Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 76,4 դոլար
Տնտեսություն
Երկուշաբթի նավթի գինը բարձրացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայից, Կանադայից եւ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը կազմում է մեկ բարելը 76,41 դոլար, ինչը 0,74 դոլարով (0,98 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Ուրբաթ օրը այդ պայմանագրերը նվազել էին 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ հասնելով մեկ բարելը 75,67 դոլարի։
WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 1,41 դոլարով (1,94 տոկոս)՝ մեկ բարելը 73,94 դոլարի։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,2 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 72,53 դոլար։