Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»


Ի՞նչ կապ ունի ռեգբիի գնդակը և խոզի միզապարկը․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կա մի գնդակ, որն էապես տարբերվում է այլ մարզաձևերի գնդակներից. այն ոչ թե կլոր, այլ երկարաձգված էլիպսոիդ գնդակ է, որն օգտագործվում է ռեգբի խաղի ընթացքում։ Դրա չափերն ու քաշը սահմանվում են Ռեգբիի համաշխարհային ֆեդերացիայի և Ռեգբիի միջազգային լիգայի կողմից, որոնք այդ խաղի երկու ղեկավար մարմիններն են՝ համապատասխանաբար Ռեգբիի միությունը և Ռեգբիի լիգան:

Ռեգբիի գնդակն օվալաձև է, ունի չորս վահանակ և կշռում է մոտ 400 գրամ։ Այն հաճախ շփոթում են ամերիկյան, կանադական և ավստրալական ֆուտբոլում օգտագործվող նույն չափի գնդակների հետ:

Առաջինը Ուիլ յամ Գիլբերտն է սկսել ֆուտբոլի գնդակներ պատրաստել Ռեգբի քաղաքի դպրոցի համար 1823 թվականին, ընդ որում՝ այդ դպոցին մոտ գտնվում էր նրա կոշկակարական արհեստանոցը: Բացի այդ, նշյալ դպրոցի մոտ էր գտնվում նաև մեկ այլ կոշկակարական արհեստանոց՝ Ռիչարդ Լինդոնի արհեստանոցը, որը ևս գնդակներ էր կարում: Լինդոնը և Գիլբերտը սկսեցին պատրաստել ռեգբիի դպրոցական գնդակներ ձեռքով կարված կաշվե պատյաններից և խոզի միզապարկից, որը գնդակի ներքին փչովի տարրն էր: Ենթադրվում է, որ ռեգբիի գնդակի տարբերակիչ ձևը՝ օվալը, կապված է խոզի միզապարկի հետ, թեև վաղ գնդակները ոչ թե օվալաձև, այլ սալորաձև էին: Այն ժամանակ կարված գնդակները տարբերվում էին չափերով՝ կախված նրանից, թե որքան մեծ էր տվյալ դեպքում օգտագործված խոզի միզապարկը։

Մոտ 1862 թվականին Ռիչարդ Լինդոնը, հուսահատված լինելով խոզի միզապարկին փոխարինող գտնելու հարցում, որոշեց դրա փոխարեն օգտագործել հնդկական ռետինե պարկ: Բայց հնդկական կաուչուկից պատրաստված այդ փուչիկը չափազանց դժվար էր բերանով փչելու համար, ուստի, ոգեշնչվելով օդային ներարկիչներից, նա ստեղծեց մեծ փողային օդամղիչ պոմպ՝ իր ռեգբիի գնդակները փչելու համար: Վերջնականապես 1870 թվականին Ռիչարդ Լինդոնը ներմուծեց գնդակի ներքին՝ փչովի ռետինե մասը, և այդ ռետինի ճկունության պատճառով գնդակի ձևը աստիճանաբար գնդաձևից փոխվեց ձվաձևի: Արդեն 1880-ականներին Անգլիայում կային մի քանի «ֆուտբոլային գնդակներ» արտադրողներ, որոնք բոլորն էլ օգտագործում էին նույն տեխնոլոգիան: Հետագայում Լինդոնը նաև պնդում էր, որ ինքն է հայտնագործել ռեգբիի գնդակը և դրա բնորոշ օվալի ձևը, բայց չի արտոնագրել իր դիզայնը ո՛չ գնդակի, ո՛չ կաուչուկե փուչիկի, ո՛չ էլ պոմպի համար:

Ռեգբիի գնդակի չափը և ձևը կանոնակարգված չէին մինչև 1892 թվականը, հետո դրանք սահմանվեցին հետևյալ կերպ. երկարությունը՝ 11-ից 11,25 դյույմ, շրջագիծը՝ 30ից 31 դյույմ, քաշը՝ 12-ից 13 ունցիա, կարվում է ձեռքով նվազագույնը 8 կարով մեկ դյույմում: Սահմանվեց նաև ձվաձևությունը՝ որպես պարտադիր ձև: Գնդակի աստիճանական կատարելագործումը շարունակվեց տարիների ընթացքում։

1980-ականներին ավանդական կաշվի փոխարեն սկսեցին օգտագործվել սինթետիկ գնդակներ, որոնց օգտագործումը սկզբնապես որոշվում էր եղանակային պայմաններով: Եթե խաղային մակերեսը խոնավ էր, ապա օգտագործվում էր սինթետիկ գնդակ, քանի որ այն ջուրը չէր կլանում և չէր ծանրանում: Ժամանակի ընթացքում կաշվե գնդակները լիովին մոռացվեցին: Ներկայում պոլիէսթերն է օգտագործվում որպես ռեգբիի գնդակի հիմնական նյութ՝ գնդակի օվալաձևը պահպանելու, ինչպես նաև գնդակը բռնելու արդյունավետությունը բարելավելու համար: Գնդակը կարվում է պոլիէսթերային թելով, որը պատված է մոմով, որպեսզի այն ավելի ջրադիմացկուն լինի։

Ներկայում պրոֆեսիոնալ լիգաների մեծ մասում օգտագործվում են Adidas-ի, Gilbert-ի, Miter-ի կամ Webb Ellis-ի կողմից պատրաստված գնդակներ: Steeden ռեգբիի գնդակը, որն օգտագործվում է ռեգբիի լիգայում, փչվում է ազոտով: Մրցավարն անմիջապես դադարեցնում է խաղը, եթե գնդակը չի համապատասխանում չափի և ձևի պահանջներին։ Նախկին ավանդական շագանակագույն կաշվից պատրաստված գնդակները ներկայում սինթետիկ են և ունեն տարբեր գույներ ու նախշեր: Ընդ որում, մեծահասակների մրցումներում պետք է օգտագործել բաց գույնի գնդակներ, որպեսզի հանդիսատեսի համար ավելի հեշտ լինի տեսնել գնդակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըԼիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում Ինչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»Մեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բաց տիեզերք՝ առանց ապահովագրող ճոպանի, խաղաղ բնակչության զանգվածային սպանդներ. «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ Կարապետյան