Չինաստանն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել
Միջազգային
Չինաստանը բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) ԱՄՆ-ի հարկային միջոցների դեմ։ Այս մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն։
Փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Փետրվարի 4-ից ուժի մեջ են մտել չինական բոլոր ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրքերը։
«Ի պատասխան՝ Չինաստանը բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման մեխանիզմին՝ իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Բացի այդ, Չինաստանը որոշել է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ածխի, հեղուկ բնական գազի, նավթի և գյուղատնտեսական տեխնիկայի վրա։
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները հեռախոսազրույց կունենան առաջիկա երկու օրվա ընթացքում։