Երևան, 29.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ» Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ» Ինչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ» «Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ» Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ» «Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ» Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ» Այլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»


Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ամենախոշոր ձեռնարկության ու ամենախոշոր հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական պրոցեսը փաստացի խաթարված է արդեն մոտ տասն օր, քանի որ մի քանի տասնյակ անձ ոչ միայն չի ներկայանում աշխատանքի, այլև փորձում է խոչընդոտել մնացյալի՝ աշխատանքի անցնելու ցանկությանն ու իրավունքին:

Երեկ ծավալուն հարցազրույց է տվել «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ մասնավորաբար շեշտելով, թե այն, որ կոմբինատի վրա ցանկացած ճնշման պատճառ հենց կոմբինատի մեծ նշանակությունն է, հասկանալի է բոլորին։ «Միանգամայն հասկանալի է, որ տարբեր ուժեր ցանկանում են օգտագործել իրավիճակն իրենց շահերի համար, վերահսկողություն ունենալ կոմբինատի վրա»,-ասում է Խուդոլին:

Խոսելով պահանջների մասին՝ գլխավոր տնօրենը նշում է, որ արտադրության դադարեցումը տեղի է ունեցել մի խմբի կողմից` աշխատավարձերի ուլտիմատիվ բարձրացման պահանջից հետո։ «Կոմբինատում ամենաբարձր աշխատավարձն է, և ոչ միայն Հայաստանում։ Մեզ համար աշխատավարձերի համակարգի մասին հետազոտություն իրականացնող միջազգային ընկերության տվյալների համաձայն` ունենք ամենաբարձր աշխատավարձը միջինացված, ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլ նաև` ԱՊՀ տարածաշրջանի երկրների: Ես նույնիսկ չեմ խոսում սոցիալական արտոնությունների մասին, բոլորը գիտեն, և դա միանշանակ ճշմարտություն է, որ որևէ այլ ձեռնարկությունում նման արտոնություններ չկան։ Այս երեք տարվա ընթացքում 2021 թվականից հետո մենք վերականգնել ենք «ստաժիրովկան», 13-րդ աշխատավարձը։ Տարեկան պարգևավճարի գործակիցը, որը երբևիցե չի գերազանցել 1-ը, ավելացրել ենք 50 տոկոսով, այսինքն՝ պարգևավճարի գործակիցը հասցրել ենք ռեկորդային ցուցանիշի, հասցնելով մինչև իսկ 1,4-1,5 ու դա էլ բոլորդ գիտեք»,-ասում է Խուդոլին և հավելում, որ այն մարդիկ, ովքեր այս անօրինական գործողությունների հեղինակն են և հիմնական հրահրողները, իր պատկերացմամբ, չեն ներկայացնում կոլեկտիվին, չեն ներկայացնում կոլեկտիվի տեսակետը, լեգիտիմ չեն:

«Մենք հասկանում ենք՝ ինչու են սկսվել այս անօրինական գործողությունները, դա շատ պարզ է... Առաջինը հետաքրքրությունն է կոմբինատի նկատմամբ, և երկրորդը՝ այն մարդիկ, ովքեր պլանավորել են այս գործողությունները, մոլորեցնում և օգտագործում են կոմբինատի կոլեկտիվին իրենց անձնական նպատակներին հասնելու համար»,-նշում է ԶՊՄԿ գլխավոր տնօրենը:

Նա նաև ասել է, որ այն ամենը, ինչ կոմբինատի ղեկավարությունը խոստացել է, կատարվում է. «Ես միանգամայն երաշխավորում եմ, որ առաջին հերթին աշխատավարձերի համահարթեցման համակարգը, որը խոստացել ենք, առաջիկա ամիսներին արդյունքներ կտա, և հետագայում էլ այն լրամշակվելու է։ Դա կբերի միջինը աշխատավարձերի մոտ 20 տոկոս բարձրացման։ Պատրա՞ստ ենք արդյոք մենք հետագայում ևս շարունակել վերանայել աշխատավարձային համակարգը և առավել կատարելագործել այն ու վերանայել: Միանշանակ։ Երկրորդը՝ շատ հարցեր հնչեցին բժշկական ապահովագրության վերաբերյալ։ Մենք անցած տարի մրցույթ ենք անցկացրել, և հաղթեց մի ընկերություն, որի հետ մենք շատ խնդիրներ ունեցանք, քանի որ այն չի կարողանում իր առջև դրված պահանջները կատարել։ Մենք տեսնում ենք դրանից բխող ռեակցիան, և միանշանակ երաշխավորում, որ առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի, որի պայմանը կլինի ոչ թե էժանությունը, այլ այն երաշխիքը, որ մեր պահանջները բժշկական ծառայության ապահովման առումով անառարկելիորեն կկատարվեն: Դա ես երաշխավորում եմ։ Ավելին, մենք մտածում ենք սեփական ապահովագրական ծառայությունը ստեղծելու մասին` կոմբինատի ներսում։ Հաջորդ հարցը վերաբերում է աշխատանքի պայմաններին։ Մենք գիտակցում ենք, որ անելիքներ շատ կան և այդ ուղղությամբ արդեն իրականացրել ենք տեխնիկական աուդիտ։ Յուրաքանչյուր արտադրամասի համար առանձին կներկայացնենք կատարվելիք փոփոխությունները։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է անհրաժեշտ անել, ինչպես և ինչպիսի ժամկետներում։ Այս խնդրով ի սկզբանե զբաղվում էինք: Այդ հարցերը լուծելի են և լուծվում են, կա՞ր անհրաժեշտություն այդ պատրվակով կոմբինատը կանգնեցնել։ Իմ պատկերացմամբ՝ ո՛չ։ Բայց որոշ ուժեր, ակնհայտորեն, որոշել են այդ հարցերն օգտագործել գործադուլ կազմակերպելու համար, ներկայացնելով, թե գործադուլը միակ ամենաճիշտ քայլն է` այս իրավիճակում»:

Ի՞նչ ելքեր է տեսնում տնօրենը: «Տարբերակ առաջին՝ դուրս ենք գալիս աշխատանքի, շտկում ենք ստեղծված իրավիճակը, գործում ենք յուրաքանչյուրս մեր պարտականությունների շրջանակներում, կոմբինատը վերսկսում է արտադրությունը ու արտադրանքի, խտանյութի առաքումը, և հնարավոր կլինի կատարել վճարումները, այդ թվում՝ աշխատավարձի մասով լիարժեք և ժամանակին։ Երկրորդ տարբերակը. եթե աշխատավորները համարում են, որ կարելի է կանգնել, շարունակել չաշխատել, այդ տարբերակը նույնպես հնարավոր է։ Այդ դեպքում կոմբինատը շարունակելու է տնտեսման խիստ ռեժիմով աշխատել՝ սահմանափակելով ու հետաձգելով բոլոր վճարումները օրենքի սահմանված կարգով։ Դրանից բոլորը կտուժեն: Ես աշխատանքից հեռացրել եմ 8 անձի, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել գործադուլի կազմակերպման գործում։ Եվ ես համարում եմ, որ հենց այս մարդկանց միջոցով է կոլեկտիվը օգտագործվել երրորդ ուժերի կողմից։ Որևէ մարդ, նրանցից բացի, այլևս չի հեռացվելու։ Այնպես որ, հանգիստ ներկայացեք աշխատավայր։ Բայց ես գիտեմ, որ որոշ ուժեր, նաև անձինք, որոնք անգամ չեն աշխատում կոմբինատում , և անգամ որոշ մարդիկ, ովքեր չեն էլ ապրում Քաջարանում կամ Կապանում, հիմա գտնվում են այստեղ և մասնակցում են այս ապօրինի գործողություններին։ Ավելին, շատ են դեպքերը, երբ ուղղակի սպառնում են մեր աշխատակիցներին, որպեսզի նրանք դուրս չգան աշխատանքի որևէ պարագայում։ Ես կոչ եմ անում, բնականաբար, գնալ աշխատավայր, երաշխավորում եմ իմ և կոմբինատի ղեկավարության կողմից, որ կապահովենք աշխատանքի ներկայացած յուրաքանչյուր մարդու անվտանգությունը։ Յուրաքանչյուր միջադեպի առթիվ, միանշանակ, դիմելու ենք պատկան մարմիններին, սա արդեն նշանակում է բոլոր կարմիր գծերի հատում, երբ սկսում են սպառնալ մարդկանց։ Դա չի մնալու անարձագանք։ Մենք ստեղծելու ենք անանուն հարթակ, որ ցանկացած իրավիճակի մասին բոլորը կարողանան բարձրաձայնել, և ամեն դեպքի առթիվ մենք դիմելու ենք իրավապահ մարմիններին։ Մեր աշխատակիցների անվտանգությանը ոչինչ չի սպառնալու, այդպիսի բան չի լինելու, կարող եք վստահ լինել»,ամփոփում է Խուդոլին:

Ի դեպ, ի հավելումն՝ նշենք, որ այս օրերին ավելի մեծ թափով է ակտիվացել ադրբեջանական քարոզչամեքենան՝ ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի: Զուգադիպությո՞ւն է: Հազիվ թե:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևՉինաստանի ավտոարտադրության խորհրդանիշը Հայաստանում է․ E-auto-ն՝ Hongqi էլեկտրամոբիլների պաշտոնական ներկայացուցիչԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNN«Նեմեսիսը» ոչ թե մարդասպանություն էր, այլ արժանապատվություն. Արսեն Գրիգորյան Ապրիլի 24-ը հիշեցրեց` ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում. Դավիթ Սարգսյան Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր «Արսենալ»-ը նման է ՊՍԺ-ին. Լուիս Էնրիկե Իշխող ՔՊ-ից որևէ մեկը չեմ կարծում որ միանա իմպիչմենտի նախագծին, քանի որ նրանք կառավարվում են SMS-ներով:Խոսում են մի բան, անում` լրիվ հակառակը․ Թագուհի ԹովմասյանԵկամուտների հայտարարագրման ռիսկերը․ չփաստաթղթավորված փոխանցումները կհարկվեն 20 տոկոսով․ Նաիրի ՍարգսյանՄեր կանխատեսումներով՝ հայտարարագիր կներկայացնի մինչև 100 000 մարդ․ Նաիրի Սարգսյան Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-րդ տարեդարձի նախօրեին «Հայաստանում «Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը և Համահայկական կամավորական միությունը ստացան Հաղթանակի դրոշի ճշգրիտ պատճենը»«Ես եմ ուզել, որ ինձ փողոցում ճանաչեն, որ լեփ -լեցուն դահլիճներն ինձ ծափահարեն, մարդիկ ինձ տեսնեն, լուսանկարվեն». Ռաֆայել Երանոսյան Տոնոյանն ու Շարմազանովը Մոսկվայում պատռել են ադրբեջանցիների ֆաշիստական դեմքը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ադրբեջանցի պատվիրակներին իրենց տեղը ցույց տվեց «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին իր զեկույցն ուղարկել է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններինԻսկ ինչո՞վ է մյուսներից տարբերվում ռուսական բիլիարդը, և ի՞նչ կապ ունի դրա հետ Պետրոս Առաջինը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ԱՊՐԻԼԻ). Խոշոր հրդեհ գրադարանում, կայծակաճարմանդի արտոնագրում, «կատվի աչք» փողոցներում. «Փաստ»Իրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանում Իրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Լոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Երգչուհի Գաբի Գալոյանն ամուսնացել է Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Ինժեները 8 տարի էլեկտրաէներգիայի համար չի վճարել. նրա տունը սնվում է նոութբուքերի 1000 մարտկոցներից Ամեն օր Աստծուն խնդրում եմ` փրկվենք Նիկոլից Ինչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Հայության գլխին վտանգ է կախված, քանի դեռ ցեղասպանները չեն պատժվել. Արմեն ՄանվելյանՊայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ «Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»ՀՀԿ - «Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում. Էդուարդ Շարմազանով «Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Այլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումըԻդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցԱմերիաբանկը մասնակցեց Career City Fest փառատոնին` ներկայացնելով Ամերիացիներին բնորոշ արժեքները Այս պահի դրությամբ, զոհերի թիվն անցնում է 4 տասնյակը, ցավակցություններս բարեկամ Իրանին. Աբրահամյան Շրջառանառությունից դուրս են բերվում ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները