Երևան, 20.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ» Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ» Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ, ձեզ շատ եմ սիրում». Ադամ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Հայեր ջան, իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան դուք պատկերացնում եք, և շարունակել նման կերպ ապրել ուղղակի չի կարելի. Մհեր Ավետիսյան Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, գործող ռեժիմը թշնամաբար է վերաբերվում դրանց. ՀայաՔվե Արդյո՞ք որևէ լավատեսության հիմք է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունը. «Փաստ» Ո՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ» Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»


Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինական պատերազմի բռնկումից հետո, արտաքին գործոններով պայմանավորված, Հայաստանի տնտեսությունը սկսեց աճի բարձր տեմպեր արձանագրել։ Բայց քանի որ արտածին գործոնների դրական էֆեկտն աստիճանաբար անցնում է, այն իր արտացոլումն է գտնում նաև Հայաստանի տնտեսական աճի պատկերի վրա։

Ու եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները 2022 թվականին կազմում էին 14,2 %, ապա անցած տարի կազմել են ընդամենը 8 %։ Միևնույն ժամանակ, 2024 թվականին գրանցված պատկերը 1,8 տոկոսային կետով էլ պակաս է 2023 թվականի ցուցանիշից։ Իսկ այս տարի արդեն կանխատեսվում է, որ տնտեսական աճի տեմպերն ավելի կնվազեն։ Տնտեսագետներից շատերը համոզված են, որ Հայաստանի տնտեսությունը վերադառնում է իր իրական վիճակին, երբ հազիվ սողում է։ Որոշ մասնագիտացված կառույցներ էլ անգամ կանխատեսում են, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5 % կամ ավելի ցածր։ Չնայած նույնիսկ այսպիսի վատ կանխատեսումներին, բացառված չէ, որ արդեն այս տարի Հայաստանը տնտեսական աճի ապահովման հետ կապված ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնի։

Ըստ էության, աշխարհաքաղաքական գործոններն ինչպես նպաստեցին Հայաստանի բարձր տնտեսական աճին, այնպես էլ կարող են հակառակ ազդեցությունն ունենալ՝ պայմաններ ստեղծելով աճի տեմպերի գահավիժման համար։ Մանավանդ այս տարի արդեն նշմարվում են էական աշխարհաքաղաքական փոփոխություններ, երբ առևտրային պատերազմները և տնտեսական խիստ մրցակցությունը դառնում են «նորմալ» երևույթ, մատակարարման շղթաները խաթարվում են, իսկ համաշխարհային մակարդակով գնաճային ֆոնն ավելի է ընդլայնվում։ Բացի դրանից, գործընկեր երկրներում գնաճը չի դադարում, իսկ կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գների աճը դեռևս մնում է թիրախային մակարդակից զգալի բարձր:

Այս տեսանկյունից հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ։ Ու եթե ռուսական տնտեսության մեջ լուրջ խնդիրներ առաջանան, ինչը անհավանական չէ՝ տարբեր գործոնների ազդեցությամբ պայմանավորված, ապա այդ վիճակն իսկույն կզգացվի նաև Հայաստանի տնտեսության վրա։ Պատահական չէ, որ նույնիսկ Հայաստանի ԿԲ նախագահն է խոստովանում, որ 2025 թ. առաջին եռամսյակում Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում և, ընդհանրապես, աշխարհում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են:

Մյուս կողմից էլ՝ որպեսզի Հայաստանը կարողանա իր տնտեսական աճի տեմպը պահպանել, անհրաժեշտ է, որ տնտեսության կառուցվածքը առողջ հենարան ունենա, ինչը երկու տարվա ընթացքում կարելի էր ձևավորել, բայց այդպես էլ չձևավորվեց։ Ավելին, «Լույս» հիմնադրամի՝ 2024 թ. հունվարդեկտեմբեր ամիսների ՀՀ տնտեսության սոցիալտնտեսական զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ։ Անցյալ տարվա ընթացքում գրանցված ցուցանիշները վկայում են, որ տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և ծառայությունների աճով, որոնց նպաստումները կազմել են, համապատասխանաբար, 7,3 և 2,5 տոկոսային կետ: Ու մինչ այս ճյուղերի տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության կառուցվածքում աճել է, արդյունաբերության (առանց ոսկերչական գործունեության) և գյուղատնտեսության կշիռները նվազել են։ Արդյունաբերության նպաստումը տարվա կտրվածքով շարունակել է փոքրանալ՝ հունվարնոյեմբերի 1,6-ի փոխարեն հասնելով 1 տոկոսային կետի։ Ընդ որում, դա հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճի տեմպով, որը շարունակել է դանդաղել։

Գյուղատնտեսության ոլորտում, ճիշտ է, անցյալ տարի գրանցվել է 1,6 % աճ, բայց այդ տեմպը լիովին անբավարար է՝ հաշվի առնելով այս ոլորտի խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրերը, ոլորտի ընդգրկունությունն ու Հայաստանի ունեցած գյուղատնտեսական պոտենցիալը։ Արտահանումն էլ իր հերթին է էականորեն նվազում։ Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերին արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 48,6 %-ով, ինչի արդյունքում էապես դանդաղել է նաև կուտակային աճը՝ հունվարդեկտեմբերին կազմելով 53,1 %՝ հունվարնոյեմբերի 74,3 %-ի դիմաց։ Այսպիսի պատկերը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անցյալ տարվա հունվար նոյեմբեր ամիսներին արտահանման աճը շարունակել է գրեթե ամբողջությամբ պայմանավորված լինել ոսկերչական ապրանքների ու թանկարժեք քարերի արտահանումով, իսկ երբ այս ենթաճյուղում արտահանումը դադարել է, միանգամից անկումային իրավիճակը տեսանելի է դարձել։

Փաստացի, մի կողմից՝ Հայաստանի համար արտահանման դիվերսիֆիկացումն է մնում որպես լուրջ խնդիր, իսկ մյուս կողմից՝ կախվածությունը վերաարտահանումից։ Իսկ այդ երկու խնդիրների լուծման համար նախևառաջ պետք է արտադրության կազմակերպման համար հիմքեր ստեղծել ու տնտեսության կառուցվածքն առողջացնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. տեղը Սաուդյան Արաբիան է. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԱդրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)Պատրաստ եմ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորումՉնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՔլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահ Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ Սա դեռ միայն սկիզբն է. Նեթանյահուն՝ Գազայի հատվածում նոր գործողության մասին Մեկ օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված Փաշինյանը հայ չի, նա թուրքի ժառանգ է. քաղաքացիՊետք է կանխել միջանցքի հանձնման փորձը. Արմեն Մանվելյան«Հայոց համազգային միասնություն» կուսակցության երթը դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների խնդիրըՀայաստանի փրկությունը, Հայոց պետականության փրկությունը հայ-ռուսական ամուր և բարեկամական հարաբերությունների հիման վրա են կառուցված. Մհեր ԱվետիսյանՄարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո․ Նիկոլ Փաշինյան Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ Հայտարարագրման համակարգը տապալվելու է․ Հրայր Կամենդատյան Ոսկին շարունակում է թանկանալ դրական դինամիկայի վեց առեւտրային օրերից հետո Նոր աշխարհակարգ է ձևավորվում․ Եվրահանձնաժողովի ղեկավար Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում Սահմանադրությունը Կեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ Հնդկաստանում արևային էներգիայի արտադրությունը վտանգված է օդի աղտոտման պատճառով ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանին Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Իշխող քաղաքական ռեժիմը փորձում է մաս կազմել Հայոց ցեղասպանության պատմական հիշողության նսեմացմանը և բոյկոտել դրա միջազգային ճանաչման գործընթացը. ՀայաՔվեՓաշինյանը փախչելու է՝ պատերազմով կամ ընտրությունով, իսկ դուք ի՞նչ եք անելու ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանին Ինչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԺամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան Հայաստան մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումին«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի Դժգոհ ենք այս իշխանությունից, համատարած թանկացումներ են. քաղաքացիԹշնամու կամակատար այս վարչախմբի ծրագրերը պետք է խափանել. Դավիթ ՍարգսյանՈւկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան