Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքում Երկու իրականություն Երկու իրականություն Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Խաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ» Եթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ»


Ո՞ւմ նախաձեռնությունն է Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտնի դարձավ, որ ստեղծվել է «Համահայկական միասնության խորհուրդ», որում ներգրավված են «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

Համապատասխան հայտարարության տարածումից հետո Միքայել արքեպիսկոպոսն ասել էր, որ իրեն դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ինքն էլ ասել է՝ խնդրեմ, սիրով։

Այս թեմայի հետ կապված՝ «Փաստին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ «Համահայկական միասնության խորհուրդ» ստեղծելու գաղափարը «Հայրենիքի նվիրյալ պահապաններ» անունը կրող երիտասարդական կազմակերպության անդամներինն է: Այդ երիտասարդներն էլ հենց բանակցել են թե՛ Արշակ Կարապետյանի, թե՛ Միքայել Աջապահյանի, թե՛ Ալբերտ Բազեյանի հետ: Ավելին, հենց նրանք էլ կազմել են նշյալ հայտարարության տեքստը, որը համաձայնեցրել են երեք կողմի հետ: Մեր տեղեկություններով, տեքստի շուրջ համաձայնության գալուց հետո տեղի է ունեցել հանդիպում, որին Արշակ Կարապետյանը մասնակցել է տեսակապի միջոցով:

Ինչ վերաբերում է Միքայել արքեպիսկոպոսին, ապա մեր աղբյուրները փոխանցում են, որ նա իսկապես նշել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, և համաձայնել է ներգրավվել այդ խորհրդում՝ որպես հոգևոր խորհրդատու: Իշխանական քարոզիչները փորձեցին այս հարցում էլ «պղտոր ջրում ձուկ բռնել», սակայն իրականում որևէ ինտրիգ չկա. Աջապահյանը ևս նախապես տեղյակ է եղել այդ հայտարարությանը, ապա և մասնակցել է վերը նշված ամփոփիչ հանդիպմանը, որից հետո էլ հայտարարությունը տարածվել է հենց նշյալ երիտասարդների կողմից: Մյուս թիմերը պարզապես արտատպել են «Հայրենիքի նվիրյալ պահապանների» տարածած տեքստը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ խորհրդում դերաբաշխումները շատ հստակ են արվել, բոլորն ունեն իրենց հստակ անելիքները, և դա նույնպես նախապես համաձայնեցված է բոլորի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս է առաջացել կյանքը Երկրի վրա. նոր փորձերը հաստատում են «ՌՆԹ աշխարհի» հիպոթեզըԵՄ-ն մտադիր է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հաստատումը Թրամփի սպառնալիքներից հետո. BloombergՄակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ ԳրենլանդիայումԱՄՆ-ն սիրիական բանակից պահանջել է դադարեցնել առաջխաղացումը քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵրկու իրականություն Երկու իրականություն Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԹրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին. Ռուբեն ՄխիթարյանՆերիշխանական լարվածություն. Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի Սամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը. Նարեկ ԿարապետյանԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին Բենզինային քաղաքականությունը կեղծ է, այդ բենզինն էլ՝ արյունոտ․ Արմեն Մանվելյան