Երևան, 29.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ» Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ» Ինչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ» «Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ» Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ» «Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ» Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ» Այլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»


«Հրաժեշտի զրույցի ժամանակ մեր մեծ տղային ասաց՝ լավ կսովորես, մամային էլ լավ կպահես, նույնն էլ Դավիթին փոխանցիր». Կապիտան Նվեր Ավանեսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, Արցախում է՝ Եղբայրական գերեզմանատանը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փողոցում ինձ պատահական է տեսել: Պատմում էր, որ այդ օրն անգամ դեմքս չի տեսել, բայց համակրանք է զգացել և քայլելով «ճանապարհել» է ինձ մինչև տուն: Բայց մի պահ ընկերոջն է հանդիպել և կորցրել ինձ իր տեսադաշտից: Մի քանի ամիս անց կրկին պատահաբար տեսնում է փողոցում, այդ օրը պետք է ընկերոջ հետ հանդիպեր, բայց զանգահարում է նրան, չեղարկում հանդիպումը: Այդ օրվանից էլ սկսվեց մեր շփումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տաթևը՝ Նվերի կինը:

Ամուսնու բնավորության մասին խոսելիս նշում է՝ զուսպ էր, համեստ ու ինքնամփոփ: «Այնքան բառեր կան իրեն նկարագրելու համար»: Տաթևն ու Նվերը ծնունդով Արցախից են: Նրանք ընտանիք են կազմել 2008 թվականին: Այն զույգերից էին, որոնք ամուսնացան Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքի ժամանակ: Այդ հարսանիքի ընթացքում ընտանիք կազմեց 674 զույգ: «Չնայած Նվերը չէր ուզում, բայց իրեն համոզեցի, ասացի՝ պատմական իրադարձության մի մաս ենք կազմելու»:

Կապիտան Նվեր Ավանեսյանը 1996-2016 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, սկզբում՝ որպես ժամկետային զինծառայող, այնուհետև՝ դասակի ավագ սպա, դասակի հրամանատար և մարտկոցի հրամանատար: 2016 թվականին մասնակցել է Ապրիլ յան քառօրյա պատերազմին, աչքի է ընկել հակառակորդի ավտոշարասյան և կրակային կետերի ոչնչացմամբ: 2016 թ. նոյեմբերի 26ին երկարամյա ծառայության համար անցել է կենսաթոշակի: Սկզբնական շրջանում ծառայել է Հայկազովի զորամասում, հետո տեղափոխվել «Մարտունի 3»:

«Ժամկետային ծառայության ժամանակ աչքի է ընկել ճշգրիտ հաշվարկներ կատարելու իր կարողությամբ: Այդ ժամանակ նպատակ չուներ ծառայությունը պաշտպանության բանակում շարունակելու, բայց իր բարեկամներից մեկը, որ զինվորական էր, Նվերի ընտանիքին ասել էր՝ լավ հրետանավոր կլինի, համոզեք, թող քննությունները հանձնի, շարունակի ծառայությունը: Քննություններին մասնակցում է, դիտմամբ վատ գրում, որ ցածր գնահատական ստանա: Այդ զինվորականն իրեն ասել էր՝ կարող ես, ինչո՞ւ չես ուզում այս ուղիով շարունակել: Նվերն արձագանքել էր, որ իրեն դա չի հետաքրքրում, ուզում է այլ աշխատանքով զբաղվել: Բայց իրեն ասել էին՝ քո տեղն այստեղ է: Կրկնակի քննություններ էր հանձնել, բարձր գնահատականներով անցել ծառայության: Սկզբում ենթասպա էր, հետո աստիճանաբար կոչումներ ստացավ»:

Տաթևն ասում է՝ միշտ հպարտացել է, որ ամուսինը սպա է, ծառայում է հայրենիքին. «Միշտ իրեն ասում էի՝ հանդիպման գալիս համազգեստդ մի փոխիր: Բարձրահասակ էր, զինվորական համազգեստն իրեն այնքան շատ էր սազում, այն հարգանք ու վստահություն էր ներշնչում»:

Նվեր Ավանեսյանի մարտական ուղին փաստում է. «2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ պահեստազորի սպա, կապիտան Նվեր Ավանեսյանը ներկայացել է պաշտպանության բանակի թիվ N զորամաս և զբաղեցրել Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին հրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատարի պաշտոնը: Այդ ժամանակ հրետանային մարտկոցը գտնվում էր Վազգենաշեն գյուղի հարակից տարածքի կրակային դիրքերում։ Ներկայանալով կրակային դիրք՝ վերադաս հրամանատարությունը նպատակահարմար է գտնում կապիտան Ավանեսյանին նշանակել 1-ին հրետանային մարտկոցի 2րդ կրակային դասակի հրամանատարի պաշտոնում: Կրակային դիրքում դասակի ուժերով ոչնչացրել և ճնշել է հակառակորդի կենդանի ուժը և կրակային միջոցները, նաև տանկային շարասյուներ ու կրակային դիրքեր»: Տաթևը վերհիշում է սեպտեմբերի 27-ը:

«Պատերազմն սկսվեց, սկսվեց նաև քաղաքի ռմբակոծումը: Մեզ առավոտյան իջեցրեց նկուղ և հաղորդագրություն ստացավ հեռախոսին, որ հավաք է սկսվել: Ինչպես բոլորը, ես էլ ասացի՝ սպասիր, կկանչեն, նոր կգնաս: Նվերն արձագանքեց. «Պարտադիր պետք է գնամ, ես որ չգնամ, ով պիտի գնա: Գնամ, որ իմ երեխեքը չգնան»: Զինկոմիսարիատ էր գնացել, հետո տուն եկավ հագուստ վերցնելու ու ասաց, որ մեր կնքահոր՝ Նորիկի հետ է, ամեն ինչ նորմալ է: Դա ինձ կարծես հանգստություն փոխանցեց, որովհետև իրենք կես խոսքից իրար հասկանում էին: Առհասարակ, Նվերի համար հանգիստ էի, վստահ, ի վերջո, այդքան տարվա զինվորական էր: Այդ ժամանակ եղբայրս էլ էր առաջնագծում, ավելի շատ իր համար էի անհանգիստ»:

Կապիտանի մարտական ուղին փաստում է. «2020 թ. հոկտեմբերի 5-ին Վազգենաշենի կրակային դիրքերից մարտկոցը կատարել է երթ դիվիզիոնի կազմում դեպի Հադրութի շրջանի ջրաշխարհի հարակից տարածք։ Երթի նախապատրաստման և շարժման ժամանակ կապիտան Ավանեսյանն անվտանգ իրականացրել է դասակի տեղափոխությունը նշված դիրք և կազմակերպել կրակային դիրքի զբաղեցումը: 2020 թ. հոկտեմբերի 6-ի առավոտյան մարտկոցը նշված տեղանքից տեղափոխվել է 9-րդ կիլոմետր կոչվող հատված և այնտեղ, զբաղեցնելով կրակային դիրք, մասնակցել մարտական գործողություններին: Կապիտանը գործնականորեն լավ էր տիրապետում իր մասնագիտական գիտելիքներին և լավ պատրաստվածության շնորհիվ դասակի ուժերով այդ կրակային դիրքից ոչնչացրել է հակառակորդի 7 անվավոր տեխնիկա, 4-ից ավելի հրետանային կրակային դիրքեր ու տասնյակից ավելի հետևակ: 2020 թ. հոկտեմբերի 8-ին հակառակորդի ակտիվ հրետակոծության և ԱԹՍների կրակի տակ Ավանեսյանն իր դասակի անձնակազմի հետ մարտկոցի կազմում տեղափոխվել է Հադրութի շրջանի ջրաշխարհի հարակից տարածք, հոկտեմբերի 9ին մարտկոցը իրականացրել է երթ դեպի Ջուվառլու կոչվող տեղանք և զբաղեցրել կրակային դիրք: Այստեղ կապիտանը մեծ ներդրում է ունեցել կրակային դիրքի կահավորման և կրակի նախապատրաստման գործընթացում: Մինչև հոկտեմբերի 10-ը ևս իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հակառակորդի զրահատեխնիկայի, մեքենաների և անձնակազմի շարասյուների առաջխաղացման կասեցման ու խոցման գործում…»:

Հոկտեմբերի 10-ին է եղել Նվերի ու ընտանիքի վերջին զրույցը: Տաթևն ասում է՝ հրաժեշտի զրույցն էր: «Զանգեց՝ ի՞նչ եք անում, արձագանքեցի՝ երեխաների հետ լոտո ենք խաղում: Հարցրեց՝ կարողանո՞ւմ ես պահել, դրական պատասխան տվեցի: «Դե լավ կպահես»: Հետո ասաց՝ հեռախոսը տուր Էդուարդին: Մեր մեծ տղան է: Իրեն էլ ասաց. «Բալես, լավ կսովորես, մամային էլ լավ կպահես: Դավիթին էլ նույնը փոխանցի»: Դավիթն էլ մեր փոքր տղան է: Քույրս հարցրեց՝ կարո՞ղ է վտանգավոր տեղում են, հրաժեշտ է տալիս: Նա կանխազգացել էր, որ մի բան այն չէ, իսկ ես վստահ էի, որ իրեն բան պատահել չի կարող, նա գալու է»: Կապիտան Ավանեսյանի մարտական ուղուց. «2020 թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 05:00-ի սահմաններում դասակի անձնակազմի հետ միասին մարտկոցի, դիվիզիոնի կազմում նորից տեղափոխվել է Ջուվառլու կոչվող տեղանքի կրակային դիրքեր և սկսել մարտկոցի կազմում ակտիվ մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին: 2020 թ հոկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կապիտան Ավանեսյանը իր դասակի ուժերով հակառակորդին պատճառել է զրահատեխնիկայի՝ երկու, ղեկավարման կետի՝ հինգ, կրակային դիրքի՝ մեկ ու տասնյակից ավելի հետևակի կորուստներ: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության խմբերի ներթափանցման ժամանակ կապիտանն իր դասակի և մարտկոցի անձնակազմի հետ միասին խիզախորեն և արիաբար մարտնչել է հակառակորդի դեմ ու քաջի մահով ընկել»:

Նվերը զոհվում է հոկտեմբերի 12-ին Ցորի տղաների հետ: «2020 թ. դեկտեմբերի 21-ին իրեն «գտել» ենք»: Հուղարկավորված է Արցախում՝ Եղբայրական գերեզմանատանը: «Ցավալի է, որ չենք կարող իրեն այցելել»: Հիմա Տաթևին ապրելու ուժ տալիս են որդիները: «Մեկն արտաքինով է նման Նվերին, մյուսն էլ՝ շարժուձևով»:

Հ. Գ.-Կապիտան Նվեր Ավանեսյանը 2011 թվականին պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական մեդալով: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևՉինաստանի ավտոարտադրության խորհրդանիշը Հայաստանում է․ E-auto-ն՝ Hongqi էլեկտրամոբիլների պաշտոնական ներկայացուցիչԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNN«Նեմեսիսը» ոչ թե մարդասպանություն էր, այլ արժանապատվություն. Արսեն Գրիգորյան Ապրիլի 24-ը հիշեցրեց` ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում. Դավիթ Սարգսյան Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր «Արսենալ»-ը նման է ՊՍԺ-ին. Լուիս Էնրիկե Իշխող ՔՊ-ից որևէ մեկը չեմ կարծում որ միանա իմպիչմենտի նախագծին, քանի որ նրանք կառավարվում են SMS-ներով:Խոսում են մի բան, անում` լրիվ հակառակը․ Թագուհի ԹովմասյանԵկամուտների հայտարարագրման ռիսկերը․ չփաստաթղթավորված փոխանցումները կհարկվեն 20 տոկոսով․ Նաիրի ՍարգսյանՄեր կանխատեսումներով՝ հայտարարագիր կներկայացնի մինչև 100 000 մարդ․ Նաիրի Սարգսյան Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-րդ տարեդարձի նախօրեին «Հայաստանում «Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը և Համահայկական կամավորական միությունը ստացան Հաղթանակի դրոշի ճշգրիտ պատճենը»«Ես եմ ուզել, որ ինձ փողոցում ճանաչեն, որ լեփ -լեցուն դահլիճներն ինձ ծափահարեն, մարդիկ ինձ տեսնեն, լուսանկարվեն». Ռաֆայել Երանոսյան Տոնոյանն ու Շարմազանովը Մոսկվայում պատռել են ադրբեջանցիների ֆաշիստական դեմքը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ադրբեջանցի պատվիրակներին իրենց տեղը ցույց տվեց «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին իր զեկույցն ուղարկել է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններինԻսկ ինչո՞վ է մյուսներից տարբերվում ռուսական բիլիարդը, և ի՞նչ կապ ունի դրա հետ Պետրոս Առաջինը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ԱՊՐԻԼԻ). Խոշոր հրդեհ գրադարանում, կայծակաճարմանդի արտոնագրում, «կատվի աչք» փողոցներում. «Փաստ»Իրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանում Իրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Լոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Երգչուհի Գաբի Գալոյանն ամուսնացել է Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Ինժեները 8 տարի էլեկտրաէներգիայի համար չի վճարել. նրա տունը սնվում է նոութբուքերի 1000 մարտկոցներից Ամեն օր Աստծուն խնդրում եմ` փրկվենք Նիկոլից Ինչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Հայության գլխին վտանգ է կախված, քանի դեռ ցեղասպանները չեն պատժվել. Արմեն ՄանվելյանՊայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ «Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»ՀՀԿ - «Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում. Էդուարդ Շարմազանով «Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Այլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումըԻդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցԱմերիաբանկը մասնակցեց Career City Fest փառատոնին` ներկայացնելով Ամերիացիներին բնորոշ արժեքները Այս պահի դրությամբ, զոհերի թիվն անցնում է 4 տասնյակը, ցավակցություններս բարեկամ Իրանին. Աբրահամյան