Երևան, 23.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ» «Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ» «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ» Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ» Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» «Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ»


Ո՞րն է գինու հայրենիքը, և ինչո՞ւ են գինու շշերը 750 մլ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչո՞ւ է ստանդարտ գինու շիշը 750 մլ, այլ ոչ թե լրիվ լիտր կամ կես լիտր, ինչպես այլ շշերն են: Այդ հարցը շատերին է հետաքրքրում, և դրա բացատրության շատ անսովոր տարբերակներ կարելի է գտնել համացանցում։ Օրինակ՝ ոմանք պնդում են, որ այդ ծավալը հարմար է միջին եվրոպական ընտանիքի համար ընթրելու ժամանակ, մյուսներն ասում են, որ դա գինու որակի պահպանման օպտիմալ չափն է։ Կարծիք կա, որ 750 մլ-ը հարմար է տեղափոխման համար, կամ՝ որ նման շշի պարունակությունը հեշտությամբ կարելի է բաժանել 150 մլ-անոց հինգ բաժնի և այլն։ Ոմանք դա նույնիսկ կապում են այն փաստի հետ, որ մեկ կիլոգրամ խաղողից ստացվում է մոտավորապես 750 մլ գինի, իսկ ոմանք կարծում են, որ դա կապված է անցյալում ապակի փչողների հնարավորությունների սահմանների հետ։ Սակայն այս վարկածներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։ Իրական պատճառը շատ ավելի պարզ է և ունի պատմական արմատներ։

Գինու շշի 750 մլանոց չափի ստանդարտը առաջացել է 19-րդ դարում և կապված է Ֆրանսիայի և Անգլիայի միջև առևտրի հետ: Այն ժամանակ գինին Ֆրանսիայի հիմնական արտահանման ապրանքներից մեկն էր։ Այնուամենայնիվ, այդ երկու երկրներում չափման համակարգերը տարբերվում էին, ֆրանսիացիներն օգտագործում էին լիտրեր, իսկ անգլիացիները՝ գալոններ։ Մեկ գալոնը հավասար է մոտավորապես 4,5 լիտրի։ Ֆրանսիացի գինեգործները գինի էին մատակարարում 225 լիտրանոց տակառներով, որը հեշտությամբ կարելի էր բաժանել 0,75 լիտրանոց 300 շշի։ Հաշվարկները պարզեցնելու համար էլ որոշվել է առաքումները հաշվարկել հենց այդ ծավալի շշերով։ Այսպիսով, մեկ գալոնը համապատասխանում է վեց գինու շշի, իսկ արկղերում պահվում է 12 շիշ։ Ի դեպ, այդ վերջին ավանդույթը ևս պահպանվել է մինչ օրս՝ գինու ստանդարտ արկղը պարունակում է 12, այլ ոչ թե 10 շիշ:

Իհարկե, եթե ավելի ճշգրիտ հաշվարկվի, ապա մեկ տակառից ստացվում է ոչ թե 300, այլ 303 շիշ։ Բայց քանի որ տակառները երբեք մինչև եզրը չեն լցնում, սխալի այդ սահմանը բավարարում էր բոլորին։ Այս ամենն էլ պարզեցրել է հաշվարկները և առևտուրն ավելի հարմար դարձրել երկու կողմերի համար:

Ավարտելով պատմական էքսկուրսը՝ հարկ է նշել ևս մի քանի հետաքրքիր փաստ: Պատմականորեն առաջին ալկոհոլային խմիչքը գարեջուրն էր: Շումերներն այն օգտագործում էին ջուրը ախտահանելու համար, որն այն ժամանակ հաճախ վարակի աղբյուր էր։ Բանն այն է, որ ֆերմենտացման գործընթացում բոլոր պաթոգենները ոչնչանում են, և գարեջուրը դարձնում անվտանգ օգտագործման համար: Շումերները խմել են այն ջրի փոխարեն, սակայն ջրազրկումից խուսափելու համար խմիչքը շատ թույլ են դարձրել՝ թնդությունը կազմել է ընդամենը մոտ 2,5 %:

Թեև գինին գարեջրից ավելի ուշ է հայտնվել, սակայն նույնպես ունի հին պատմություն։ Ամենահին գինեգործարանը հայտնաբերվել է ներկայիս Հայաստանում և մոտ 6100 տարեկան է: Իսկ գինու հետքերով առաջին կավե անոթները հայտնաբերվել են Վրաստանում։ Դա խոսում է այն մասին, որ հենց այդ տարածաշրջանից է գինեգործությունը սկսել տարածվել ողջ Միջերկրական ծովի ավազանի երկրներում՝ դառնալով շատ ժողովուրդների մշակույթի կարևոր մասը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ ԱՄՆ-ն ահռելի մաքսատուրքերով պաշտպանում է իր արևային էներգետիկան «Նյումեգ» հրատարակչությունը տպագրել է Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմություն» ստվարածավալ աշխատությունը․ ՀայաՔվե Այն մասին, ինչու ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել Արցախի նկատմամբ մեր հիմնարար իրավունքից. Ավետիք Չալաբյան Գետինը մտնի, որ մեր ղեկավարն է, ես իր տեղն ամաչում եմ. քաղաքացի Երկիր Մոլորակի օրվա կապակցությամբ ԶՊՄԿ բնապահպանության բաժնի աշխատակիցները տարածաշրջանում դպրոցների այցելությունների ծրագիր են սկսել Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը․ ՇարմազանովՏեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել էՈւկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Իշխան Սաղաթելյանի հորեղբորորդին 2 անձի է դանակահարել Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համար Մհեր Ավետիսյանի ելույթը Դաշնային խորհրդումՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. Նաիրի ՍարգսյանՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն էՆիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ քիչ է մնացել. Նաիրի Սարգսյան 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանՈրքան ավելի ուժեղ եւ հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ եւ անվտանգ կլինի Հայաստանը. Մհեր Ավետիսյան Դուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերԱդրբեջանական սադրանքներն ու ՀՀ իշխանության հանցավոր լռությունը մեծ ներգործություն են ունենում սահմանամերձ բնակավայրերի վրաՀիշողություն մենք ենք, պահանջատիրությունը՝ մեր պայքարը. ՀայաՔվե Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհու Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիանԱրեւմուտքը պարբերաբար սադրում է հակամարտություններ հետխորհրդային տարածքում. Մհեր Ավետիսյան Վերջնաժամկետները երկարաձգվեցին «Հիմա հաճախ հայելու մեջ չեմ նայում դուրս գալուց առաջ, որովհետև ինչ-որ մի բան միշտ ինձ դուր չի գալիս». Իրինա Այվազյան Երևանում կայանված «Hyundai»-ում հրդեհ է բռնկվել Հայ բռնցքամարտիկները 6 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. Կրեմլ ԶՊՄԿ-ն, որպես պատասխանատու հանքարդյունաբերական ընկերություն, իրականացնում է բնապահպանական մի շարք նախագծեր Մենք հիշում ենք․ մենք հայրենիք ենք կորցրել․ նզովվեն Հայոց ցեղասպանությունն ուրացողներն ու մոռացողները. ՀայաՔվե Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Ավանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերից Տնտեսությունն անկում է ապրում, աղքատության մակարդակը գնալով խորանում է , թանկացումները «շնչելու տեղ» չեն թողնում․ Նաիրի Սարգսյան Պետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՀայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու․․․Խաչիկ Ասրյան Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Ե՞րբ են առաջին անգամ սկսել դիմահարդարվել կանայք. «Փաստ»