Երևան, 29.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ Իրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ» Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ» Ինչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ» «Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ» Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ» «Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ» Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ» Այլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»


Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասկանալի է, որ Փաշինյանի իշխանության տարիները պատմության էջերում հիշվելու են բացառապես սև գույներով՝ խայտառակ պարտություն, հազարավոր զոհեր, անընդհատ զիջումներ, երկրի ողնաշարի ջարդում, պարտության պայմանները հաստատող եռակողմ հայտարարություն։

Միևնույն ժամանակ, ինչ-որ առումով հետպատերազմական իրավիճակը գուցե այսքան կատաստրոֆիկ չլիներ, եթե գոնե նոյեմբերի 10-ի հայտարարության պայմաններն իրագործվեին. չնայած բզկտված իրավիճակին, բայց գոնե Արցախը գոյություն էր ունենալու։ Այնինչ, Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամբողջությամբ հանձնեց Արցախը։ Պրահայի պայմանավորվածությունը երկրորդ խոշոր կապիտուլ յացիան էր, շատ ավելի մեծ կապիտուլյացիա, քան նույնիսկ նոյեմբերի 10-ին։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը հիմա արդեն պայմաններ է ստեղծել երրորդ խոշոր կապիտուլյացիայի համար, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կկնքվի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»։ Իհարկե, խաղաղության պայմանագիրն ինքնին վատ բան չէ, սակայն խնդիրն այն է, թե ինչ պայմաններով է այն կնքվում: Հիմա ակնհայտ է, որ Ադրբեջանն անընդհատ պահանջներ է դնում հայկական կողմի առաջ, որոնք ոչ միայն անընդունելի են, այլև ինչոր առումով ստորացուցիչ։ Օրինակ՝ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, համաձայնի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ ու չունենա զինված ուժեր, որոնց միջոցով կարող է դիմագրավել արտաքին ագրեսիային։

Ու քանի որ ճանապարհների ապաշրջափակման հարցը հանվել է խաղաղության պայմանագրի օրակարգից, ապա պայմանագրի կնքմանն էլ պետք է հետևի ապաշրջափակման հարցով հատուկ համաձայնությունը, որն էլ, իր հերթին, կլինի Հայաստանի կապիտուլ յացիայի շարունակությունը։ Իշխանությունները փորձում են հանրությանը մանիպուլացնել, թե իբր ապաշրջափակման թեման պայմանագրից դուրս բերելն իրենց դիվանագիտական «հաղթանակն» է, քանի որ Ադրբեջանի ճնշումը ձախողվել է՝ միակողմանի վերջնագրով Հայաստանին ստիպելու ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Բայց մարդիկ տեսնում են, որ այդպես չէ։ Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ պահանջում են, որ Հայաստանն իրենց սուվերեն միջանցք տրամադրի, այսինքն՝ որևէ իրավունք չունենա այդ երթուղու նկատմամբ։ Ու Փաշինյանի վերջին հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նա, կարծես, դեմ չէ նման ճանապարհ տրամադրելուն։ Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները միայն մի աշխատանք են վարպետորեն կատարում, այն է՝ ինչպես անվերապահորեն իրականություն դարձնել Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները։ Իսկ թե մինչև ուր կարող են հասնել այդ պահանջները, կարծում ենք, հասկանալի է։

Սակայն ամենազավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարտությունն ու պարտվողականությունը դեռ ներկայացնում է դրական լույսի ներքո ու հայտարարում, թե 44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Այսինքն, ստացվում է, որ եթե չպարտվեինք, ինքնիշխանություն չէինք ունենալու։ Իսկ այդ ինքնիշխանությունն ինչո՞վ է դրսևորվում, ըստ իշխանությունների տրամաբանության՝ միայն նրանով, որ Ռուսաստանը դուրս է գալիս մեր տարածաշրջանից։ Իրականում Ռուսաստանի դիրքերի չափից ավելի թուլացումը չի բխում մեր պետության շահերից, քանի որ միայն ռուսական կողմն է ի վիճակի տարածաշրջանում հակակշիռ ապահովել թուրք-ադրբեջանական գործոնի նկատմամբ։ Ու եթե Ռուսաստանն ընդհանրապես դուրս գա տարածաշրջանից, մենք էլ համակերպվենք թուրքադրբեջանական տանդեմի ողորմածությանը հանձնվելուն, ապա բացառված չէ, որ շատ շուտով կորցնենք նաև մեր պետականությունը։

Համենայն դեպս, Փաշինյանը երկիրն այս ուղղությամբ է առաջ տանում։ Ըստ նրա՝ կամ պիտի հանձնվենք ու համակերպվենք, ինչ էլ որ մեզ պարտադրեն, կամ էլ պիտի ուղղակի նահատակ լինենք։ Իսկ եթե չենք ուզում նահատակ լինել «հանուն ոչնչի», ապա պետք է լինենք ուղղակի սովորական մարդիկ, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում, թեկուզ ստրկական վիճակում են։ Ստրկակական վիճակում մնալու համար անհրաժեշտ է կանխել հերոսության դրսևորումները, որոնք միտված կլինեն պայքարելուն։ Դրա համար էլ իշխանությունները հերոս են հռչակում հարկ վճարողին։ Փաստացի, կապ չունի, որ հայությունը միջազգայնորեն ստորացվում է, կարևորը՝ մարդիկ հարկեր վճարեն, իրենք էլ դրա հաշվին բարձր պարգևավճարներ ստանան։

Այսպես կոտրում են ազգի ոգին, թուլացնում դիմադրողականությունը, կտրուկ խեղդում հնարավոր պայքարի ծիլերը։ Ու եթե ավելի խորքային դիտարկենք իրավիճակը, ապա կտեսնենք, որ ի սկզբանե է այդպես եղել, սա նոր երևույթ չէ, ժամանակի ընթացքում հետևողականորեն հող է նախապատրաստվել պարտության ու զիջումների համար։ Պատահական չէ, որ պետության ղեկը վերցնելուց անմիջապես հետո իշխանությունները սկսեցին թիրախավորել սպաներին ու թուլացնել բանակը։ Իսկ իշխանության կարկառուն ներկայացուցիչները համոզված հայտարարում էին, թե իրենց կատարած հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան հերոսամարտերը։ Հետո էլ հիշենք, թե 2021 թվականի քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ինչպես էր նշում, թե հպարտանում է պարտությամբ։ Բացառված չէ, որ նա հետագայում հպարտանա Հայաստանի կործանմամբ։

Ընդհանրապես, հանրություններն ընտրում են այնպիսի ղեկավարների, որոնք իրենց դեպի հաղթանակներ են առաջնորդում, այլ ոչ թե դեպի պարտություններ ու կապիտուլ յացիա։ Ուղղակի զարմանալի է, որ մեր հանրությունը դեռ հանդուրժում է նման մարդկանց, որոնք մեր ժողովրդի շրջանում թերարժեքության բարդույթ են սերմանում ու անընդհատ վախեցնում պատերազմով ու պատերազմի արհավիրքներով։ Բայց դրա արդյունքում մեր թշնամիներն ավելի խաղաղասեր չեն դառնում, ընդհակառակը, նրանց պետք է, որ Հայաստանը թույլ վիճակում լինի, որ երբ ցանկանան, ագրեսիա սկսեն ու մեր պետականությունը կուլ տան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին» Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժածԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևՉինաստանի ավտոարտադրության խորհրդանիշը Հայաստանում է․ E-auto-ն՝ Hongqi էլեկտրամոբիլների պաշտոնական ներկայացուցիչԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNN«Նեմեսիսը» ոչ թե մարդասպանություն էր, այլ արժանապատվություն. Արսեն Գրիգորյան Ապրիլի 24-ը հիշեցրեց` ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում. Դավիթ Սարգսյան Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր «Արսենալ»-ը նման է ՊՍԺ-ին. Լուիս Էնրիկե Իշխող ՔՊ-ից որևէ մեկը չեմ կարծում որ միանա իմպիչմենտի նախագծին, քանի որ նրանք կառավարվում են SMS-ներով:Խոսում են մի բան, անում` լրիվ հակառակը․ Թագուհի ԹովմասյանԵկամուտների հայտարարագրման ռիսկերը․ չփաստաթղթավորված փոխանցումները կհարկվեն 20 տոկոսով․ Նաիրի ՍարգսյանՄեր կանխատեսումներով՝ հայտարարագիր կներկայացնի մինչև 100 000 մարդ․ Նաիրի Սարգսյան Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-րդ տարեդարձի նախօրեին «Հայաստանում «Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը և Համահայկական կամավորական միությունը ստացան Հաղթանակի դրոշի ճշգրիտ պատճենը»«Ես եմ ուզել, որ ինձ փողոցում ճանաչեն, որ լեփ -լեցուն դահլիճներն ինձ ծափահարեն, մարդիկ ինձ տեսնեն, լուսանկարվեն». Ռաֆայել Երանոսյան Տոնոյանն ու Շարմազանովը Մոսկվայում պատռել են ադրբեջանցիների ֆաշիստական դեմքը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ադրբեջանցի պատվիրակներին իրենց տեղը ցույց տվեց «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին իր զեկույցն ուղարկել է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններինԻսկ ինչո՞վ է մյուսներից տարբերվում ռուսական բիլիարդը, և ի՞նչ կապ ունի դրա հետ Պետրոս Առաջինը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ԱՊՐԻԼԻ). Խոշոր հրդեհ գրադարանում, կայծակաճարմանդի արտոնագրում, «կատվի աչք» փողոցներում. «Փաստ»Իրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանում Իրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Լոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Երգչուհի Գաբի Գալոյանն ամուսնացել է Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Ինժեները 8 տարի էլեկտրաէներգիայի համար չի վճարել. նրա տունը սնվում է նոութբուքերի 1000 մարտկոցներից Ամեն օր Աստծուն խնդրում եմ` փրկվենք Նիկոլից Ինչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Հայության գլխին վտանգ է կախված, քանի դեռ ցեղասպանները չեն պատժվել. Արմեն ՄանվելյանՊայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ «Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»ՀՀԿ - «Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում. Էդուարդ Շարմազանով «Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Այլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումը