Կլոր ականջօղերը հին ու նոր նորաձևության մոդել
Հասարակություն
Ականջօղերը ամենատարածված աքսեսուարներից են, որոնք կարող են զգալիորեն փոխել և լրացնել ցանկացած մարդու տեսք: Չնայած ականջօղերի տարածվածությանը, իդեալական տարբերակ ընտրելը կարող է բավականին դժվար լինել։
Կարևոր է հաշվի առնել ոչ միայն հագուստի ոճն ու գույնը, այլև մարդու դեմքի ձևը, մազերի տեսակը և անձնական նախասիրությունները: Զարդերի բազմաթիվ տարբերակների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում կլոր ականջօղերը: Այս խորհրդանշական կլոր ականջօղերը տասնամյակներ շարունակ մնում են արդիական: Նրանք հիանալի կերպով համատեղում են նրբագեղություննու շքեղությունը:
Կլոր ականջօղերը հեշտությամբ կարելի է համադրել ցանկացած ոճի հետ։
Այս ականջօղերը կարող են պատրաստվել ամենատարբեր նյութերից, լինել տարբեր ձևերի և չափերի։ Ոսկին և արծաթը շատ ավելի շքեղ են , բայց սովորական պողպատից կամ ակրիլից պատրաստված մոդելները կարող են լինել ավելի թեթև և ժամանակակից։
Աֆրիկյան որոշ ցեղերում կլոր ականջօղերը ժառանաբար ցեղի մեծ կանանցից փոխանցվում են փոքրերին, որպես հասունության խորհրդանիշ։
1980-90-ական թվականներին այս ականջօղեր դարձան փողոցային նորաձևության անբաժան մաս։
Առաջին ականջօղերը հայտնվել են մոտ 3000-4000 տարի առաջ, երբ մարդիկ սկսել են օգտագործել ոսկյա, արծաթյա կամ այլ մետաղներից պատրաստված զարդեր: Հին Եգիպտոսում, Մեսոպոտամիայում և այլ տարածաշրջաններում ականջօղերը եղել են նշաններ ու զարդեր, որոնք կրում էին մարդիկ՝ ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ:
Կլոր ականջօղերը հատուկ են իրենց պարզ ու սիմետրիկ ձևով։ Դրանք հաճախ կապված են ռոմանտիկ ու էլեգանտ իմիջի հետ:
Հին աշխարհում ականջօղերը հաճախ ունեցել են հոգևոր կամ ռիտուալ նշանակություն: Օրինակ, Հին Հնդկաստանում ականջօղերը կապվում էին աստվածային ուժերի հետ, իսկ Չինաստանում՝ բարեկեցության և երջանկության խորհրդանիշ էին:
Այսօր կլոր ականջօղերը գրեթե ողջ աշխարհում համարվում են կանացի զարդեր, սակայն դրանց օգտագործման պատմությունը շատ ավելի լայն ու բազմաբնույթ է, ու դրանք շարունակում են իրենց տեղը պահպանել բոլոր ժամանակներում։
Նյութը՝ Մոնիկա Մոսինյանի
Աղբյուրը՝ kp.ru