Երևան, 29.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ» Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ» Ինչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ» «Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ» Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ» «Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ» Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ» Այլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»


«Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս կայացած ՊուտինԹրամփ հեռախոսազրույցը, կարծես, առաջին քայլն է երկու երկրների միջև գոյացած սառույցը կոտրելու իմաստով: Հարաբերությունները կընթանա՞ն դեպի կարգավորում, ցույց կտա ժամանակը: Բայց սա միանշանակ իր ազդեցությունը կունենա աշխարհաքաղաքական գործընթացների, նաև Հարավային Կովկասի վրա:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծում է՝ այն փաստը, որ աշխարհի երկու ամենահզոր տերությունները նախընտրում են հակամարտությունը հաղթահարել և կուտակված բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, չափազանց լավ և ուրախալի լուր է: «Սա հանդարտություն է բերում ընդհանուր միջազգային հարաբերություններում և, մասնավորաբար, առանձին տարածաշրջաններում: Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահն անմիջապես զանգահարել էր նաև Ուկրաինայի նախագահին, ու ևս մեկ կարևոր փաստ, ինչին քիչ ուշադրություն դարձվեց, նույն այդ հեռախոսազանգից անմիջապես հետո Պուտինը զանգահարել էր Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարին: Ակնհայտ է, որ դրան զուգահեռ այլ տարածաշրջաններում նույնպես ինչ-որ գործընթացներ են սկսվում, որոնք վկայում են առնվազն հարաբերությունների՝ հակամարտությունից որպես հետքայլ ընթացքի մասին: Օրինակ՝ Թուրքիան փորձում է հարաբերություններ կարգավորել Միացյալ Նահանգների հետ: «Բլումբերգի» տեղեկություններով, Թուրքիան սկսել է գնել ԱՄՆ-ի պետական արժեթղթեր, ինչը վկայում է այն մասին, որ Անկարան իր հերթին փորձում է հարաբերություններ կարգավորել Ամերիկայի հետ, Անկարան նույնպես, ըստ էության, հրաժարվում է, հետ է կանգնում հակամարտության կամ սեփական շահերն ամեն գնով առաջ տանելու մարտավարությունից Ամերիկայի հետ հարաբերություններում: Ընդհանուր առմամբ, տեսնում ենք գլոբալ հարաբերությունների մտերմացման, ջերմացման փորձերի փնտրտուք: 

Սա շատ լավ լուր է թե՛ այն տարածաշրջանների համար, որտեղ կան ակտիվ հակամարտություններ, թե՛ այն տարածաշրջանների համար, որտեղ կա նման հակամարտությունների վտանգ, օրինակ՝ Հարավային Կովկասը: Բոլորս հասկանում ենք, որ վերջին տարիների բոլոր զարգացումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ գերտերությունները մեր տարածաշրջանը վերածել էին միմյանց դեմ մրցակցության և ոչ թե համագործակցության գոտու: Այդ մրցակցության փաստից օգտվել են բավականին շատ տարածաշրջանային երկրներ, մեր պարագայում՝ հատկապես Թուրքիան և Ադրբեջանը: Հիմա, երբ կա հույս, որ հարաբերությունները կկարգավորվեն, կա նաև հույս, որ տարածաշրջանային զարգացումներն ավելի վերահսկելի կդառնան, և ավելի փոքր, բայց, միևնույնն է, հզոր երկրները, ինչպիսին Թուրքիան է, այս կամ այն քայլին դիմելուց առաջ արդեն ավելի երկար մտածելու, ավելի խորը հաշվարկներ անելու և մոտեցումները ճշտելու կարիք կունենան: Իմ տպավորությամբ, դա մեծացնում է անվտանգությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այլ տարածաշրջաններում: Մեզ համար, իհարկե, կարևորը մեր տարածաշրջանն է: Իսկապես լիահույս եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հակամարտային ընթացքի ավարտը կնշանավորվի նաև մեր տարածաշրջանում ավելի քաղաքակիրթ, քաղաքական, հաշվարկված զարգացումների ընթացքով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մելիք-Շահնազարյանը:

Աշխարհաքաղաքական փոփոխությունները, կարծես, իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի իշխանությունների վարքագծի վրա: Փորձագիտական հանրույթը ցայտնոտային է համարում Նիկոլ Փաշինյանի այցերը ԱՄՆ և Ֆրանսիա, նշում են՝ նա ցանկանում էր հասկանալ, թե տեղի ունեցող փոփոխություններն ինչպե՞ս են ազդելու իր իշխանության վրա: «Դժվար է ասել՝ դրանք ցայտնոտայի՞ն այցեր էին, թե՞ ոչ: Հայաստանի իշխանությունները տեսնում և գիտակցում են, որ իրավիճակ է փոխվում: Ընդ որում՝ այդ իրավիճակը փոխվել է ոչ միայն արտաքին աշխարհում, այլ նաև երկրի ներսում: Երկրի ներսում էլ բազմաթիվ զարգացումներ կան, որոնք ցույց են տալիս՝ իշխանությունը չունի հանրային աջակցություն, ունի ներքին բազում տարաձայնություններ, իշխանական թիմը վաղուց արդեն բազում ճաքեր է տվել, դա բերում է ներսում հակամարտությունների: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Հայաստանում ընդդիմությունը կամացկամաց որոշակի նոր արդյունքներ է կարողանում արձանագրել, ամրագրել, ինչ-որ իմաստով բարելավում է իր դիրքերը թե՛ հանրային ընկալումների, թե՛ կազմակերպված գործողությունների արդյունավետության բարձրացման տեսակետից: Վստահ եմ, որ այս ամենն իրենք հասկանում են, հաշվի են առնում և փորձելու են հնարավոր բացթողումները կոմպենսացնել արտաքին աջակցության մեծացմամբ, բայց խնդիրը հենց այստեղ է, որ երբ աշխարհը վերադառնում է համագործակցության փուլ, հակամարտության «գործիքները» սկսում են ավելի և ավելի քիչ պահանջված լինել: Իսկ Փաշինյանը հենց այդպիսին է, նա հակամարտության գործիք է, որը մե՛կ Արևմուտքն է օգտագործում Ռուսաստանի դեմ, մե՛կ Ռուսաստանն է օգտագործում Արևմուտքի դեմ: Այսինքն՝ փորձում են քայլեր անել «գործիքով», որի «պիտանելիության ժամկետն» այլևս սպառվում է: Կոպիտ ասած՝ նման «գործիքների» կարիք աշխարհաքաղաքական կենտրոններում, հնարավոր է, այլևս չունենան:

Պարզ է, որ Փաշինյանի կառավարությունը փորձելու է ինչոր նոր առաջարկներ անել, ինքն իրեն նոր կերպ մատուցել այդ աշխարհին, որպեսզի իր «պիտանելիությունը» դեռևս լինի: Բայց խիստ կասկածում եմ, որ դա այլևս հնարավոր կլինի Փաշինյանի համար, որովհետև մեծ հաշվով Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հակամարտության եզրագծում էր, կենտրոնում չէր դեռևս: Ավելի կարևոր կետեր կան, որոնց մասով պայմանավորվելու տրամադրություն և ցանկություն ունեն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Հետևաբար՝ ոչ մեկը կենտրոնական շահը չի զոհելու ծայրամասի զարգացումներին կամ, այսպես ասած, նիկոլական փոքրիկ «շուստրիությանը»», -նշում է մեր զրուցակիցը:

Կարծում է՝ իշխանությունը զգում է, որ բան է փոխվել: «Զգում է, որ այլևս անպիտան է, բայց նաև չունի առաջարկներ, որոնումների և տվայտանքների մեջ է, փորձում է ինքն իրեն նոր կերպ մատուցել: Մեծ հավանականությամբ, կարծում եմ, որ դա իրենց չի հաջողվելու: Իրենք ներքին խնդիրները մշտապես կարողանում էին հաղթահարել: Իսկապես հանրային մեծ աջակցություն ուներ այս իշխանությունը, անգամ պատերազմում դավաճանական պարտությունից հետո, ցավոք, հանրության մեջ որոշակի շերտեր շարունակում էին աջակցել այս իշխանությանը: Հիմա էլ ինչոր չափով աջակցություն կա: Բայց հանրային շերտի աջակցությունը շատ մեծ արագությամբ է չեզոքանում, դա ակնհայտ է: Ըստ էության, այս իշխանությունները փառքից արբեցած, թե չգիտեմ ինչ ինքնավստահությամբ պատերազմի դուրս եկան իրենց հենարանի դեմ՝ մեկ «համբալ» ասելով «Օպելի» վարորդներին, մեկ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելով, հարկերը բարձրացնելով, բոլորին փորձելով հայտարարագրել և այլն: Սոցիալական ծառայություններն աղետալի վիճակում են, առողջապահությունը կործանված վիճակում է: Սրանք խնդիրներ են, որոնք սովորական մարդիկ ամեն օր զգում են իրենց վրա և չարձագանքել չեն կարող, որքան էլ շարունակեն սիրել Փաշինյանին կամ նրա կառավարությանը: Դրանք կենսական հարցեր են մարդկանց համար: Ըստ էության, Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում: Վստահ եմ, որ հետևանքներ անպայման լինելու են, խուսափել այդ հետևանքներից հնարավոր չի լինի»,-հավելում է նա:

Ու մինչ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են հասարակության մեջ ներարկել ատելության հերթական չափաբաժինն Արցախի և արցախցիների հանդեպ, թե «չմնացիք, չկռվեցիք Արցախի համար», հասարակությունը, կարծես, վերականգնում է իր իմունիտետը և ասում՝ հերիք է, որքան կարելի է նույն բանն ասել: Հասարակությունը հոգնել է բոլորին ուղղված իշխանության մեղադրանքներից: «Հանրային ընդվզումը նաև այս հարցում է մեծացել: Մարդիկ հասկանում են, որ սրանք անընդհատ մեղքերն ուրիշի վրա բարդելով, ուշադրություն շեղելով՝ խնդիրներին լուծում չեն տալիս: Հանդուրժել դա հանրությունը ոչ միայն պատրաստ չէ, այլ նաև ֆիզիկապես չի կարող»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին» Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժածԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևՉինաստանի ավտոարտադրության խորհրդանիշը Հայաստանում է․ E-auto-ն՝ Hongqi էլեկտրամոբիլների պաշտոնական ներկայացուցիչԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNN«Նեմեսիսը» ոչ թե մարդասպանություն էր, այլ արժանապատվություն. Արսեն Գրիգորյան Ապրիլի 24-ը հիշեցրեց` ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում. Դավիթ Սարգսյան Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր «Արսենալ»-ը նման է ՊՍԺ-ին. Լուիս Էնրիկե Իշխող ՔՊ-ից որևէ մեկը չեմ կարծում որ միանա իմպիչմենտի նախագծին, քանի որ նրանք կառավարվում են SMS-ներով:Խոսում են մի բան, անում` լրիվ հակառակը․ Թագուհի ԹովմասյանԵկամուտների հայտարարագրման ռիսկերը․ չփաստաթղթավորված փոխանցումները կհարկվեն 20 տոկոսով․ Նաիրի ՍարգսյանՄեր կանխատեսումներով՝ հայտարարագիր կներկայացնի մինչև 100 000 մարդ․ Նաիրի Սարգսյան Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-րդ տարեդարձի նախօրեին «Հայաստանում «Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը և Համահայկական կամավորական միությունը ստացան Հաղթանակի դրոշի ճշգրիտ պատճենը»«Ես եմ ուզել, որ ինձ փողոցում ճանաչեն, որ լեփ -լեցուն դահլիճներն ինձ ծափահարեն, մարդիկ ինձ տեսնեն, լուսանկարվեն». Ռաֆայել Երանոսյան Տոնոյանն ու Շարմազանովը Մոսկվայում պատռել են ադրբեջանցիների ֆաշիստական դեմքը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ադրբեջանցի պատվիրակներին իրենց տեղը ցույց տվեց «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին իր զեկույցն ուղարկել է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններինԻսկ ինչո՞վ է մյուսներից տարբերվում ռուսական բիլիարդը, և ի՞նչ կապ ունի դրա հետ Պետրոս Առաջինը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ԱՊՐԻԼԻ). Խոշոր հրդեհ գրադարանում, կայծակաճարմանդի արտոնագրում, «կատվի աչք» փողոցներում. «Փաստ»Իրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանում Իրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Լոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Երգչուհի Գաբի Գալոյանն ամուսնացել է Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Ինժեները 8 տարի էլեկտրաէներգիայի համար չի վճարել. նրա տունը սնվում է նոութբուքերի 1000 մարտկոցներից Ամեն օր Աստծուն խնդրում եմ` փրկվենք Նիկոլից Ինչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Հայության գլխին վտանգ է կախված, քանի դեռ ցեղասպանները չեն պատժվել. Արմեն ՄանվելյանՊայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ «Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»ՀՀԿ - «Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում. Էդուարդ Շարմազանով «Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Այլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումըԻդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից