Երևան, 06.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սառնարանը միշտ հաղթում է հեռուստացույցին. ի՞նչ է պետք երկիրը փրկելու համար. «Փաստ» Հայաստանը փոխո՞ւմ է իր ռազմավարությունը. «Փաստ» «Հրաժեշտի զրույցի ժամանակ մեր մեծ տղային ասաց՝ լավ կսովորես, մամային էլ լավ կպահես, նույնն էլ Դավիթին փոխանցիր». Կապիտան Նվեր Ավանեսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, Արցախում է՝ Եղբայրական գերեզմանատանը. «Փաստ» Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար. «Փաստ» Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ» Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ» Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն. «Փաստ» Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ» Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները. «Փաստ»


Ի՞նչը կամ ո՞վ կկարողանա Հայաստանի կյանքում փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

gazeta.ru-ն ««Երևանին ու Մոսկվային կռվեցնել». Արևմուտքը կկարողանա՞ Հայաստանի համար փոխարինել Ռուսաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Դրան հաջորդող օրը Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն է կանչվել Հայաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել՝ կապված ԶԼՄ-ներում «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված պատմությունների» հայտնվելու հետ։ Մինչ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ նոր համաձայնագրի շրջանակներում համագործակցության սկզբունքները հիմնված են լինելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի փոխգործակցության օրինակի վրա։ Դա նշանակում է, որ Երևանը պարտավորվում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի ժողովրդավարական սկզբունքներին։ Բացի այդ, համագործակցության այդ ձևաչափը ենթադրում է, որ Երևանը Վաշինգտոնից օգնություն կստանա ռազմական և տնտեսական ոլորտների զարգացման համար։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները պարտավորություն չի ստանձնում ուղղակիորեն միջամտել Հայաստանի կողմից որևէ հակամարտության։

Փորձագետները նշում են, որ այդ փաստաթուղթն իր բնույթով զուտ դեկլարատիվ է և չի նշանակում, որ ԱՄՆ-ն անմիջապես կսկսի Հայաստանին որևէ օգնություն ցուցաբերել։

«Արդյո՞ք Վաշինգտոնն ու Երևանը կլրացնեն ստորագրված համաձայնագիրը իմաստալից բաներով, դա հարց է, որը կորոշվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք»,- gazeta.ru-ին տված հարցազրույցում նշել է քաղաքական դիտորդ և Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։ Նա բացատրել է, որ ավանդաբար ամերիկյան իշխանությունները մշակում և իրականացնում են տարածաշրջանային ռազմավարություն՝ չառանձնացնելով առանձին երկրներ։ Այնպես որ, Արեշևի խոսքով, դժվար թե Թրամփի օրոք որևէ ծայրահեղ կարևոր քայլ արվի հատուկ Հայաստանում ամերիկյան ազդեցությունը մեծացնելու համար։

«Թրամփը իշխանության գալուց անմիջապես հետո չի իրականացնի Ռուսաստանի հետ էլ ավելի մեծ առճակատման նախագիծ և չի փորձի ինչ-որ կերպ հակադրել Երևանին ու Մոսկվային։ Կարծում եմ, որ Սպիտակ տունը կշարունակի պահպանել Հայաստանի իշխանության հետ կապի այն ուղիները, որոնք արդեն իսկ հաստատվել էին Բայդենի օրոք, բայց ոչ մի ավելորդ բան չի անի»,- նշել է քաղաքագետը։

Պետդումայի պատգամավոր և ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը gazeta.ru-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ղեկավարության՝ դեպի Արևմուտք թեքվելու գործընթացը բավականին վաղուց է ընթանում, սակայն հատկապես նկատելի է դարձել վերջին մեկ-երկու տարում։

Հայաստանի ներկայիս իշխանությունն իր շրջադարձը դեպի Արևմուտք մոտիվացնում է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում սեփական պարտությամբ։ Փաշինյանը մեղադրում է Ռուսաստանի ղեկավարությանը այն ժամանակ Երևանին համարժեք աջակցություն չցուցաբերելու մեջ, ինչի պատճառով էլ Հայաստանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը։ «Այդ հռետորաբանությունը, ըստ էության, պատասխանատվությունն անձամբ վարչապետից տեղափոխում է երրորդ կողմի վրա»,- ասել է պատգամավորը։

Զատուլինը հիշեցրել է, որ նման իրավիճակ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում արդեն եղել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ փլուզվեցին օսմանյան և ռուսական կայսրությունները։ Հայաստանի իշխանությունները շատ էին ցանկանում անկախություն ձեռք բերել և այդ նպատակով պաշտպանության խնդրանքով դիմեցին Անտանտի երկրներին և ԱՄՆ-ին։ Սակայն այն ժամանակ էլ օգնություն չեղավ։

Ռուսաստանի իշխանություններն արդեն արձագանքել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման լուրերին։ Այսպես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս որոշումը երկրի բացարձակ ինքնիշխան իրավունքն է։

Քաղաքագետ Արեշևը կարծում է, որ Հայաստանն իր ողջ ուժով փորձում է ցույց տալ, որ միայնակ չէ և իր թիկունքում ամուր գործընկերներ ունի, հետևաբար «շտապում է նոր ընկերներ գտնել»։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է գտնել որքան հնարավոր է շատ հովանավորներ, որոնք լրացուցիչ պաշտպանություն կապահովեն Երևանին Ադրբեջանի հետ հակամարտությունում, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում սեփական շահերով»,- նշել է նա։

Դա, ըստ փորձագետի, Հայաստանի ներկայիս ղեկավարության տիպիկ ռազմավարությունն է՝ փորձել ոչ թե աջակցություն գտնել սեփական երկրի ներսում, այլ պատասխանատվությունը գցել ավելի ուժեղի վրա։ Դժվար թե նման գործողությունները իրական քաղաքական արդյունքներ ունենան, բայց դրանք, իհարկե, «մեծ անուն» են ստեղծում հենց Փաշինյանի համար, որն «իրոք սիրում է քաղաքական PR-ով զբաղվել», կարծում է Արեշևը։ «Ռուսական ղեկավարությունը վաղուց գիտակցել է Փաշինյանի բոլոր ջանքերը և հասկանում է, որ խոսքերին այժմ դժվար թե գործողություններ հաջորդեն։ Մոսկվայի համար կարևոր է պահպանել Հայաստանը որպես տնտեսական գործընկեր, և Երևանը դժվար թե հրաժարվի համագործակցությունից։ Միակ բանը, որ դեռևս հարցեր է առաջացնում, համագործակցությունն է անվտանգության ոլորտում։ Այստեղ Մոսկվան կհետևի իրավիճակին և որոշ որոշումներ կկայացնի, որպեսզի ամրապնդի սեփական դիրքերը Կովկասում»,- եզրափակել է Արեշևը։

Իր հերթին Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Հայաստանը ԱՄՆ-ից ոչ մի գործողություն կամ աջակցություն չի ստանա։ Այս պարագայում Փաշինյանի ներկայիս իշխանությունը փորձում է բնակչությանը նախապատրաստել դեպի Արևմուտք շրջադարձին, որն ամեն տարի ավելի ակնհայտ է դառնալու։ «Սակայն Հայաստանի ղեկավարությունը համառորեն հրաժարվում է ընդունել այն փաստը, որ արևմտյան երկրները թքած ունեն Հայաստանի ապագայի վրա և տեղի ունեցող ամեն ինչում փնտրելու են բացառապես իրենց շահը, որը կարող է չհամընկնել Երևանի շահի հետ»,- հավելել է պատգամավորը։ Նա եզրակացրել է, որ դեռևս չկա որևէ լուծում, որը կօգնի «Հայաստանի կյանքում Ռուսաստանին փոխարինել»։ Եվ դա «հասկանում է» անգամ ինքը՝ վարչապետ Փաշինյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են․ Ավետիք Չալաբյան Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրինԵրևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի․ «ՀայաՔվե» Միացե՛ք «ՀայաՔվեին»․ Վիրաբ Տերտերյան Սյունիքի մարզպետի գլխին մութ ամպեր են կուտակվել Թատրոն ԱԺ-ում՝ անձնական նկատառումներով Հայաստանի տնտեսությունը թևակոխել է գործարար ակտիվության անկման փուլը Փաշինյանը հայերից «նահատակ ազգ» է կերտում Ո՞րն է գինու հայրենիքը, և ինչո՞ւ են գինու շշերը 750 մլ. «Փաստ»Չինաստանը նախատեսում է տիեզերքում կառուցել հսկա արևային էլեկտրակայան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՓԵՏՐՎԱՐԻ). 21–րդ դարի ամենաուժեղ երկրաշարժերից մեկը. զոհվել է ավելի քան 57 հազար մարդ. «Փաստ»1 տարի առանց քեզ․ Գագիկ Գինոսյանի մահվան տարելիցն էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ Սառնարանը միշտ հաղթում է հեռուստացույցին. ի՞նչ է պետք երկիրը փրկելու համար. «Փաստ»Երեկ՝ Կրոնական ազատության գագաթաժողովին ելույթ ունենալիս, վարչախմբի պարագլուխը Թուրքիա անվանումը արտաբերեց կրկին Türkiye ձևով. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը հայտնվել քաղաքական փակուղում, և արագ կորցնում հանրային ազդեցության վերջին փշուրները․ Ավետիք Չալաբյան Հայաստանը փոխո՞ւմ է իր ռազմավարությունը. «Փաստ»Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերըՈսկու գինը նոր ռեկորդ է սահմանել․ TASS«Հրաժեշտի զրույցի ժամանակ մեր մեծ տղային ասաց՝ լավ կսովորես, մամային էլ լավ կպահես, նույնն էլ Դավիթին փոխանցիր». Կապիտան Նվեր Ավանեսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, Արցախում է՝ Եղբայրական գերեզմանատանը. «Փաստ»Որքան է կազմում ԶՊՄԿ-ի հերթափոխի փականագործի միջին ամսական աշխատավարձը՝ առանց հարկերի Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար. «Փաստ»Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ»Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ»Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն. «Փաստ»Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ»Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները. «Փաստ»Ի՞նչ կառուցվածք ունի խոշոր հարկատուների լավագույն հիսնյակը, և ի՞նչ եզրակացությունների տեղիք է այն տալիս. «Փաստ»Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին. «Փաստ»ՀՀ–ում 2024թ–ին ծնելիության անկում է գրանցվել, ավելի շատ ամուսնալուծվել են, քան ամուսնացել Զելենսկին անդրադարձել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությանը (տեսանյութ) Ռուսաստանը «վատ նորություն ունի» ՆԱՏՕ-ի համար Ավելի քան 51 մլն դոլար. աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ մրցարշավային մեքենան (լուսանկարներ) Թիվ 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվում են ԵՄ-ն ողջունել է «զգալի առաջընթացը»՝ Պուտինին դատելու համար հատուկ տրիբունալ ստեղծելու հարցում Նույնիսկ եթե Ցեղասպանության ուրացումը պաշտպանի առավոտյան, կեսօրին պնդի, որ Համընդհանուր պարտադիր հայտարարագրումից ճիշտ որոշում չի կարող լինել, իսկ երեկոյան եռակողմ հայտարարության դեմ խոսի․ Էդմոն Մարուքյան9105 մարդուց սուր շնչառական վարակներով հիվանդների մեծ մասը երեխաներ են․ ինչ հիվանդություններ կան (տեսանյութ)Ինչպես է աշխարհն արձագանքել Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց հայտարարություններին Ովքեր և ինչպես կարող են օգտվել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից. մանրամասներ Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները՝ հայտարարագրման չեղարկման պահանջով«Ծնունդիս ամենամեծ անակնկալը». Անի Երանյանը՝ եղբոր անակնկալի մասին (տեսանյութ) Մենք այս պահին ունենք ընդամենը երեք խաղացող, որոնք կարող են խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում. Անչելոտի Իրանը պատրաստ է Թրամփին ևս մեկ հնարավորություն տալ՝ դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու տարաձայնությունները. Reuters Կոտայքում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և կողաշրջվելՓաշինյանը քաղաքական հոգևարքի վերջին փուլում է. Ավետիք ՉալաբյանԱռաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 75,8 դոլար «Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը