Երևան, 23.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ. Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել «ՀայաՔվեի» Վաղարշապատի տարածքային կառույցում քննարկվեցին կրթությանը, դրա ազգային հիմքերին առնչվող հարցեր․ «ՀայաՔվե» Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին Ջրանջատում՝ մինչև 22։00 Ուկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ» «Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»


«Ազատն իմ թև ու թիկունքն էր, իսկ հիմա իմ մեջքը, իմ թև ու թիկունքը կոտրված է առանց նրա». Ազատ Մաջարյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազատս շատ աշխույժ էր փոքր տարիքից»,-«Փաստի» հետ զրույցում որդու մանկությունն է վերհիշում տիկին Նարինեն: Ազատը հաճախել է «Ինչուիկ» նախակրթարան: «Սիրով էր հաճախում: Երբ սկսեցինք դպրոց հաճախել, ուսուցիչներն ասում էին՝ Շենգավիթում մեծացած երեխա է, բայց խոսում է գրական հայերենով և չի օգտագործում ժարգոնային բառեր: Սիրում էր ընթերցել: Սիրում էր Աստվածաշունչ կարդալ, այսօր տան իր անկյունում իր Աստվածաշունչը ևս դրված է: Մեծ կարևորություն եմ տվել իր կրթությանը, իրեն լավ մարդ եմ մեծացրել: Քաղցր լեզու ուներ, բարի ժպիտ, մարդկային մոտեցում յուրաքանչյուրի հանդեպ: Շատ լավ բալա եմ ունեցել»:

Ազատը սովորել է Գրիգոր Նարեկացու անվան դպրոցում: Սիրելի առարկաներից են եղել «Կենսաբանությունը» և «Պատմությունը»: «Վերջինի հանդեպ վերաբերմունքը յուրահատուկ էր: Մեկ օր բանավիճում էինք, և ես, որ կարծում էի, թե շատ լավ գիտեմ Հայոց պատմությունը, կարծիքս փոխեցի: Սիրում էր «Հայոց լեզու», «Գրականություն», «Պատմություն» և «Կենսաբանություն»: Մանկուց երազում էր կա՛մ դատախազ, կա՛մ սրտի բժիշկ դառնալու մասին: Վերջում իր ընտրությունը կանգ առավ դատախազի մասնագիտության վրա»:

2015 թվականին Ազատն ավարտել է դպրոցը և ընդունվել Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի հոգեբանության բաժինը: Տիկին Նարինեի խոսքով, դպրոցում և վարժարանում երբեք Ազատից չեն բողոքել: «Բայց, օրինակ՝ ստուգողական աշխատանքների ժամանակ բարձրաձայն կարդացել է հարցերն ու պատասխանները, որ բոլորին օգնի: Ուսուցիչներն այնքան շատ էին սիրում իրեն»: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է Եվրոպական համալսարանի «Կառավարում» բաժին: Սովորել է 6 ամիս և 2019 թ. հունվարի 30-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է «Մարտունի 2»-ում: Հնարավորություն է ունեցել ազատվել զինվորական ծառայությունից՝ սրտի բնածին արատի պատճառով, սակայն հրաժարվել է: «Ծառայության ժամանակ ինքնազգացողությունը վատացել էր, տարել էին Ստեփանակերտի հիվանդանոց, այնտեղից բժիշկները զանգեցին, թե՝ ցանկանում ենք իրեն տուն ուղարկել, նա չպետք է ծառայի: Բայց Ազատը կատեգորիկ արգելեց այդ թեմայի շուրջ զրույցն անգամ, որպեսզի դա որևէ կերպ չազդի իր մասնագիտության վրա»:

Ծառայությունից վերադառնալուց հետո որոշել էր ուսումը շարունակել ԵՊՀ-ի իրավագիտության բաժնում: «Իր գլխավոր նպատակն էր դատախազ դառնալը, իսկ ինձ, իր խոսքերով, պիտի «դատախազի մամա» կոչեին: Միշտ ասում էր. «Սիրում եմ քո ուժեղ տեսակը, մա՛մ, քո նման ուժեղ եմ լինելու, արդար եմ դատելու»: Իրեն այնքան էի ասում՝ չես կարող դատախազ դառնալ, որովհետև այնքան բարի ես, որ հանկարծ ինչոր մեկը քեզ մոտ լաց լինի, անմիջապես կներես նրան: «Մա՛մ, եթե տեսնեմ, որ նա սխալ է, չեմ ների»: Ամեն ինչ անում էր, որ հանկարծ ինձ հոգս չպատճառի: Երեկոյան սրճարանում մատուցող է աշխատել, իսկ առավոտյան գնացել է դասի: Նա իմ թև ու թիկունքն էր, իսկ հիմա իմ մեջքը, իմ թև ու թիկունքը կոտրված է առանց Ազատի»:

Ազատի պատերազմը տևել է մինչև հոկտեմբերի 24-ը: Այդ օրերին նրան «Մարտունի 2»-ից տեղափոխել են Հադրութ, Ջրական: Նա անմահացել է հոկտեմբերի 24–ին ԱԹՍի հարվածից: «Դրանից երկու օր առաջ երեք «Ուրալ» են պայթեցրել, այդ օրը՝ երկու: Դրանցից մեկում նաև Ազատն է եղել: Մե՛կ ասում են, որ տեղափոխել են Ջրական, մե՛կ ասում են՝ դիրքերից իջեցրել են, որ լողանան: Տարբեր վարկածներ են ինձ ասել: Իր՝ Հադրութ տեղափոխվելու մասին նա ինձ ոչինչ չի պատմել: Երբ իրեն ասում էի՝ լուրերով տեղեկացնում են, որ Մարտունին ռմբակոծում են, արձագանքում էր՝ ոչ մեկի ասածին չհավատաս: Այնպես էր ներկայացնում, որ իր մոտ ամեն ինչ կարգին է»:

Զոհվելու օրն է եղել մայրիկի ու որդու վերջին զրույցը: «Հոկտեմբերի 24-ի առավոտյան զանգահարեց ինձ, ասաց՝ մամա, գիտե՞ս, թե ինչ հերոս տղա ունես: «Գիտեմ, բալես»: Ազատս ասաց. «Մա՛մ, քեզ շատ շնորհակալ եմ, որ ծառայության ամիսներին իմ համազգեստը երբեք մաշված չի եղել, կոշիկս ծակ չի եղել, այդ ամենը քո շնորհիվ է: Գիտեմ, թե ինչ դժվարությամբ ես գումար վաստակում, բայց ինձ ոչնչից զուրկ չես պահել: Մա՛մ, սպասի, գալու եմ, ու դու երբեք չես աշխատելու, ես պետք է քեզ պահեմ»: Բայց նույն երեկոյան նաև ընկերոջն է զանգահարում. «Ռազ, գնում եմ մի տեղ, որտեղից կարող է չվերադառնամ: Մամայիս լավ կնայեք, ծնունդիս էլ կենացս կխմեք»: Հոկտեմբերի 24-ին զոհվեց, հոկտեմբերի 30-ին դարձավ 20 տարեկան»:

Հոկտեմբերի 25-ից ընտանիքը սկսում է փնտրել Ազատին: «Ինձ լուր էր հասել, որ նա ձեռքից վիրավորում է ստացել: Բայց ասել եմ՝ եթե Ազատի գիտակցությունը տեղը լիներ, նա չէր կարող ինձ չզանգահարել: Մեզ ասացին, որ Մարտունիից զինվորներ են բերում: Բոլոր հիվանդանոցներում իրեն էինք փնտրում, բայց հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը քրոջս տղայի ընկերը պարզել էր, որ Ազատը զոհվել է, Գորիսի դիահերձարանում է, և իրեն տեղափոխում են Հերացի, որ հանձնեն ինձ: Հոկտեմբերի 26-ին իմացա իր զոհվելու մասին: Ձեռքից վիրավորում է ստացել, երբ ցանկացել են իրեն տանել հոսպիտալ, ասել է. «Իմ թևը կապեք, եթե ինձ հոսպիտալ տանեք, իմ ընկերներին ո՞վ հասցնի իրենց ծնողներին»: Հետո այնպես ստացվեց, որ իրեն ինձ հասցրեցին փակ վիճակում»:

Տիկին Նարինեն չի կարողացել որդուն վերջին հրաժեշտը տալ: «Երբ ասում էի՝ Ազա՛տ, գալիս եմ քո հետևից, ինձ պետք չէ, որ դու այդ հողը պահես: Ազատս ասում էր. «Փորձիր միայն նման բան անել: Եթե բոլորս փախնենք, բա ո՞վ պիտի պահի հողը»: Այսօր ամենից շատ տանջվում եմ նաև այն պատճառով, որ տղաս զոհվեց մի հողի համար, որն այլևս մերը չէ: Եթե այդ հողը մերը չպիտի լիներ, ի՞նչ գործ ունեին մեր երեխաներն այդ հողում»:

Հիմա մայրիկն անսահման կարոտով է ապրում. «Կարոտը սրտումս մնաց: Երբ անծանոթ համարից ինձ զանգ է գալիս, այդ զանգի մեջ փնտրում եմ տղայիս ձայնը: Իրեն միշտ ասում էի՝ Ազատ ջան, երեք օր ձայնդ չլսեմ, կմեռնեմ: Հինգերորդ տարին է գալիս, որ իր ձայնը չեմ լսում, բայց ապրում եմ: Ազատն իմ ամեն ինչն է եղել՝ տղան, ընկերը, իմ թև ու թիկունքը»:

Անասելի ցավը հաղթահարելու համար տիկին Նարինեն որոշել է կրկին մայրանալ: «Ուժ գտա իմ մեջ և աղջկաս ունեցա: Երբ հարցնում էին՝ տղա՞ ես ուզում, թե՞ աղջիկ, ասում էի՝ աղջիկ, որովհետև տղայի մեջ Ազատիս էի փնտրելու ու չէի գտնելու, դա ինձ ավելի էր ցավեցնելու: Ինձ սթափեցնողը նաև կրտսեր որդիս էր: Երբ Ազատիցս հետո որոշեցի ներկել մազերս, «մտնել» սևի մեջ, Ռաֆիկս՝ փոքր տղաս, ասաց» «Դու միայն Ազատի՞ մաման էիր: Դու նաև իմ մաման ես, ապրի իմ համար էլ»: Ու ես ապրեցի: Հետո աղջիկս մեզ ապրեցրեց: Հիմա, երբ նա պառկած ժպտում է, ինչ-որ բան խոսում, ինձ թվում է, թե Ազատի հետ է խոսում: Միշտ իրեն ասում եմ՝ Ազատի հե՞տ ես խոսում, բալես: Իրեն ասա, որ մաման քեզ շատ է կարոտել, հետ արի: Բայց Ազատս հետ չի գալիս»:

Հ. Գ.-Ազատ Մաջարյանը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Մանկավարժական համալսարան» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սրանց վերցրած եվրաբոնդերը մեզ փրկել են սնանկ ճանաչվելուց. Հրայր ԿամենդատյանԵթե վերահսկողությունը լինի ընտրանքային, ապա լինելու է ուղղորդված, դրա տակ լինելու է քաղաքական աստառ․ Հրայր ԿամենդատյանԱզատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին. ԱբրահամյանՌուսաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ընկալվել է՝ որպես սեփական վիշտ. Աբրահամ Հովեյան Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր Այս քաղաքական ռեժիմի և երիտթուրքերի տրամաբանությունը նույնն է. Արմեն Մանվելյան Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար Ցեղասպանության ուրացումը, մերժումը կամ ժխտումը ծանր ու բազմաշերտ հետևանքներ է ունենալու համայն մարդկության համար․ Աննա Կոստանյան Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ. Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել «ՀայաՔվեի» Վաղարշապատի տարածքային կառույցում քննարկվեցին կրթությանը, դրա ազգային հիմքերին առնչվող հարցեր․ «ՀայաՔվե» Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին Ջրանջատում՝ մինչև 22։00 Որակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ում Հայաստանին այլևս հաշվի չեն առնում Անդրանիկ Քոչարյանին չեն պատժի. ՔՊ-ն շարժվում է ոհմակի տրամաբանությամբ Ինչո՞ւ էին գազազել ՔՊ-ական պատգամավորները Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներն անհիմն են Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է Հանդիպում հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ․ Գագիկ Ծառուկյան Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ ԱՄՆ-ն ահռելի մաքսատուրքերով պաշտպանում է իր արևային էներգետիկան «Նյումեգ» հրատարակչությունը տպագրել է Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմություն» ստվարածավալ աշխատությունը․ ՀայաՔվե Այն մասին, ինչու ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել Արցախի նկատմամբ մեր հիմնարար իրավունքից. Ավետիք Չալաբյան Գետինը մտնի, որ մեր ղեկավարն է, ես իր տեղն ամաչում եմ. քաղաքացի Երկիր Մոլորակի օրվա կապակցությամբ ԶՊՄԿ բնապահպանության բաժնի աշխատակիցները տարածաշրջանում դպրոցների այցելությունների ծրագիր են սկսել Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը․ ՇարմազանովՏեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել էՈւկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Իշխան Սաղաթելյանի հորեղբորորդին 2 անձի է դանակահարել Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համար Մհեր Ավետիսյանի ելույթը Դաշնային խորհրդումՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. Նաիրի ՍարգսյանՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն էՆիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ քիչ է մնացել. Նաիրի Սարգսյան 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանՈրքան ավելի ուժեղ եւ հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ եւ անվտանգ կլինի Հայաստանը. Մհեր Ավետիսյան Դուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերԱդրբեջանական սադրանքներն ու ՀՀ իշխանության հանցավոր լռությունը մեծ ներգործություն են ունենում սահմանամերձ բնակավայրերի վրաՀիշողություն մենք ենք, պահանջատիրությունը՝ մեր պայքարը. ՀայաՔվե Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհու