Երևան, 24.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել է Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ․ Տիգրան Աբրահամյան «Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ» «Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ» Ստացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ» Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» «Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ» Team-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ» Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»


«Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ, մաքուր, միամիտ ու պարզ երեխա էր: Ե՛վ հանգիստ էր, և՛ աշխույժ: Բնավորության այս երկու գիծն էլ իրեն բնորոշ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Հայկի մայրիկը:

Հայկը ծնունդով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է: Սովորել է Մարալիկի թիվ 1 դպրոցում գերազանց առաջադիմությամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է Մարալիկի արհեստագործական ուսումնարանում, այն նույնպես ավարտել է գերազանցությամբ: Մայրիկն ասում է՝ «մաքուր» տետրեր ուներ որդին: «Իր զոհվելուց հետո տնօրենը զանգահարեց, խնդրեց տետրերը դպրոցին փոխանցել: Այնտեղ Հայկս անկյուն ունի, իր տետրերն էլ այդ անկյունում են դրել: Բոլորին ցույց են տալիս, թե որքան գեղեցիկ ձեռագիր ուներ Հայկը, որքան խնամքով էր պահում իր տետրերը: Սովորելու ընթացքում որևէ առարկա չի առանձնացրել, բոլորն էլ մեծ սիրով է սովորել: Դասերը պատրաստում էր առանց մեր օգնության: Տղա էր, բայց մեկ օր չի եղել, որ ես իրեն ուղղություն տամ, թե դաս սովորի կամ էլ ինչոր բան կարդա, ամեն ինչ ինքնուրույն արել է: Մինչև աշխատանքից վերադառնում էի, Հայկն իր դասերը սովորած էր լինում, դեռ մի բան էլ քույրերին էր տառերը սովորեցնում, դասերի հարցում օգնում: Շատ յուրահատուկ երեխա էր»: Դպրոցին զուգահեռ Հայկը նաև կարատեի է հաճախել, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր է. «Գավաթն ու պատվոգրերը հիմա տան իր անկյունում են»:

Ուսումնարանում սովորելուն զուգընթաց Հայկն աշխատել է լաբորատորիայում: «Ճանապարհների բետոնի, ցեմենտի խտությունն էր որոշում: Բայց իր ցանկությունն էր բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը: Բանակից վերադառնալուց հետո որոշել էր բարձրագույն կրթություն ստանալ, ուզում էր համակարգում ծառայել, ոստիկան դառնալ»:

Մայրիկը ժպիտով է հիշում իր ու որդու զրույցները: «Ասում էր. «Մա՛մ ջան, հենց բանակից եկա, իրար հետ կգնանք Երևան: Քեզ Մարալիկում չեմ թողնի»: Հայրիկն էլ հարցնում էր՝ Հա՛յկ, ինձ չե՞ս տանելու: «Չէ, մամայիս հետ եմ գնալու»»: Այս զրույցն այնպիսի լիաթոք ծիծաղ պարգևեց մեզ, կարծես ոչինչ էլ չէր եղել, կարծես Հայկը շուտով զորացրվելու և իրագործելու էր իր ցանկությունը:

2019 թ. հուլիսի 15-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Մատաղիսում: Մայրիկն ասում է՝ շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը: «Խելացի էր, գեղեցիկ ձեռագիր ուներ, և զորամասում իրեն էին հանձնարարում գրելու հետ կապված բոլոր աշխատանքները: Երբ զանգահարում էինք, ասում էր՝ մա՛ ջան, գրավոր եմ գրում: Հետո Հայկիս հակատանկային տեղափոխեցին: Շատ ոգևորված էր ծառայում, բոլորին գովում էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է: Երբ մենք էինք գնում իրեն տեսնելու, բոլորը՝ լեյտենանտ, հրամանատար, բոլորբոլորը մեզ ասում էին՝ ինչ լավ տղա ունեք: Ոչ մի բողոք չի ունեցել Հայկս, ոչ էլ իրենից են դժգոհել»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը փոխեց ոչ միայն Հայկի, այլև հազարավոր տղաների կյանքի ընթացքն ու պատմությունը: Հայկի վերջին զրույցն ընտանիքի անդամների հետ պատերազմի սկսվելու նախորդ օրն էր: «Սեպտեմբերի 26-ի երեկոյան զրուցեցինք: Տրամադրությունը շատ լավ էր, զրուցեցինք ու իրար բարի գիշեր մաղթեցինք այն մտքով, որ մեկ էլ հաջորդ օրն ենք խոսելու: Բայց երկու ժամ հետո նորից զանգահարեց, տրամադրությունը փոխված էր, սկսեցինք անհանգստանալ, երբեք նման տրամադրություն չէր ունեցել: Ինչ հարց ասես իրեն տվեցինք, բայց ոչինչ չասաց: Հարցրեցի՝ հո կռիվ չի եղել, Հայկ ջան, ինչոր բան է պատահե՞լ: «Չէ, մա՛ ջան, ինչ պետք է լինի, ամեն ինչ նորմալ է»: Բայց հետո արդեն իմացանք, որ տղաներին ասել էին, թե պատերազմ է, բոլորդ տուն զանգեք, խոսեք: Իրենց զգուշացրել էին, բայց մենք դա իրենից չիմացանք: Տղաներից մեկը, որը ողջ էր մնացել, պատմեց, որ այդ օրը կապիտանն ասել է, թե բոլորդ տուն զանգեք, զրուցեք տանեցիների հետ: Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ մատաղ էին արել, բոլորով հավաքվել էին, հրաշալի օր ունեցել, այնքան ոգևորված էր պատմում այդ օրվա մասին: Հայկս ասում էր՝ մա՛մ ջան, սիրուն նկարներ ունեմ, կուղարկեմ, կտեսնեք»: Բայց նկարներն ուղարկել Հայկը չի հասցնում:

Սեպտեմբերի 27-ից ընտանիքն այլևս լուր չի ունեցել Հայկից: Նա զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ Թալիշի դիրքերում: Ծառայակից ընկերների պատմությունների միջոցով ընտանիքը վերստեղծել է այդ օրվա պատմությունը: «Հասցրել է երկու տանկ խոցել: Ասում են, որ սնարյադ չի եղել, իջել է ներքև սնարյադ բերելու... Հրամանատարի հետ խոսեցինք, ասաց՝ իջան սնարյադ բերելու, դեռ չեն եկել, մենք էլ ենք փնտրում: Մենք էլ 70 օր փնտրել ենք Հայկիս: Դեկտեմբերի 7-ին մեզ զանգահարեցին ու հայտնեցին, որ ԴՆԹ համընկնում ունենք»:

Զոհվելու օրվա հետ կապված ընտանիքը կասկածներ չունի: «Այնպիսի երեխա էր, որ անհնար է գոնե մեկ անգամ չզանգեր: Բացի դա, իր հետի տղան ասաց, որ հենց այդ օրն է եղել դեպքը: Հայկիս ու ընկերոջն առանձնացրել են, Հայկիս տարել են 163 դիրքը, այդ տղային՝ 165-ը: Պատմում է՝ մենք իրար հաջող արեցինք, անգամ հուզվեցինք, որ իրարից պիտի բաժանվենք: Հայկիս ընկերը ողջ է մնացել, հավանաբար հարվածի ալիքից ընկել է փոսի մեջ: Պատմում է՝ բարձրացանք, տեսանք, որ Հայկոյի դիրքը չկա, իրար հարցնում էինք՝ բա «Պո՞նչը»: Հայկիս «Պոնչ» էին ասում: Ու արդեն հասկացել են, որ Հայկս էլ չկա: Բայց մեզ ասում էին՝ բունկերի մեջ է, դիրքերում է, կիջնի: Ամեն մեկը մի բան էր ասում, հետո պարզվեց, որ խաբում էին»:

Հայկը երկու քրոջ ավագ եղբայրն է: Ու հիմա հենց նրանք են դարձել ընտանիքին ուժ տվողները: «Աղջիկներս են ուժ տալիս: Աղջիկներիցս մեկն այնքան նման է Հայկիս: Հիշում եմ, որ երբ մեկը երազ էր տեսնում, արթնանում էր ու սկսում պատմել, մյուսն ընդհատում էր՝ սպասի ես պատմեմ, ես էլ եմ նույն երազը տեսել: Զարմանում էինք, թե ինչպես է նման բան հնարավոր: Շատ նման են իրար թե՛ արտաքինով, թե՛ բնավորությամբ: Մեր աղջիկներն են մեզ ապրեցնողը»:

Հ. Գ. - Հայկ Ղուրշուդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Մարալիկի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից Դանիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա ոչ թե 11 խաղացող, այլ ամբողջ Պորտուգալիայի ուժը. ՌոնալդուՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕ«Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհերՍտամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարումԳիտնականները ստեղծել են էժան արևային մարտկոցներ, որոնք կարելի է տեղադրել ցանկացած վայրում Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի» Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն այցելել էր Գյումրիում գործող տրիկոտաժի արտադրամասՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 47 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով․ Al Arabiya Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող Masters-ի երրորդ շրջան Հայ ազգը պետք է ունենա այնպիսի քաղաքական ընտրանի, որը չի ընկնի ժողովրդի էմոցիաների խելքին և չի տանի նրան կործանման. Մհեր Ավետիսյան «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկը տրված է. երիտասարդ երաժիշտները սկսել են իրենց կրթական ծրագիրըՎարչախումբը փորձում է Ադրբեջանին ամենազոր ներկայացնել, դա այդպես չէ. Ավետիք ՉալաբյանԿապիտալի շնաձկները մեզ պարտադրել են նոր եվրաբոնդեր վերցնել. Հրայր Կամենդատյան«Եվրադաշինքից» փոխվարչապետ չեն նշանակի ՀՀ իշխանություններն ինքնամոռաց կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները Հայաստանի համար շատ կարեւոր են արտաքին հարաբերությունները բոլոր ուժային կենտրոնների հետ. Հակոբ ԲադալյանՀայ-ռուսական նոր «մեղրամսի» սպասումով Ինչո՞ւ են ստում ՀՀ իշխանությունները «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը հանդիպեց Աբովյանի տարածաշրջանի հայրենակիցների հետ Ո՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն Աշոտյան Կրկնակի շահում. ինչպես են արևային վահանակները բարելավում տեղական էկոհամակարգերը Չինաստանում Միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը քաղաքական պահանջ կարող էր դնել Ադրբեջանի առաջ՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր պատանդներին. ՀայաՔվեՎերսալյան թոկ Հայաստանի վզին. Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը մտնում է բոլորիս գրպանները. քաղաքացիՀնարավորինս շուտ պետք է կասեցնել այս աղետաբեր ընթացքը. Դավիթ ՍարգսյաՀարավային հարմարավետություն. ի՞նչ է այն և ինչո՞ւ է այդպես կոչվում. «Փաստ»Ես չեմ ցանկանում, որ հայ ժողովրդի մասին խոսելիս ասեն` դավաճաններից ազատվելու անկարողությունը կործանեց քաջարի ազգի վերջին պետականությունը. Արտակ Զաքարյան Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ էր, որից այս վարչախումբը մեզ զրկել է. Ավետիք ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՄԱՐՏԻ). Շարժանկարի առաջին հրապարակային ցուցադրությունը, գունավոր լուսանկարի առաջին հրապարակումը ամսագրում. «Փաստ»Մեր ժողովուրդը պետք է արթնանա և ցույց տա իր լավագույն որակները. Արսեն Գրիգորյան«Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ»«Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»