Երևան, 20.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ, ձեզ շատ եմ սիրում». Ադամ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Հայեր ջան, իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան դուք պատկերացնում եք, և շարունակել նման կերպ ապրել ուղղակի չի կարելի. Մհեր Ավետիսյան Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, գործող ռեժիմը թշնամաբար է վերաբերվում դրանց. ՀայաՔվե Արդյո՞ք որևէ լավատեսության հիմք է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունը. «Փաստ» Ո՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ» Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ» Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ» «Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»


Հավերժ սպասող երկրի կարգավիճակ. Եվրոպայում ինչ-որ բաներ կխոստանան, բայց անդամակցություն չի լինի․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru–ն ««Ցտեսություն, Ռուսաստան, մեզ սպասում են Եվրամիությունում, մենք շատ արժեքավոր ենք նրանց համար». Հայաստանը հայտարարել է, որ պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, բայց կա մի նրբերանգ» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵՄ անդամակցության հայաստանյան նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալ յանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ Եվրամիությունը սպասում է, որ Հայաստանը ստանա ԵՄ անդամի կարգավիճակ։ «Մեզ սպասում են Եվրամիությունում։ Մենք շատ արժեքավոր ենք Եվրամիության համար։ Եվ Եվրամիությունը նույնպես պետք է Հայաստանին, ինչպես մյուս միություններին», -շեշտել է Հայաստանի արդարադատության նախկին նախարարը՝ ԵՄ-ին երկրի անդամակցության արևմտամետ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչը։

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, Երևանի նկատմամբ ԵՄ դիրքորոշումը, ի թիվս այլ բաների, արտահայտված է իրավական փաստաթղթերում։ Որպես օրինակ նա բերել է Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը։

Այնուամենայնիվ, չնայած ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախաձեռնողների լավատեսությանը, Երևանի անդամակցությունը Եվրամիությանը մնում է մեծ հարցականի տակ։ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն արագացնելու նպատակով Հայաստանն արդեն դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, սակայն, չնայած դրան, Հայաստանը Եվրոպայում ողջունելի չէ։ Իսկ երկրի անդամակցությունը ԵՄ-ին կարող է տևել ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ, վստահ են քաղաքական փորձագետները։

Քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինի կարծիքով, սկզբից Երևանը պետք է ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ և սկսի բանակցությունները բոլոր պայմաններով։ «Հայաստանը ճանապարհի հենց սկզբում է, եթե այդ ճանապարհը տանում է ինչ-որ բանի։ Դա գաղափարական հայտարարություն է, ոչ թե կոնկրետ պլաններ»,-նշել է քաղաքագետը՝ մեկնաբանելով Փաշինյանի և նրա համախոհների՝ ԵՄ մոտալուտ անդամակցության երազանքները։

Ի դեպ, դեռ 2024 թվականի գարնանն է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել Եվրամիությանն «արդեն այս տարի»։ Սակայն տարին ավարտվեց, բայց «հրաշքը» այդպես էլ չկատարվեց:

Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, թե Մոսկվան սպասում է, որ Երևանը տեղեկություն տրամադրի ԱՄՆի և ԵՄի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի իշխանությունները չեն զարմանա, եթե իմանան Արևմուտքի կողմից Հայաստանի ռուս խաղաղապահներին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մասնագետներով փոխարինելու ծրագրերի մասին:

Ի դեպ, 2024 թվականի ապրիլին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Արևմուտքին Հայաստանը «Հարավային Կովկասում ֆորպոստ» դարձնելու մեջ՝ նշելով ստեղծված իրավիճակի հնարավոր բացասական հետևանքները։ Այսպիսով, Հայաստանի համար «երկու կրակի արանքում» հայտնվելու ռիսկը բավականին մեծ է։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Անվտանգության հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Կոնստանտին Բլոխինը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շանսերը ցածր է գնահատել։ «Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ին ինտեգրվել չի ստացվի, դրա համար տնտեսությունը պետք է բարձրացվի եվրոպական մակարդակի և համապատասխանի որոշակի չափանիշների։ Ամենայն հավանականությամբ, Արևմուտքը նրան ինչոր բան կխոստանա, բայց Հայաստանի համար ԵՄ անդամակցություն չի լինի»,-վստահ է փորձագետը։

Ըստ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինի, ամենաշատը, որ սպասում է Երևանին, հավերժ սպասող երկրի կարգավիճակն է, ինչպես նաև «Ռուսաստանի հետ դավաճանության մեջ Արևմուտքի կասկածների վերացումը»։ «Հայաստանին ԵՄ չեն ընդունի, եթե մտածենք այդ թեմայի շուրջ, ապա ԵՄին անդամակցելն ինքնին ոչինչ չի նշանակում»,-նշել է պատգամավորը։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի համար դժվար կլինի մշտապես երկվեկտոր քաղաքականություն պահպանել, այն է՝ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիության հետ մերձեցման գործընթացը։ Ինչ որ պահի Երևանը պետք է որոշում կայացնի, իսկ հետևանքները Հայաստանի համար կարող են բավականին սարսափելի լինել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. տեղը Սաուդյան Արաբիան է. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԱդրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)Պատրաստ եմ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորումՉնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՔլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահ Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ Սա դեռ միայն սկիզբն է. Նեթանյահուն՝ Գազայի հատվածում նոր գործողության մասին Մեկ օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված Փաշինյանը հայ չի, նա թուրքի ժառանգ է. քաղաքացիՊետք է կանխել միջանցքի հանձնման փորձը. Արմեն Մանվելյան«Հայոց համազգային միասնություն» կուսակցության երթը դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների խնդիրըՀայաստանի փրկությունը, Հայոց պետականության փրկությունը հայ-ռուսական ամուր և բարեկամական հարաբերությունների հիման վրա են կառուցված. Մհեր ԱվետիսյանՄարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո․ Նիկոլ Փաշինյան Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ Հայտարարագրման համակարգը տապալվելու է․ Հրայր Կամենդատյան Ոսկին շարունակում է թանկանալ դրական դինամիկայի վեց առեւտրային օրերից հետո Նոր աշխարհակարգ է ձևավորվում․ Եվրահանձնաժողովի ղեկավար Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում Սահմանադրությունը Կեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ Հնդկաստանում արևային էներգիայի արտադրությունը վտանգված է օդի աղտոտման պատճառով ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանին Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Իշխող քաղաքական ռեժիմը փորձում է մաս կազմել Հայոց ցեղասպանության պատմական հիշողության նսեմացմանը և բոյկոտել դրա միջազգային ճանաչման գործընթացը. ՀայաՔվեՓաշինյանը փախչելու է՝ պատերազմով կամ ընտրությունով, իսկ դուք ի՞նչ եք անելու ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանին Ինչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԺամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան Հայաստան մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումին«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի Դժգոհ ենք այս իշխանությունից, համատարած թանկացումներ են. քաղաքացիԹշնամու կամակատար այս վարչախմբի ծրագրերը պետք է խափանել. Դավիթ ՍարգսյանՈւկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանԱլիևները մեկնել են օկուպացված Արցախ ԴԵ՛Մ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆԸ. Նաիրի Սարգսյանի հանդիպումը՝ Էջմիածնում