Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքում Երկու իրականություն Երկու իրականություն Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Խաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ» Եթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ»


«Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». Ահարոն Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելոք, ընկերասեր երեխա էր: Փոքրուց ժպտերես էր, որքան նկարներ ունի, բոլորում ժպտում է թե՛ փոքր, թե՛ հասուն տարիքում: Կենսուրախ էր, ցանկացած ուրախ առիթի դեպքում Ահարոնն առաջինն էր դուրս գալիս պարելու: Հարազատություն, բարեկամություն անել շատ էր սիրում: Ծառայության ժամանակ էլ անընդհատ զանգահարում էր, իր բարեկամների հետ շփվում, միշտ պատրաստ էր օգնել, եթե դրա կարիքը լիներ: Առհասարակ, որտեղ էլ լիներ Ահարոնը, վայելում էր իրեն շրջապատող մարդկանց հարգանքը: Ընտանիքում, աշխատավայրում, ընկերական շրջապատում Ահարոնս աչքի էր ընկնում ազնիվ ու պարզ բնավորությամբ, բարությամբ: Հարգանք էր վայելում ամենուր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նուշիկը՝ Ահարոնի մայրիկը:

Ահարոնը ծնունդով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է: Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Մայրիկն ասում է՝ օրինակելի և կարգապահ աշակերտ էր, առաջադիմությունը միջին է գնահատում: «Խելացի էր, բայց, կարծես, չէր ուզում սովորել: Ֆիզկուլտուրան էր սիրում, բայց չէի ասի, թե կար դպրոցական մի առարկա, որի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ: Ակտիվ մասնակցում էր շախմատային բոլոր միջոցառում-խաղերին: Բազմաթիվ պատվոգրեր ունի»:

Մայրիկն ասում է՝ որդին ձկնորսության սիրահար էր: «Դպրոցական տարիներին դա իր սիրելի զբաղմունքներից մեկն էր: Անգամ պայմանագրային զինծառայող լինելու ժամանակ, երբ տանն էր լինում, անընդհատ ձգտում էր գնալ ձկնորսության: Միշտ ասում էր՝ թեկուզ ձուկ չբռնեմ էլ, այդ ընթացքը, գետի ափին նստելը շատ հաճելի է»:

2015 թվականին դպրոցն ավարտելուց հետո Ահարոնը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Քարվաճառում: Մայրիկն ասում է՝ մեծ էր որդու սերը զենքի հանդեպ, ուրիշ ձգտում, կարծես, չունենար, քան լավ դիպուկահար լինելը: Ծառայության տարիներին պարգևատրվել է կրծքանշաններով։ 2017 թվականին ավարտել է ժամկետային ծառայությունը և անմիջապես անցել ծառայության ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Տիկին Նուշիկն ասում է՝ որդին սիրով էր ծառայում Սահմանապահ զորքերում:

Բայց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը փոխեց շատերի, այդ թվում՝ Ահարոնի կյանքի ընթացքը: «Առաջին օրվանից իրենք Երևանում էին: Սեպտեմբերի 29-30-ին, երբ զրուցում էինք, ասում էր՝ երևի հետ կգանք: Հավանաբար ենթադրում էին, որ պատերազմը կդադարի: Ինքը եղել է պատերազմի դաշտում, բայց ես այդ օրերից շատ բան չեմ իմացել: Հորադիզում թեժ մարտերի մեջ է եղել, իսկ մեր հարցերին արձագանքել է՝ մեզ մոտ հանգիստ է, նորմալ, մի անհանգստացեք: Ինձ ասում էր, որ սահմանային հատվածում են, և իրենք ներգրավված չեն պատերազմում: Մինչև վերջ էլ չեմ իմացել, որ թեժ կռվի մեջ է եղել»:

Տղաներից շատերը չեն կարողացել հաճախակի տուն զանգահարել, մյուսներն էլ ամենօրյա կապի մեջ են եղել ընտանիքի հետ: Ահարոնի պարագայում մայրիկը հիշում է՝ երբ մյուս որդուն հարցնում էր՝ եղբայրը զանգահարե՞լ է, դրական պատասխան էր ստանում: «Շատ հետո ինձ ասացին՝ օրեր են եղել, որ Ահարոնը չի զանգահարել, բայց ինձ այդ մասին չեն ասել, որ չանհանգստանամ: Ինչպես պատմում են զինակից ընկերները, լավատես է եղել, միշտ իրենց հորդորել է չկոտրվել ու գնալ առաջ, մեծ հավատ է ունեցել, որ պատերազմում հաղթելու են»։

Հիմա էլ զինակից ընկերները, հրամանատարը հաճախ են այցելում Ահարոնին, և նրանց հետ զրույցների, պատմությունների ընթացքում է Ահարոնի ընտանիքն իմանում, որ, օրինակ՝ թեժ մարտերի ժամանակ Ահարոնն օգնել է վիրավոր ընկերներին, փրկել հրամանատարին՝ տեղափոխելով նրան ապահով տեղ։

Հոկտեմբերի 12-ին է եղել ընտանիքի վերջին զրույցն Ահարոնի հետ: «Ասաց. «Մեզ մոտ լույս չկա, հեռախոսը չեմ կարող լիցքավորել: Երևի թե մի երկու օր չկարողանամ զանգահարել, չանհանգստանաք»: Հիմա ենք հասկանում, թե որքան ծանր մարտերի մեջ են եղել այդ ժամանակ: Դեպքը եղել է հոկտեմբերի 14–ին, չնայած փաստաթղթերում նշված է հոկտեմբերի 15-ը»: Ծնողներն այդպես էլ չեն կարողանում արտաբերել «զոհվել» բառը: «Այդ օրն արդեն ամբողջ Մարալիկը գիտեր, թե ինչ է պատահել, երևի բացի մեզանից: Հոկտեմբերի 15-ին տղայիս բերեցին: Հեռախոսը գրպանում է եղել, դա է երևի նպաստել, որ իրեն շուտ ենք գտել: Զանգահարել էին հարազատներին, հարց ու փորձ արել, դրա համար էլ Ահարոնս շուտ տուն հասավ»:

Հիմա ընտանիքը փորձում է ուժեղ լինել: Ահարոնի զոհվելուց չորս ամիս անց ծնվել է նրա եղբոր որդին, որին անվանակոչել են ի պատիվ հորեղբոր: «Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս, մեր կյանքը լույսով են լցրել, իրենցով ենք ապրում: Ահարոնս սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էր ամուսնանալ, բայց չստացվեց… Իր ճակատագիրն էլ այսպես եղավ»:

Հ. Գ. - Ահարոն Ասատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ-ի «Արաքսի պահապան» կրծքանշանով: Հուղարկավորված է Մարալիկի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ ԳրենլանդիայումԱՄՆ-ն սիրիական բանակից պահանջել է դադարեցնել առաջխաղացումը քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵրկու իրականություն Երկու իրականություն Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԹրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին. Ռուբեն ՄխիթարյանՆերիշխանական լարվածություն. Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի Սամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը. Նարեկ ԿարապետյանԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին Բենզինային քաղաքականությունը կեղծ է, այդ բենզինն էլ՝ արյունոտ․ Արմեն ՄանվելյանՄեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն. Արթուր ՄիքայելյանՌուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար