Մի խումբ ֆրանսահայերի հետ հանդիպմանը պարագլուխը ՀՀ-ն փաստացի հռչակեց որպես օկուպանտ և ագրեսոր պետություն. Դավիթ Սարգսյան
Բլոգ
Դավիթ Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
Մի խումբ ֆրանսահայերի հետ հանդիպմանը պարագլուխը ՀՀ-ն փաստացի հռչակեց որպես օկուպանտ և ագրեսոր պետություն՝ դրանում մեղադրելով բոլոր նախկին իշխանություններին և առհասարակ բոլոր քաղաքական ուժերին։ Պարզվում է, որ ըստ պարագլխի՝ անգամ ՀՀՇ-ն է «հոգու խորքում» դաշնակցական եղել և նվաճել «ուրիշի հողերը»։

Օկուպանտ և ագրեսոր, փաստորեն՝ նաև ռազմական հանցագործ ինքնահռչակված պետության հարցով թշնամին անխուսափելիորեն պահանջելու է ոչ միայն բազմամիլիարդանոց ռազմատուգանք վճարել, այլև ՄԱԿ-ի հատուկ դատարան հիմնել՝ նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալի օրինակով, և պատժել Հայաստանի բոլոր նախկին իշխանություններին ու ռազմաքաղաքական առաջնորդներին։
Որևէ մեկը կասկածո՞ւմ է, թե ինչպես կարձագանքի թշնամու այս պահանջին օկուպացիոն ռեժիմի պարագլուխը։