Երևան, 21.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թրամփը քննադատել է NYT-ին կեղծ լուրերի համար Լեհաստանը քաղաքացիներին կոչ է անում պահեստավորել սննդամթերք Քննարկվում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաջնորդության փոփոխման հարցը. FT Եվրոպայի ծրագիրն աշխատեց․ Մոսկվային ներքաշում են հավերժական պատերազմի մեջ Մարտի 20-ին գարնանային գիշերահավասարի օրն է: Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ձյուն է տեղում․ ՀՀ–ում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ» Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով. ՀայաՔվե


Ի՞նչը կամ ո՞վ կկարողանա Հայաստանի կյանքում փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

gazeta.ru-ն ««Երևանին ու Մոսկվային կռվեցնել». Արևմուտքը կկարողանա՞ Հայաստանի համար փոխարինել Ռուսաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Դրան հաջորդող օրը Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն է կանչվել Հայաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել՝ կապված ԶԼՄ-ներում «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված պատմությունների» հայտնվելու հետ։ Մինչ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ նոր համաձայնագրի շրջանակներում համագործակցության սկզբունքները հիմնված են լինելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի փոխգործակցության օրինակի վրա։ Դա նշանակում է, որ Երևանը պարտավորվում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի ժողովրդավարական սկզբունքներին։ Բացի այդ, համագործակցության այդ ձևաչափը ենթադրում է, որ Երևանը Վաշինգտոնից օգնություն կստանա ռազմական և տնտեսական ոլորտների զարգացման համար։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները պարտավորություն չի ստանձնում ուղղակիորեն միջամտել Հայաստանի կողմից որևէ հակամարտության։

Փորձագետները նշում են, որ այդ փաստաթուղթն իր բնույթով զուտ դեկլարատիվ է և չի նշանակում, որ ԱՄՆ-ն անմիջապես կսկսի Հայաստանին որևէ օգնություն ցուցաբերել։

«Արդյո՞ք Վաշինգտոնն ու Երևանը կլրացնեն ստորագրված համաձայնագիրը իմաստալից բաներով, դա հարց է, որը կորոշվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք»,- gazeta.ru-ին տված հարցազրույցում նշել է քաղաքական դիտորդ և Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։ Նա բացատրել է, որ ավանդաբար ամերիկյան իշխանությունները մշակում և իրականացնում են տարածաշրջանային ռազմավարություն՝ չառանձնացնելով առանձին երկրներ։ Այնպես որ, Արեշևի խոսքով, դժվար թե Թրամփի օրոք որևէ ծայրահեղ կարևոր քայլ արվի հատուկ Հայաստանում ամերիկյան ազդեցությունը մեծացնելու համար։

«Թրամփը իշխանության գալուց անմիջապես հետո չի իրականացնի Ռուսաստանի հետ էլ ավելի մեծ առճակատման նախագիծ և չի փորձի ինչ-որ կերպ հակադրել Երևանին ու Մոսկվային։ Կարծում եմ, որ Սպիտակ տունը կշարունակի պահպանել Հայաստանի իշխանության հետ կապի այն ուղիները, որոնք արդեն իսկ հաստատվել էին Բայդենի օրոք, բայց ոչ մի ավելորդ բան չի անի»,- նշել է քաղաքագետը։

Պետդումայի պատգամավոր և ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը gazeta.ru-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ղեկավարության՝ դեպի Արևմուտք թեքվելու գործընթացը բավականին վաղուց է ընթանում, սակայն հատկապես նկատելի է դարձել վերջին մեկ-երկու տարում։

Հայաստանի ներկայիս իշխանությունն իր շրջադարձը դեպի Արևմուտք մոտիվացնում է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում սեփական պարտությամբ։ Փաշինյանը մեղադրում է Ռուսաստանի ղեկավարությանը այն ժամանակ Երևանին համարժեք աջակցություն չցուցաբերելու մեջ, ինչի պատճառով էլ Հայաստանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը։ «Այդ հռետորաբանությունը, ըստ էության, պատասխանատվությունն անձամբ վարչապետից տեղափոխում է երրորդ կողմի վրա»,- ասել է պատգամավորը։

Զատուլինը հիշեցրել է, որ նման իրավիճակ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում արդեն եղել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ փլուզվեցին օսմանյան և ռուսական կայսրությունները։ Հայաստանի իշխանությունները շատ էին ցանկանում անկախություն ձեռք բերել և այդ նպատակով պաշտպանության խնդրանքով դիմեցին Անտանտի երկրներին և ԱՄՆ-ին։ Սակայն այն ժամանակ էլ օգնություն չեղավ։

Ռուսաստանի իշխանություններն արդեն արձագանքել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման լուրերին։ Այսպես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս որոշումը երկրի բացարձակ ինքնիշխան իրավունքն է։

Քաղաքագետ Արեշևը կարծում է, որ Հայաստանն իր ողջ ուժով փորձում է ցույց տալ, որ միայնակ չէ և իր թիկունքում ամուր գործընկերներ ունի, հետևաբար «շտապում է նոր ընկերներ գտնել»։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է գտնել որքան հնարավոր է շատ հովանավորներ, որոնք լրացուցիչ պաշտպանություն կապահովեն Երևանին Ադրբեջանի հետ հակամարտությունում, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում սեփական շահերով»,- նշել է նա։

Դա, ըստ փորձագետի, Հայաստանի ներկայիս ղեկավարության տիպիկ ռազմավարությունն է՝ փորձել ոչ թե աջակցություն գտնել սեփական երկրի ներսում, այլ պատասխանատվությունը գցել ավելի ուժեղի վրա։ Դժվար թե նման գործողությունները իրական քաղաքական արդյունքներ ունենան, բայց դրանք, իհարկե, «մեծ անուն» են ստեղծում հենց Փաշինյանի համար, որն «իրոք սիրում է քաղաքական PR-ով զբաղվել», կարծում է Արեշևը։ «Ռուսական ղեկավարությունը վաղուց գիտակցել է Փաշինյանի բոլոր ջանքերը և հասկանում է, որ խոսքերին այժմ դժվար թե գործողություններ հաջորդեն։ Մոսկվայի համար կարևոր է պահպանել Հայաստանը որպես տնտեսական գործընկեր, և Երևանը դժվար թե հրաժարվի համագործակցությունից։ Միակ բանը, որ դեռևս հարցեր է առաջացնում, համագործակցությունն է անվտանգության ոլորտում։ Այստեղ Մոսկվան կհետևի իրավիճակին և որոշ որոշումներ կկայացնի, որպեսզի ամրապնդի սեփական դիրքերը Կովկասում»,- եզրափակել է Արեշևը։

Իր հերթին Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Հայաստանը ԱՄՆ-ից ոչ մի գործողություն կամ աջակցություն չի ստանա։ Այս պարագայում Փաշինյանի ներկայիս իշխանությունը փորձում է բնակչությանը նախապատրաստել դեպի Արևմուտք շրջադարձին, որն ամեն տարի ավելի ակնհայտ է դառնալու։ «Սակայն Հայաստանի ղեկավարությունը համառորեն հրաժարվում է ընդունել այն փաստը, որ արևմտյան երկրները թքած ունեն Հայաստանի ապագայի վրա և տեղի ունեցող ամեն ինչում փնտրելու են բացառապես իրենց շահը, որը կարող է չհամընկնել Երևանի շահի հետ»,- հավելել է պատգամավորը։ Նա եզրակացրել է, որ դեռևս չկա որևէ լուծում, որը կօգնի «Հայաստանի կյանքում Ռուսաստանին փոխարինել»։ Եվ դա «հասկանում է» անգամ ինքը՝ վարչապետ Փաշինյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը քննադատել է NYT-ին կեղծ լուրերի համար Այս պահին այլ որոշում չունենք. ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու մասին Լեհաստանը քաղաքացիներին կոչ է անում պահեստավորել սննդամթերքՎճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink ՊՍԺ-ի դարպասապահը ամռանը կարող է տեղափոխվել «Ինտեր» ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկելՔննարկվում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաջնորդության փոփոխման հարցը. FT Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինն ընկել է զրոյից ցածր Թուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի Fast Food-ը՝ ուկրաինական բանակումԵվրոպայի ծրագիրն աշխատեց․ Մոսկվային ներքաշում են հավերժական պատերազմի մեջ Մարտի 20-ին գարնանային գիշերահավասարի օրն է:500 օրից ավելի է` Բաքվի բանտերում մարմնական ու հոգեկան խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ. ՀայաՔվեԵթե դավաճանեմ իմ ազգին ու իմ տղամարդկային տեսակին, կնշանակի՝ դավաճանել Աստծուն․ Մհեր Ավետիսյան ՀՀ ՊՆ-ն հերքում է հրադադարի ինտենսիվ խախտման մասին լուրերը Ժողովրդին խաբում են, անիմաստ օրենքներ են ընդունում․ քաղաքացի Վարչախումբն ասում է՝ խաղաղություն Արցախի դիմաց, դա հիմարություն է․ Ավետիք Չալաբյան Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելը հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել․ Սողոմոնյան ԶՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեության մասին պատմում է հարստացուցիչ ֆաբրիկայի փորձառու ապարատավար` Աննա Ստեփանյանը «Եվրասիա»-ն կբացի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոններ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին․ Աբրահամյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ձյուն է տեղում․ ՀՀ–ում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակըՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն ՀովասափյանԼուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Գերիների վերադարձի հերթական չօգտագործված հնարավորության, ստեղծված իրավիճակի ու շատ այլ հարցերի շուրջ խոսել ենք պարզ ու հասկանալի ձևակերպումներով. Հայկ ՄամիջանյանՉմարդու տեսակը և´ դավաճանում է, և´ ուրանում, այնպես որ, դրանցից ամեն ինչ սպասելի է. Աբրահամյան Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջԷլինա Ավանեսյանը հաղթել է Մայամիի մրցաշարի առաջին փուլում Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ Արաբյան Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ Այս զիջումներից հետո Բաքվի պահանջները միայն աճելու են․ Արմեն Մանվելյան Հայաստանի ցուցանիշները համեմատելի են Բանգլադեշի ու Կոտ դ'Իվուարի հետ․ Հրայր Կամենդատյան Աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից մեկը. արդյո՞ք դրա «նախնին» սուլիչն է. «Փաստ»