Երևան, 06.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սառնարանը միշտ հաղթում է հեռուստացույցին. ի՞նչ է պետք երկիրը փրկելու համար. «Փաստ» Հայաստանը փոխո՞ւմ է իր ռազմավարությունը. «Փաստ» «Հրաժեշտի զրույցի ժամանակ մեր մեծ տղային ասաց՝ լավ կսովորես, մամային էլ լավ կպահես, նույնն էլ Դավիթին փոխանցիր». Կապիտան Նվեր Ավանեսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, Արցախում է՝ Եղբայրական գերեզմանատանը. «Փաստ» Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար. «Փաստ» Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ» Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ» Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն. «Փաստ» Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ» Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները. «Փաստ»


Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Կա տեսակետ, որ վերջինիս պաշտոնավարման երկրորդ շրջանն էականորեն տարբերվելու է առաջին շրջանից, երբ նա շատ մեծ դիմադրության էր հանդիպում երկրի ներսում, ինչն էլ խոչընդոտներ էր ստեղծում նրա վարչակազմի գործունեության համար։

Թրամփի վերադարձը նախագահի աթոռին նշանավորվում է նաև նրանով, որ բոլորովին այլ պայմաններ են ստեղծված նրա կողմից վարվող քաղաքականության մասով։ Առաջին հերթին նա մեծ աջակցություն է վայելում բնակչության շրջանում։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս անգամ Թրամփին աջակցում են այնպիսի խոշոր բիզնեսմեններ ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք կարևոր ազդեցություն ունեն ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության վրա։ Իսկ ամենանշանակալի քաղաքական պատկերն արտացոլում է այն իրողությունը, որ Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Այսինքն՝ Թրամփը Կոնգրեսում կարող է շատ հանգիստ որոշումներ անցկացնել։

Ինչ վերաբերում է ներքին հարցերին, ապա Թրամփը խոստացել է զարկ տալ տնտեսությանը, գործարաններ բացել, բարենպաստ պայմաններ ստեղծել ամերիկացի արտադրողների ու աշխատողների համար, իրականացնել ոչ լեգալ միգրանտների՝ պատմության մեջ ամենազանգվածային արտաքսումը, պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ։ Ներամերիկյան հարցերի հետ կապված՝ Թրամփից չափազանց մեծ ակնկալիքներ կան, որոնք նա պետք է իրականություն դարձնի, որպեսզի իր հանրային աջակցությունը չփոխվի դժգոհությունների խորացման։

Թրամփը նաև փորձում է պատմության մեջ մտնել այն նախագահների շարքը, որոնք ընդլայնել են ԱՄՆ-ի տարածքները։ Հենց դրանով են պայմանավորված Գրենլանդիայի հետ կապված նրա հետաքրքրությունը և աշխարհի ամենամեծ կղզին գնելու ցանկությունը։ ԱՄՆ-ում նոր վարչակազմի քաղաքականությունը նաև գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառ է դառնալու։ Առաջին հերթին՝ այն վերաբերում է Ուկրաինայում և Գազայի հատվածում ընթացող պատերազմներին։ Թրամփը խոստացել է, որ ամերիկյան հզորության լծակների կիրառման միջոցով դադարեցնելու է պատերազմները։ Թերևս դրանով է պայմանավորված, որ նրա՝ պաշտոնը ստանձնելու նախօրյակին Գազայի պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Իսկ պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ 47-րդ նախագահը ձեռնամուխ է լինելու նաև Ուկրաինայում հրադադարի հաստատման ջանքերի կյանքի կոչմանը։ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մեկնարկը կարող է նշանավորվել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության մեղմացմամբ։ Իսկ հրադադարի հաստատումը հնարավորություն կտա Մոսկվային կենտրոնանալ այլ ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում, որտեղ ռուսական ազդեցությունն էականորեն նվազել է, իսկ թուրքականն՝ ուժեղացել։

Մյուս կարևոր աշխարհաքաղաքական փոփոխությունը, որ կանխորոշում է Թրամփի պաշտոնավարումը, վերաբերում է ԱՄՆ ինքնամեկուսացման քաղաքականությանը, որը դրսևորվում է նաև նրանով, որ Վաշինգտոնը նվազեցնում է իր միջազգային ներգրավվածությունը տարբեր տարածաշրջաններում։ Հենց դրա շրջանակներում է ամերիկյան կողմը պահանջում, որ ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին հատկացնեն ռազմական ոլորտին ու դրանով վճարեն իրենց պաշտպանության համար, քանի որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ վճարել ու ապահովել այդ երկրների պաշտպանությունը։ Ըստ այդմ, եվրոպական երկրներն արդեն իսկ մտածում են առանձին պաշտպանական մեխանիզմ ստեղծելու շուրջ, որի արդյունքում էլ կնվազեցնեն իրենց կախվածությունն ԱՄՆ-ից։ Դրա համար էլ եվրոպական երկրները սկսել են զարկ տալ տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը։

Գլոբալ մակարդակում մեծ ազդեցություն է ունենալու նաև Թրամփի վարչակազմի վարած տնտեսական քաղաքականությունը։ Նա խոստացել է զգալիորեն ավելացնել Չինաստանից եկող ապրանքների մաքսերը և ուժեղացնել տնտեսական ճնշումները Պեկինի նկատմամբ, որն օգտվում է ամերիկյան շուկայի ընձեռած հնարավորություններից։ Ըստ երևույթին, խստացվելու է նաև դեպի Չինաստան գերժամանակակից չիպերի և այլ տեխնոլոգիական արտադրանքի արտահանման արգելքը։ Չինաստանն էլ արդեն իսկ մտածում է դրան համարժեք պատասխան տալու մասին։ Մեծ է հավանականությունը, որ Պեկինը կարող է որոշ առանցքային ուղղություններով շատ անհրաժեշտ չինական հումքի ու արտադրանքի արտահանման արգելք սահմանել դեպի ԱՄՆ։ Չինաստան-ԱՄՆ տնտեսական մրցակցության խորացումն էականորեն ազդելու է նաև համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթաների վրա։ Ըստ երևույթին, արևմտյան ներդրումները Չինաստանից կհոսեն դեպի Հարավային ու Արևել յան Ասիայի այն երկրներ, որտեղ աշխատուժը դեռևս էժան է, իսկ չինական ընկերություններն էլ, բախվելով ամերիկյան բարձր մաքսերին, գործարաններ կհիմնեն այլ երկրներում, այդ թվում՝ Մեքսիկայում, ու արտահանումն էլ կկազմակերպեն այդ երկրներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրինԵրևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի․ «ՀայաՔվե» Միացե՛ք «ՀայաՔվեին»․ Վիրաբ Տերտերյան Սյունիքի մարզպետի գլխին մութ ամպեր են կուտակվել Թատրոն ԱԺ-ում՝ անձնական նկատառումներով Հայաստանի տնտեսությունը թևակոխել է գործարար ակտիվության անկման փուլը Փաշինյանը հայերից «նահատակ ազգ» է կերտում Ո՞րն է գինու հայրենիքը, և ինչո՞ւ են գինու շշերը 750 մլ. «Փաստ»Չինաստանը նախատեսում է տիեզերքում կառուցել հսկա արևային էլեկտրակայան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՓԵՏՐՎԱՐԻ). 21–րդ դարի ամենաուժեղ երկրաշարժերից մեկը. զոհվել է ավելի քան 57 հազար մարդ. «Փաստ»1 տարի առանց քեզ․ Գագիկ Գինոսյանի մահվան տարելիցն էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ Սառնարանը միշտ հաղթում է հեռուստացույցին. ի՞նչ է պետք երկիրը փրկելու համար. «Փաստ»Երեկ՝ Կրոնական ազատության գագաթաժողովին ելույթ ունենալիս, վարչախմբի պարագլուխը Թուրքիա անվանումը արտաբերեց կրկին Türkiye ձևով. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը հայտնվել քաղաքական փակուղում, և արագ կորցնում հանրային ազդեցության վերջին փշուրները․ Ավետիք Չալաբյան Հայաստանը փոխո՞ւմ է իր ռազմավարությունը. «Փաստ»Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերըՈսկու գինը նոր ռեկորդ է սահմանել․ TASS«Հրաժեշտի զրույցի ժամանակ մեր մեծ տղային ասաց՝ լավ կսովորես, մամային էլ լավ կպահես, նույնն էլ Դավիթին փոխանցիր». Կապիտան Նվեր Ավանեսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, Արցախում է՝ Եղբայրական գերեզմանատանը. «Փաստ»Որքան է կազմում ԶՊՄԿ-ի հերթափոխի փականագործի միջին ամսական աշխատավարձը՝ առանց հարկերի Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար. «Փաստ»Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ»Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ»Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն. «Փաստ»Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ»Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները. «Փաստ»Ի՞նչ կառուցվածք ունի խոշոր հարկատուների լավագույն հիսնյակը, և ի՞նչ եզրակացությունների տեղիք է այն տալիս. «Փաստ»Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին. «Փաստ»ՀՀ–ում 2024թ–ին ծնելիության անկում է գրանցվել, ավելի շատ ամուսնալուծվել են, քան ամուսնացել Զելենսկին անդրադարձել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությանը (տեսանյութ) Ռուսաստանը «վատ նորություն ունի» ՆԱՏՕ-ի համար Ավելի քան 51 մլն դոլար. աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ մրցարշավային մեքենան (լուսանկարներ) Թիվ 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվում են ԵՄ-ն ողջունել է «զգալի առաջընթացը»՝ Պուտինին դատելու համար հատուկ տրիբունալ ստեղծելու հարցում Նույնիսկ եթե Ցեղասպանության ուրացումը պաշտպանի առավոտյան, կեսօրին պնդի, որ Համընդհանուր պարտադիր հայտարարագրումից ճիշտ որոշում չի կարող լինել, իսկ երեկոյան եռակողմ հայտարարության դեմ խոսի․ Էդմոն Մարուքյան9105 մարդուց սուր շնչառական վարակներով հիվանդների մեծ մասը երեխաներ են․ ինչ հիվանդություններ կան (տեսանյութ)Ինչպես է աշխարհն արձագանքել Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց հայտարարություններին Ովքեր և ինչպես կարող են օգտվել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից. մանրամասներ Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները՝ հայտարարագրման չեղարկման պահանջով«Ծնունդիս ամենամեծ անակնկալը». Անի Երանյանը՝ եղբոր անակնկալի մասին (տեսանյութ) Մենք այս պահին ունենք ընդամենը երեք խաղացող, որոնք կարող են խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում. Անչելոտի Իրանը պատրաստ է Թրամփին ևս մեկ հնարավորություն տալ՝ դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու տարաձայնությունները. Reuters Կոտայքում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և կողաշրջվելՓաշինյանը քաղաքական հոգևարքի վերջին փուլում է. Ավետիք ՉալաբյանԱռաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 75,8 դոլար «Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումըԱմեն ինչ սկսվել է մեքենան արագ վարելու նկատողությունից. նոր մանրամասներ` Մերձավանի միջադեպից