտրային օրերից հետո Նոր աշխարհակարգ է ձևավորվում․ Եվրահանձնաժողովի ղեկավար Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում Սահմանադրությունը Կեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ Հնդկաստանում արևային էներգիայի արտադրությունը վտանգված է օդի աղտոտման պատճառով ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանին Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Իշխող քաղաքական ռեժիմը փորձում է մաս կազմել Հայոց ցեղասպանության պատմական հիշողության նսեմացմանը և բոյկոտել դրա միջազգային ճանաչման գործընթացը. ՀայաՔվեՓաշինյանը փախչելու է՝ պատերազմով կամ ընտրությունով, իսկ դուք ի՞նչ եք անելու ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանին Ինչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԺամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան