Եվրոպական ո՞ր երկրում է տրանսպորտը այսպիսի խայտառակ վիճակում. Թագուհի Թովմասյանը ԵՄ քննարկմանը
Բլոգ
Եկել զեկուցում եք, Եվրոպական միության անդամ դառնալուց հետո բարեկեցություն, անվտանգություն, կայունություն, կոմունիկացիաներ, մարդու իրավունքների պաշտպանություն ենք ունենալու:
3 հարց զեկուցող Արտակ Զեյնալյանին
1. Ինչպե՞ս ենք մեր կոմունիկացաները զարգացնելու Ֆրանսիայի, Գերմանիայի հետ: Ոչ թե հարաբերությունները, այլ` կոմունիկացիաները այդ երկրների հետ (ինչպես խոստացաք):
2. Մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից եք խոսում.. Երևանի ընտրված ավագանու անդամներին քվեարկեցիք, մանդատից զրկեցիք: Ո՞ր եվրոպական երկրում է այսպիսի նախադեպ եղել:
3. Երևանի տրանսպորտի մասով ամեն շաբաթ նոր որոշում եք կայացնում: Որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչ, հայտնեք, ուրիշ ո՞ր եվրոպական երկրում է, որ տրանսպորտը այսպիսի խայտառակ վիճակում է, անգամ վարչապետը տոմս չի կարողանում գնել:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ