Երևան, 27.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ» «Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ» Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ» Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ» «Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ» Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ» Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ» Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ» ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»


Ընդդիմությունը չի կարողանում թաքցնել հակասությունները

Վերլուծական

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ասուլիս է տվել, բազմաթիվ հարցերի պատասխանել։ Առանցքային խոստովանություններից մեկը, որ արել է Քոչարյանը, արմատական ընդդիմադիր ուժերի մեջ առկա հակասությունների մասին է։ Երկրորդ նախագահն, ամեն դեպքում, ընդունել է, որ իր և Սերժ Սարգսյանի համակիրների ջրերն էլ նույն առվով չեն հոսում։ «Ես ընդունում եմ, որ իմ համակիրների մեջ կան ինչ-որ քանակի մարդիկ, որոնք չեն ընդունում երրորդ նախագահին: Նույնապես՝ երրորդ նախագահի համակիրների մեջ կամ կուսակիցների մեջ կան մարդիկ, որոնք ինձ չեն ընդունում: Մտածել, որ մենք բոլորի վրա կարող ենք սենց վերահսկողություն սահմանել, մեկը գրի, մեկը չգրի, չկա այդպիսի բան: Մենք, օրինակ, մեր մասով փորձում ենք ինչ-որ բան զսպել», - նշել է Քոչարյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի հետ ուժերը միավորելու հնարավորության մասին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե դա չպետք է ինքնանպատակ լինի. «Միացնում ենք այն ժամանակ, երբ որ 5+5 դառնում է 12, մեր մոտ սիներգիան չի աշխատում: Եթե մենք, կոպիտ ասած, փորձենք միասին ինչ-որ բաներ անել, իմ համակիրների մի մասը, որը չէր ընդունում երրորդ նախագահին, պասիվանալու են, հեռանալու են, հիասթափվելու են: Նման պատկեր ունենալու ենք նաև երրորդ նախագահի թիմում»:

Հայաստանի երկու նախագահների թիմերի միջև առկա հակասություններն արդեն վաղուց դուրս են եկել հրապարակային դաշտ։ Անձնական ամբիցիաներն ու ավելորդ հավակնությունները խանգարում են մեծ ռեսուրսներ ունեցող ընդդիմադիր թիմերին համախմբվել, մեկ ճակատով պայքար մղել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Վերջինս էլ օգտվում է այդ հանգամանքից, անգամ ահավոր ցածր վարկանիշի պայմաններում շարունակում պաշտոնավարումը։ Ի դեպ, ըստ «Ֆոկուս» կենտրոնի հարցման արդյունքների՝ Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարներից ամենաբարձր վստահության մակարդակն իր երկրում ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա նկատմամբ վստահության մակարդակը կազմում է 75,3 %, իսկ անվստահությունն արտահայտել է հարցվածների 13,6 %-ը: Ադրբեջանի դեպքում պարզ է, այնտեղ վաղուց բռնապետություն է հաստատված, և այս թվերն ամենևին էլ լուրջ ընդունել չարժե։

Հարևան մեկ այլ երկրում՝ Վրաստանում վարչապետ Իրակլի Կոբախիձեին վստահում է հարցվածների 49,4 %-ը, իսկ 32,7 %-ը անվստահություն է արտահայտում: Ամենացածր վստահության մակարդակն ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 64 %-ը հարցվածների անվստահություն են հայտնել, իսկ վստահում է միայն 13,9 %-ը: Բոլոր նման հարցումները գրեթե միատեսակ պատկեր են ցուցադրում, բայց դա չի խանգարում, որ արդեն 7-րդ տարին Փաշինյանը նստած լինի կառավարության թիվ 1 շենքում։

Արիանա Մակարյան

Ովքե՞ր և ե՞րբ են առաջին անգամ խմորի մեջ փաթաթել միսը կամ այլ սննդամթերք․ «Փաստ»Ինչ է ինքնիշխանությունը, ինչպիսի տարրերից է այն բաղկացած, արդյոք այն կարող է լինել բացարձակ որևէ երկրի դեպքում. Ավետիք Չալաբյան Dartsolar-ը ներկայացրել է արևային մարտկոցներով ավտոմոբիլային թափքի նախատիպ Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները Ժամանակակից ակումբ-գրադարան Կապանի Շինարարների թաղամասում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ)․ Արտոնագրվել է «անվերջանալի ռելսերով վագոնը»․ «Փաստ»Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»«Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն Հովասափյան«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ»Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. EuractivԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործովԻ՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիթին Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր թիմի հետ այցելեց «Ավտոկայարանի բանավան» թաղամաս25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպՓետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ Արգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել Փաշինյանը թող գործով ապացուցի իր խոսքերը. գյումրեցիՄարդիկ ատում են Փաշինյանին, նա չի կարող անվերջ ձգել իշխանությունը. Ավետիք ՉալաբյանYoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել Սահմանին կրակոցների մասին դիվանագիտական խողովակներով որոշ տեղեկություններ ենք ստացել. Փաշինյան Մեծ Բրիտանիայում խոսել են Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններում Պուտինի խոշոր հաղթանակի մասին «Հայոց համազգային միասնություն» կուսակցության հայտարարությունը Սորոսական ցանցին ամերիկյան ֆինանսավորման դադարեցումը «հետաքրքիր իրավիճակ է» ստեղծել ԳյումրիումԱնջատումներ՝ 17։00-իցՀայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է, Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել. Զատուլին Հայաստանի որոշումը՝ գնալ ԵՄ անդամակցության ճանապարհով, շատ ճիշտ է. Զելենսկու գրասենյակ Սիմոնյանի թքելու դեպքը, Քոչարյանի պահվածքը լրագրողի հետ, սրանք Ձեզ չեն հետաքրքրո՞ւմ, թե դեռ ՔՊ-ից են․ Թ․ Թովմասյանը՝ Գլխավոր դատախազինԳոռ Հակոբյանն ու Վարուժ Մարգարյանն առաջին անգամ՝ կրիմինալ ժանրում. բեքսթեյջ՝ նոր ֆիլմի նկարահանման հրապարակից Արարատ Միրզոյանը կմեկնի Ղազախստան Չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում. Արավուսի նախկին համայնքապետի փոխանցմամբ՝ կրակոցները սկսում են երեկոյան ու շարունակում մինչեւ լուսաբաց Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից