Երևան, 20.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ» Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ» «Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ» Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ» Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ, ձեզ շատ եմ սիրում». Ադամ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Հայեր ջան, իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան դուք պատկերացնում եք, և շարունակել նման կերպ ապրել ուղղակի չի կարելի. Մհեր Ավետիսյան Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, գործող ռեժիմը թշնամաբար է վերաբերվում դրանց. ՀայաՔվե Արդյո՞ք որևէ լավատեսության հիմք է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունը. «Փաստ»


Ո՞րն է գինու հայրենիքը, և ինչո՞ւ են գինու շշերը 750 մլ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչո՞ւ է ստանդարտ գինու շիշը 750 մլ, այլ ոչ թե լրիվ լիտր կամ կես լիտր, ինչպես այլ շշերն են: Այդ հարցը շատերին է հետաքրքրում, և դրա բացատրության շատ անսովոր տարբերակներ կարելի է գտնել համացանցում։ Օրինակ՝ ոմանք պնդում են, որ այդ ծավալը հարմար է միջին եվրոպական ընտանիքի համար ընթրելու ժամանակ, մյուսներն ասում են, որ դա գինու որակի պահպանման օպտիմալ չափն է։ Կարծիք կա, որ 750 մլ-ը հարմար է տեղափոխման համար, կամ՝ որ նման շշի պարունակությունը հեշտությամբ կարելի է բաժանել 150 մլ-անոց հինգ բաժնի և այլն։ Ոմանք դա նույնիսկ կապում են այն փաստի հետ, որ մեկ կիլոգրամ խաղողից ստացվում է մոտավորապես 750 մլ գինի, իսկ ոմանք կարծում են, որ դա կապված է անցյալում ապակի փչողների հնարավորությունների սահմանների հետ։ Սակայն այս վարկածներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։ Իրական պատճառը շատ ավելի պարզ է և ունի պատմական արմատներ։

Գինու շշի 750 մլանոց չափի ստանդարտը առաջացել է 19-րդ դարում և կապված է Ֆրանսիայի և Անգլիայի միջև առևտրի հետ: Այն ժամանակ գինին Ֆրանսիայի հիմնական արտահանման ապրանքներից մեկն էր։ Այնուամենայնիվ, այդ երկու երկրներում չափման համակարգերը տարբերվում էին, ֆրանսիացիներն օգտագործում էին լիտրեր, իսկ անգլիացիները՝ գալոններ։ Մեկ գալոնը հավասար է մոտավորապես 4,5 լիտրի։ Ֆրանսիացի գինեգործները գինի էին մատակարարում 225 լիտրանոց տակառներով, որը հեշտությամբ կարելի էր բաժանել 0,75 լիտրանոց 300 շշի։ Հաշվարկները պարզեցնելու համար էլ որոշվել է առաքումները հաշվարկել հենց այդ ծավալի շշերով։ Այսպիսով, մեկ գալոնը համապատասխանում է վեց գինու շշի, իսկ արկղերում պահվում է 12 շիշ։ Ի դեպ, այդ վերջին ավանդույթը ևս պահպանվել է մինչ օրս՝ գինու ստանդարտ արկղը պարունակում է 12, այլ ոչ թե 10 շիշ:

Իհարկե, եթե ավելի ճշգրիտ հաշվարկվի, ապա մեկ տակառից ստացվում է ոչ թե 300, այլ 303 շիշ։ Բայց քանի որ տակառները երբեք մինչև եզրը չեն լցնում, սխալի այդ սահմանը բավարարում էր բոլորին։ Այս ամենն էլ պարզեցրել է հաշվարկները և առևտուրն ավելի հարմար դարձրել երկու կողմերի համար:

Ավարտելով պատմական էքսկուրսը՝ հարկ է նշել ևս մի քանի հետաքրքիր փաստ: Պատմականորեն առաջին ալկոհոլային խմիչքը գարեջուրն էր: Շումերներն այն օգտագործում էին ջուրը ախտահանելու համար, որն այն ժամանակ հաճախ վարակի աղբյուր էր։ Բանն այն է, որ ֆերմենտացման գործընթացում բոլոր պաթոգենները ոչնչանում են, և գարեջուրը դարձնում անվտանգ օգտագործման համար: Շումերները խմել են այն ջրի փոխարեն, սակայն ջրազրկումից խուսափելու համար խմիչքը շատ թույլ են դարձրել՝ թնդությունը կազմել է ընդամենը մոտ 2,5 %:

Թեև գինին գարեջրից ավելի ուշ է հայտնվել, սակայն նույնպես ունի հին պատմություն։ Ամենահին գինեգործարանը հայտնաբերվել է ներկայիս Հայաստանում և մոտ 6100 տարեկան է: Իսկ գինու հետքերով առաջին կավե անոթները հայտնաբերվել են Վրաստանում։ Դա խոսում է այն մասին, որ հենց այդ տարածաշրջանից է գինեգործությունը սկսել տարածվել ողջ Միջերկրական ծովի ավազանի երկրներում՝ դառնալով շատ ժողովուրդների մշակույթի կարևոր մասը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. տեղը Սաուդյան Արաբիան է. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԱդրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)Պատրաստ եմ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորումՉնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՔլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահ Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ Սա դեռ միայն սկիզբն է. Նեթանյահուն՝ Գազայի հատվածում նոր գործողության մասին Մեկ օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված Փաշինյանը հայ չի, նա թուրքի ժառանգ է. քաղաքացիՊետք է կանխել միջանցքի հանձնման փորձը. Արմեն Մանվելյան«Հայոց համազգային միասնություն» կուսակցության երթը դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների խնդիրըՀայաստանի փրկությունը, Հայոց պետականության փրկությունը հայ-ռուսական ամուր և բարեկամական հարաբերությունների հիման վրա են կառուցված. Մհեր ԱվետիսյանՄարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո․ Նիկոլ Փաշինյան Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ Հայտարարագրման համակարգը տապալվելու է․ Հրայր Կամենդատյան Ոսկին շարունակում է թանկանալ դրական դինամիկայի վեց առեւտրային օրերից հետո Նոր աշխարհակարգ է ձևավորվում․ Եվրահանձնաժողովի ղեկավար Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում Սահմանադրությունը Կեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ Հնդկաստանում արևային էներգիայի արտադրությունը վտանգված է օդի աղտոտման պատճառով ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանին Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Իշխող քաղաքական ռեժիմը փորձում է մաս կազմել Հայոց ցեղասպանության պատմական հիշողության նսեմացմանը և բոյկոտել դրա միջազգային ճանաչման գործընթացը. ՀայաՔվեՓաշինյանը փախչելու է՝ պատերազմով կամ ընտրությունով, իսկ դուք ի՞նչ եք անելու ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանին Ինչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԺամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան Հայաստան մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումին«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի Դժգոհ ենք այս իշխանությունից, համատարած թանկացումներ են. քաղաքացիԹշնամու կամակատար այս վարչախմբի ծրագրերը պետք է խափանել. Դավիթ Սարգսյան