ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆՎԱՐԻ). Հանքախորշի փլուզման հետևանքով կենդանի թաղվել է 435 հանքափոր. «Փաստ»
Հասարակություն
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Նիդերլանդներ՝ Գրկախառնության օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Սուրբ Ալտագրասիի օր, Ռուսաստան՝ Ինժեներական զորքերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1864- Երևանի և Թիֆլիսի միջև հաստատվել է հեռախոսային կապ:
1872 - վախճանվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը:
1878- ծնվել է բանաստեղծ Վահան Թեքեյանը:
1887 –ծնվել է բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Հակոբ Անտոնյանը:
1916 - վախճանվել է հանրահայտ բժիշկ Հրանտ Հայրամեն:
1919 – Հայ-վրացական պատերազմի ժամանակ Լոուտոնը բրիտանական թագուհու անունից պահանջել է հայկական իշխանությունից՝ դադարեցնել ռազմական գործողությունները և սպասել հրահանգների Թիֆլիսում գտնվող բրիտանական շտաբից, որը ընդունվել է հայկական կողմից:
1921– Հայաստանում վերացվել են քաղաքացիական աստիճանները և դասերը, սահմանվել է մեկ ընդհանուր կոչում` Հայաստանի քաղաքացի:
1921- ստեղծվել է ՀԽՍՀ Ժողտնտխորհուրդը:
1938 - ծնվել է կենդանաբան Ֆելիքս Դանիելյանը:
1938 - ծնվել է տնտեսագետ Գևորգ Եղիազարյանը:
1950 - ծնվել է դերասան Վլադիմիր Եպիսկոպոսյանը:
1960 - ծնվել է ռուսաստանցի հայազգի դերասան Դմիտրի Խառատյանը:
1967 – ծնվել է շախմատիստ, գրոսմայստեր, 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող Արտաշես Մինասյանը:
1989 – ծնվել է հանրահայտ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին առաջատար, «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
1992 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը, կենդանի մնացածները փախել են Աղդամի ուղղությամբ:
1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հաիթիի հետ:
2006-Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կարճել աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Օրհան Փամուկի գործը, որը մեղադրվել էր «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեջ:
2007-Էջմիածնում և աշխարհի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի, որը սպանվել էր Ստամբուլում:
2008- մեկնարկել է փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզարշավը:
2017-տեղի է ունեցել «Ելք» դաշինքի առաջին համաժողովը:
2019-«Հինգերոդ ալիք» հեռուստաընկերությունը հեռարձակել է «Գործ N մարտի 1» փաստավավերագրական ֆիլմը:
2020-Քաշքշուկ է տեղի ունեցել Ազգային ժողովում. խորհրդարանում կրքերը բորբոքվել են երեք տառով բառի հիշատակմամբ հայտարարությունից հետո:
2021- 30 տարուց ավելի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը ազատվել է պաշտոնից և նշանակվել է հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը դարձել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։
ԱՇԽԱՐՀ
1338 -ծնվել է Վալուաների դինաստիայի Ֆրանսիայի թագավոր Կարլ 5-րդ Իմաստունը:
1506 – Հռոմի պապ Հուլիոս 2-րդի նախաձեռնությամբ ստեղծվել է Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան:
1609 –վախճանվել է ֆրանսիացի պատմագիր Ժոզեֆ Սկալիգերը:
1743 -ծնվել է ամերիկացի գուտարար, ԱՄՆ-ում առաջին շոգեքարշի ստեղծող Ջոն Ֆիտչը:
1775 -Մոսկվայի Բոլոտնի հրապարակում մահապատժի է ենթարկվել խռովարար Եմելյան Պուգաչովը:
1789– վախճանվել է ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, գիտական աթեիզմի հիմնադիր Փոլ Անրի Հոլբախը:
1793 – Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ դատարանի վճռով գիլ յոտինով մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը՝ ազգի ազատության և պետության ընդհանուր անվտանգության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով:
1854 – Ատլանտյան օվկիանոսում իռլանդական Լամբեյ կղզու մոտ վթարի է ենթարկվել անգլիական RMS Tayleur նավը, ինչի հետևանքով զոհվել է 362 մարդ:
1855 -ծնվել է ամերիկացի գյուտարար, հրազենի նախագծող Ջոն Բրաունինգը:
1906 - ծնվել է բալետի խորհրդային արտիստ և բալետմայստեր Իգոր Մոիսեևը:
1924 - վախճանվել է Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինը:
1925 -Ճապոնիան ճանաչել է ԽՍՀՄ-ը, ճապոնական զորքերը լքել են Հեռավոր Արևելքը:
1941 - ծնվել է իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն:
1950 - վախճանվել է անգլիացի գրող Ջորջ Օրվելը:
1954 -ԱՄՆ-ում ջուրն է իջեցվել աշխարհում առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլիուսը»:
1961 - Ֆրի Սթեյթ երկրամասում հանքախորշի փլուզման հետևանքով կենդանի թաղվել է 435 հանքափոր:
1976 - «Կոնկորդ» ինքնաթիռը իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը Լոնդոնից Բահրեյն:
1977 -Իտալիայում թույլատրել են աբորտները:
1968 – սկսվել են Կխեշանի պաշարման մարտերը, որոնք եղել են վիետնամա-ամերիկյան պատերազմի ամենանշանավոր մարտերը:
2024- ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ հրետանային գնդակոծման է ենթարկվել ռուսների կողմից վերահսկվող Դոնեցկ քաղաքի շուկան, որի արդյունքում 28 մարդ է զոհվել, եղել են վիրավորներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում