Երևան, 24.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջրանջատումներ Երևանում և մարզում․ մի շարք հասցեներում՝ 24 ժամով Արարատում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կան տուժածներ Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել է Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ․ Տիգրան Աբրահամյան «Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ» «Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ» Ստացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ» Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» «Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»


Ուկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ընթացող պատերազմը շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում։ Եվ ընթացքի մեջ է աշխարհակարգի փոփոխության ու նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը։ Եթե ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարաբերություններում միաբևեռ աշխարհակարգ էր հաստատվել ԱՄՆ-ի գերակայությամբ, ապա ներկայում իրավիճակը փոխվում է հօգուտ բազմաբևեռ աշխարհակարգի։

Այս իրողությանը նպաստում են նաև ԱՄՆում տիրող տրամադրությունները և Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում, քանի որ նա առաջարկում է առաջին հերթին կենտրոնանալ իրենց երկրի ներքին խնդիրների լուծման վրա և անիմաստ է համարում աշխարհի մակարդակով բոլոր գործընթացներին միջամտելը։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի կողմից չափազանց մեծ միջամտությունները և ճնշումները նաև հակազդեցություն են առաջ բերում։ Իսկ մյուս կողմից էլ տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ լարված հարաբերություններ ունեցող երկրների սերտացում։ Արևմուտքի ճնշումների հետևանքով, օրինակ՝ ընդլայնվում է համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև, ինչը ամերիկյան որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես վտանգավոր գործընթաց, որը կարող է վնաս հասցնել Վաշինգտոնի շահերին։

Սկզբնապես կանխատեսվում էր, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումների և բազմաթիվ պատժամիջոցների արդյունքում այդ երկիրն ուղղակի տնտեսապես ծնկի կգա ու ի վիճակի չի լինի ֆինանսավորել պատերազմը, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ այդպիսի ակնկալիքները զուր էին։ Ճիշտ է՝ պատժամիջոցների ադյունքում Ռուսաստանը մեծ տնտեսական կորուստներ ունեցավ, սակայն կարողացավ իր տնտեսության հոսքերը վերակազմավորել, արտահանման ուղղությունները շատ արագ փոխել դեպի Արևելք՝ հիմնականում ահռելի սպառման շուկա ունեցող Չինաստան և Հնդկաստան։ Ռուսաստանին հաջողվեց նաև շատ արագ իր տնտեսությունը դնել ռազմական ռելսերի վրա, որի արդյունքում ռազմարդյունաբերությունը դարձել է տնտեսական աճի լոկոմոտիվներից մեկը։ Ու հիմա ռուսական տնտեսության աճի դինամիկան ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրների տնտեսություններինը։

Մյուս կողմից էլ՝ Սպիտակ տանը հասկանում են, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը ինչ-որ պահի կարող է ծավալվել ու ընդլայնվել՝ իր մեջ ընդգրկելով բազմաթիվ երկրներ՝ այդ թվում վերածվելով ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմի։ Բացի այդ, էսկալացիայի շարունակությունը կարող է նաև շատ վտանգավոր իրադարձությունների պատճառ դառնալ։ Մեկ անգամ չէ, որ փորձագետները զգուշացրել են, թե Կարիբյան ճգնաժամից հետո երբեք այսքան մոտ չենք եղել միջուկային պատերազմին, ինչպես հիմա։ Իսկ միջուկային պատերազմը երաշխավորում է փոխադարձ ոչնչացումը։ Մոսկվայից էլ հասկացնում են, որ եթե հարցը հասնի Ռուսաստանի գոյության հետ կապված վտանգին, ապա իրենք կաշկանդված չեն լինելու միջուկային զենք կիրառելու հարցում։

Ուկրաինան էլ մեծ հաշվով իրականություն չի դարձրել Արևմուտքում առկա սպասելիքները։ Կիևից միշտ համոզում էին, որ եթե արևմտյան երկրներն ավելացնեն իրենց օգնությունը, ապա Ուկրաինան կսկսի մեկը մյուսի հետևից հաղթանակներ տանել, բայց ուկրաինական հակահարձակման փորձերը հիմնականում ձախողվեցին։ Բազմաթիվ արևմտյան փորձագետների կողմից սխալ է համարվում նաև Կուրսկի ուղղությամբ ուկրաինական հարձակումը, քանի որ դրա արդյունքում ուկրաինական զինված ուժերի առանցքային ստորաբաժանումները ուկրաինական ճակատից տեղափոխվեցին դեպի Կուրսկի հատված, ինչի արդյունքում Ուկրաինայի արևել յան հատվածում ռուսներն առավելություն ստացան և շարունակում են առաջխաղացում գրանցել՝ նորանոր տարածքներ վերցնելով իրենց վերահսկողության տակ։

Բայդենի վարչակազմը հեռանալուց առաջ խոշոր օգնություն է ուղարկում Ուկրաինային, սակայն դրանք վերջին ճիգերն են, քանի որ Թրամփի վարչակազմը փոխելու է Ուկրաինական պատերազմի հարցում տարվող քաղաքականությունը։ Թրամփի երդմնակալությունից դեռ օրեր առաջ նրա թիմն արդեն սկսել էր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու գործընթացը։ Ընդ որում, եթե նախկինում Կիևն առավելապաշտական ձգտումներ ուներ, ապա առկա իրավիճակում Վաշինգտոնից Ուկրաինային փորձում են մղել զիջումների։ Դրա համար էլ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարում էր, թե իրենք չեն պատկերացնում վտարումը «յուրաքանչյուր ռուսի ուկրաինական հողի յուրաքանչյուր սանտիմետրից», այդ թվում՝ Ղրիմից։ Մյուս կողմից էլ՝ Թրամփի թիմից Ուկրաինային հասկացնում են, որ իրենք չեն պատրաստվում շարունակել նախորդ վարչակազմի քաղաքականությունը և ֆինանսավորել մի պատերազմ, որը ոչ մի դրական արդյունք չի տալիս, ուստի այլ ճանապարհ չի մնում, քան ռուսական կողմի հետ երկխոսությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասերՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԽաբել հարազատ երեխային, թե սեփական ժողովրդին՝ դա նույնն է․ Մհեր ԱվետիսյանԱյսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում․ Տարոն ՄարգարյանՖինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետՆիկոլի աջակիցնե´ր, ի՞նչ եք անելու նրա փախուստից հետո. Ավետիք Չալաբյան«Երևան, դու միշտ իմ ուժն ես». կայացավ Արման Հովհաննիսյանի երևանյան մեծ մենահամերգը Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 71,88 դոլար Ոսկին էժանացել է դոլարի ամրապնդման ֆոնին ռեկորդային առավելագույնին հասնելուց հետո Ձերբակալություններ, «բեսպրեդել» Ստամբուլում․ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միլիարդատեր Բեզոսն ու հարսնացուն պատրաստվում են ճոխ հարսանիքի Սիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը Այս ռեժիմը տեր է ման գալիս Անկարայում՝ ի դեմս էրդողանի. Արմեն Մանվելյան Ամեն մեկս ոչ միայն մեզնով, այլև երկրով պետք է զբաղվենք. Արսեն Գրիգորյան Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է Էքրեմ Իմամօղլուն առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու Եվրամիությունը ռեկորդ է գրանցել վերականգնվող էներգիայի առումով Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը Վանաձորում արցախցի երիտասարդի ծեծը կոծկում են Կների՞ Փաշինյանը Մելիքբեկյանին նվաստացման համար Ջրանջատումներ Երևանում և մարզում․ մի շարք հասցեներում՝ 24 ժամով Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է, դրա բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ. Ֆրանսիայի դեսպան Արարատում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կան տուժածներ Մեկ շաբաթ Կապանը կապրի մշակութային կյանքով Ինչ է զիջել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. Իշխան Սաղաթելյան Զբաղվել ավելի կարևոր խնդրով, քան մեր երկրի անվտանգությունն է, չկա. Մհեր Ավետիսյան Նրա մասին, թե ինչու են մեզ շարունակ վախեցնում Ադրբեջանով, և որքանով է դա հիմնավոր. Ավետիք Չալաբյան Ո՞րն է Նիկոլի մեծագույն ձախողումը՝ ըստ քաղաքացիների. «ՀայաՔվեի» հարցումը Բավակա՛ն է մեզ ստով կերակրես, Նիկո՛լ, մի՛ պառակտիր գյումրեցիներին. քաղաքացի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից Դանիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա ոչ թե 11 խաղացող, այլ ամբողջ Պորտուգալիայի ուժը. ՌոնալդուՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕ«Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհերՍտամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարումԳիտնականները ստեղծել են էժան արևային մարտկոցներ, որոնք կարելի է տեղադրել ցանկացած վայրում Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի»