Երևան, 17.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է Թրամփը Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար Թուրքիան պարզ ասում է՝ նախ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք․ Ավետիք Չալաբյան Այսօր Գյումրիում հանդիսավոր բացեցինք «ՀայաՔվե»-ի մեր գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Այս իշխանությունը չի կարողանում աշխատել ԵՄ-ի հետ․ Արմեն Մանվելյան Նախ՝ Նիկոլին պետք է հեռացնել. Ադրբեջանի էլ ի՞նչ պահանջներ է նա պատրաստ կատարել. «Փաստ» Ռուսաստանը կվերակենդանացնի՞ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը և ի՞նչ ձևաչափով. «Փաստ» «Ուժ տվողը Շիրազս է, նա մեր տան մինուճարն էր». լեյտենանտ Շիրազ Սանասարյանն անմահացել է Թալիշում. «Փաստ» Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներքո. ո՞րն է Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը. «Փաստ» Համընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին. «Փաստ»


Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Կա տեսակետ, որ վերջինիս պաշտոնավարման երկրորդ շրջանն էականորեն տարբերվելու է առաջին շրջանից, երբ նա շատ մեծ դիմադրության էր հանդիպում երկրի ներսում, ինչն էլ խոչընդոտներ էր ստեղծում նրա վարչակազմի գործունեության համար։

Թրամփի վերադարձը նախագահի աթոռին նշանավորվում է նաև նրանով, որ բոլորովին այլ պայմաններ են ստեղծված նրա կողմից վարվող քաղաքականության մասով։ Առաջին հերթին նա մեծ աջակցություն է վայելում բնակչության շրջանում։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս անգամ Թրամփին աջակցում են այնպիսի խոշոր բիզնեսմեններ ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք կարևոր ազդեցություն ունեն ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության վրա։ Իսկ ամենանշանակալի քաղաքական պատկերն արտացոլում է այն իրողությունը, որ Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Այսինքն՝ Թրամփը Կոնգրեսում կարող է շատ հանգիստ որոշումներ անցկացնել։

Ինչ վերաբերում է ներքին հարցերին, ապա Թրամփը խոստացել է զարկ տալ տնտեսությանը, գործարաններ բացել, բարենպաստ պայմաններ ստեղծել ամերիկացի արտադրողների ու աշխատողների համար, իրականացնել ոչ լեգալ միգրանտների՝ պատմության մեջ ամենազանգվածային արտաքսումը, պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ։ Ներամերիկյան հարցերի հետ կապված՝ Թրամփից չափազանց մեծ ակնկալիքներ կան, որոնք նա պետք է իրականություն դարձնի, որպեսզի իր հանրային աջակցությունը չփոխվի դժգոհությունների խորացման։

Թրամփը նաև փորձում է պատմության մեջ մտնել այն նախագահների շարքը, որոնք ընդլայնել են ԱՄՆ-ի տարածքները։ Հենց դրանով են պայմանավորված Գրենլանդիայի հետ կապված նրա հետաքրքրությունը և աշխարհի ամենամեծ կղզին գնելու ցանկությունը։ ԱՄՆ-ում նոր վարչակազմի քաղաքականությունը նաև գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառ է դառնալու։ Առաջին հերթին՝ այն վերաբերում է Ուկրաինայում և Գազայի հատվածում ընթացող պատերազմներին։ Թրամփը խոստացել է, որ ամերիկյան հզորության լծակների կիրառման միջոցով դադարեցնելու է պատերազմները։ Թերևս դրանով է պայմանավորված, որ նրա՝ պաշտոնը ստանձնելու նախօրյակին Գազայի պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Իսկ պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ 47-րդ նախագահը ձեռնամուխ է լինելու նաև Ուկրաինայում հրադադարի հաստատման ջանքերի կյանքի կոչմանը։ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մեկնարկը կարող է նշանավորվել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության մեղմացմամբ։ Իսկ հրադադարի հաստատումը հնարավորություն կտա Մոսկվային կենտրոնանալ այլ ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում, որտեղ ռուսական ազդեցությունն էականորեն նվազել է, իսկ թուրքականն՝ ուժեղացել։

Մյուս կարևոր աշխարհաքաղաքական փոփոխությունը, որ կանխորոշում է Թրամփի պաշտոնավարումը, վերաբերում է ԱՄՆ ինքնամեկուսացման քաղաքականությանը, որը դրսևորվում է նաև նրանով, որ Վաշինգտոնը նվազեցնում է իր միջազգային ներգրավվածությունը տարբեր տարածաշրջաններում։ Հենց դրա շրջանակներում է ամերիկյան կողմը պահանջում, որ ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին հատկացնեն ռազմական ոլորտին ու դրանով վճարեն իրենց պաշտպանության համար, քանի որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ վճարել ու ապահովել այդ երկրների պաշտպանությունը։ Ըստ այդմ, եվրոպական երկրներն արդեն իսկ մտածում են առանձին պաշտպանական մեխանիզմ ստեղծելու շուրջ, որի արդյունքում էլ կնվազեցնեն իրենց կախվածությունն ԱՄՆ-ից։ Դրա համար էլ եվրոպական երկրները սկսել են զարկ տալ տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը։

Գլոբալ մակարդակում մեծ ազդեցություն է ունենալու նաև Թրամփի վարչակազմի վարած տնտեսական քաղաքականությունը։ Նա խոստացել է զգալիորեն ավելացնել Չինաստանից եկող ապրանքների մաքսերը և ուժեղացնել տնտեսական ճնշումները Պեկինի նկատմամբ, որն օգտվում է ամերիկյան շուկայի ընձեռած հնարավորություններից։ Ըստ երևույթին, խստացվելու է նաև դեպի Չինաստան գերժամանակակից չիպերի և այլ տեխնոլոգիական արտադրանքի արտահանման արգելքը։ Չինաստանն էլ արդեն իսկ մտածում է դրան համարժեք պատասխան տալու մասին։ Մեծ է հավանականությունը, որ Պեկինը կարող է որոշ առանցքային ուղղություններով շատ անհրաժեշտ չինական հումքի ու արտադրանքի արտահանման արգելք սահմանել դեպի ԱՄՆ։ Չինաստան-ԱՄՆ տնտեսական մրցակցության խորացումն էականորեն ազդելու է նաև համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթաների վրա։ Ըստ երևույթին, արևմտյան ներդրումները Չինաստանից կհոսեն դեպի Հարավային ու Արևել յան Ասիայի այն երկրներ, որտեղ աշխատուժը դեռևս էժան է, իսկ չինական ընկերություններն էլ, բախվելով ամերիկյան բարձր մաքսերին, գործարաններ կհիմնեն այլ երկրներում, այդ թվում՝ Մեքսիկայում, ու արտահանումն էլ կկազմակերպեն այդ երկրներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Կապանի համար 4 միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում. Վահե ՀովհաննիսյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը Իշխանահաճո «Եվրաքվեն» իրավաբանորեն չէր կարող հաստատվել ԿԸՀ-ի կողմից և դրվել ստորագրահավաքի. ՀայաՔվե«ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Գյումրիում ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածք ստացած առաքչին Փաշինյանին սատարում են միայն Թուրքիան և ԵՄ որոշ ուժեր, բայց այդ աջակցությունն էլ է թուլանում․ Էդուարդ Շարմազանով ՌԴ-ն պատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի. Ուշակով «Ամերիկայի ձայնը» դադարեցրել է հեռարձակումը Քիմ Քարդաշյանը նորից ցնցում է երեւակայությունը ռոբոտի հետ գայթակղիչ ֆոտոշարքով 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը Կրակոցներ Սարի թաղում․ կա կյանքից զրկված և վիրավորՀնդկաստանում ստեղծել են հուսալի թափանցիկ էլեկտրոդներ երկկողմանի արևային վահանակների համար Ուզում եմ կիսվել շատ անձնական պատմությամբ. այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում. Ռուբեն Վարդանյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է ԹրամփըՌուբիոն և Լավրովը պայմանավորվել են շարունակել աշխատանքն ԱՄՆ-ՌԴ կապերը վերականգնելու ուղղությամբ. Պետդեպ «Ռեալ»-ն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե հանդիպումների միջև 72-ժամյա հանգստի հնարավորություն չունենա. Անչելոտի Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին «Մեր քաղաքը» դաշինքը երթով մեկնարկեց Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավըԵս պետք է դուրս գամ փողոց, այդ կոչումն ունեմ, որ փոխեմ այս իրավիճակը, պայքարել է պետք․ Բագրատ Սրբազան Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգ«Դեմ եմ հայտարարագրմանը». հանդիպում ԷջմիածնումԱՄՆ-ն չի աջակցում Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին. Ռուբիո iPhone-ը բոլորովին նոր թանկարժեք մոդել կթողարկի Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «Դու նայում ես 38 տարեկան կնոջդ, ու տեսնում, որ նրա աչքերի մեջ նույն փայլը չէ, ինչ երիտասարդ աղջիկների». Արամ Մելիքյանը՝ տարիքային կրիզիսի մասին Վրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» պարագլխի ոչնչացման մասին Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ հրաժարականի պահանջ, թե Իմպիչմենտ․ Նարեկ Մալյանը՝ Բագրատ ՍրբազանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով, ապա կնվազի 3-5 աստիճանով Մենք պետք է խնդրենք Յամալին շարունակել վայելել ֆուտբոլը՝ անելով այն, ինչ սիրում է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել հյուրանոցի հյուրերի և աշխատակիցների նկատմամբ․ նրան ձերբակալել ենԿոմբինատը նախատեսում է կառուցել ամբողջովին նոր պոչատար խողովակաշար և մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգ. Արման ՎարդանյանԹուրքիան պարզ ասում է՝ նախ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք․ Ավետիք ՉալաբյանԱյսօր Գյումրիում հանդիսավոր բացեցինք «ՀայաՔվե»-ի մեր գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԱյս իշխանությունը չի կարողանում աշխատել ԵՄ-ի հետ․ Արմեն Մանվելյան Ամերիկյան սադրա՞նք, թե՞ ապտակ ՀՀ իշխանություններին Անշարժ գույքի շուկային ցնցումներ են սպասվում Հարված արևմտամետներին. Փաշինյանը հավատարմության նոր երդումներ է տալիս Պուտինին Գյումրիում հարցումների պատկերը խուճապի է մատնել իշխանություններին Տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի նիստը «Հայաքվեն» Գյումրիի ու Փարաքարի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի Ինչպե՞ս «տղայի գլուխը» դարձավ կնոջ սանրվածք. «Փաստ»Մինչ «ՀայաՔվեի» ներկայացուցիչները բախվում էին համայնքապետարաններ և այլ վարչական շենքեր մուտք գործելու անհիմն խոչընդոտների, «Եվրաքվեի» ստորագրահավաքի համար տրամադրվում էին լավագույն վայրերը