Երևան, 25.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունը թշնամի է հռչակել սեփական ժողովրդին. Տիգրան Աբրահամյան Ժողովրդագրական «ձմռան» սպառնալիքներն աշխարհում և Հայաստանում. «Փաստ» Հատուկ ներարկվել են հայկական պետության մարմնի մեջ, որպեսզի նրանք թույն արձակեն, որը կոչնչացնի Կովկասի ամենահին պետությունը. «Փաստ» «Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում». «Փաստ» «Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է, պարտավորության զգացումն է ապրեցնում». Իլյա Հակոբյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ» Բոլոր հարցերում տոտալ ձախողման մեխանիկան. «Փաստ» Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ» Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ» Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել. «Փաստ» «Ստի ու կեղծիքի վրա է ստեղծվել այս մարդու իշխանությունը, ինքն էլ է խճճվել իր ստի ու կեղծիքի մեջ, ու դա իրեն կուլ է տալու». «Փաստ»


«Շատ անգամ տղաները արծվաքթերն են վիրահատում, ինչը նրանց զրկում է տարրական առնականությունից». Ռոզի Ավետիսովան՝ պլաստիկ միջամտությունների մասին

Lifestyle

«Ի զարմանս շատերի՝ ես մոտ 15 տարի առաջ դիմել եմ ականջի վիրահատության, բայց կարճ ժամանակ անց վերափոխվեց ու եկավ իր հին տեսքին: Այնպես որ, այդ վիրահատությունն այլևս ոչ մի կերպ չի երևում իմ դեմքի վրա»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով արտաքինի հետ կապված կոմպլեքսների, պլաստիկ միջամտությունների, էկրանից իրեն տեսնելու բարդույթների ու դրանք հաղթահարելու մասին, անկեղծացել է դերասանուհի Ռոզի Ավետիսովան:

Անհաշտ էի էկրանից ինքս ինձ հետ...

Դերասանուհին վիրահատությունների հետ կապված մտքեր ունեցել է շատ տարիներ առաջ, երբ նոր էր սկսել նկարահանվել:

«Անհաշտ էի էկրանից ինքս ինձ հետ, հատկապես՝ մեծ էկրանից:

Քեզ թվում է, որ դու ունես միլիոնավոր թերություններ քո դեմքին, իսկ այդ ժամանակ ես բավական երիտասարդ էի՝ 21-22 տարեկան: Մինչև 24 տարեկանն ունեի անհաշտ մտքեր:

Իրականում այդ ամբողջը ձևավորված չլինելու և ինքդ քեզ չճանաչելու արդյունքում է լինում: Հատկապես այդ տարիքում են շատ աղջիկներ դիմում պլաստիկ միջամտությունների»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոզին:

«Կարծում եմ, հիմա ամեն ինչ չափն անցել է: Այն ժամանակ չկային ինստագրամյան ֆիլտրներն ու թրենդները, ամենուր և անընդհատ չէր քարոզվում այդ փոփոխությունները: Շատ վիրահատված դերասանուհիներ ու հեռուստադեմքեր չկային եթերում և այդքան տեսանելի չէր այդ ամբողջը: Հիմա հակառակ պատկերն է, բոլորը փորձում են դիմել ինչ-որ միջոցների, փոփոխել իրենց արտաքինը: Բայց, ես կարծում եմ, որ սրա համար կա մի կարևոր պատճառ՝ այսօր ուրիշ արժեքներ են թելադրվում և անհատն ամբողջությամբ 2-րդ պլան է մղվել: Մարդուն շատ հետաքրքիր է դարձել նմանվել մեկ ուրիշին, այլ ոչ թե լինել յուրահատուկ, չունենալ քո առանձնահատուկ դիմագծերն ու տեսակը, բնավորությունը: Իսկ քո դեմքը քո բնավորությունն է»,- նշեց Ռոզի Ավետիսովան:

Դեմ եմ շուրթերի ծավալի մեծացմանը, արհեստական եղունգներին ու հոնքերին...

Դերասանուհին նշեց, որ ինքը ոչ մի դեպքում չի դիմի պլաստիկ վիրահատության, եթե ծայրահեղ անհրաժեշտ չլինի:

«Մարդիկ երբեմն ավտովթարից կամ դժբախտ պատահարից հետո ստիպված են լինում վերականգնել դեմքը: Միայն նման դեպքերում կդիմեմ, իսկ, որ քնից արթնանամ ու որոշեմ դեմքիս վրա փոփոխություն անել, բացառվում է: Առհասարակ ոչ մի արհեստական բան չեմ ընդունում և չեմ սիրում: Ինձ համար գեղեցիկ չէ այն, ինչ արհեստական է:

Ես անգամ դեմ եմ շուրթերի ծավալի մեծացմանը, արհեստական եղունգներին ու հոնքերին, որովհետև չեմ համարում դա գեղեցիկ: Այն, ինչ արհեստական է, չի կարող լինել գեղեցիկ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:

Նրա խոսքով՝ որքան մարդը բնական է, այնքան գեղեցիկ է:

«Ի զարմանս ինձ՝ այսօր շատ տղաներ են դիմում վիրահատության, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դեպքում կարծիքս մնում է նույնը: Շատ անգամ տղաները մեր արծվաքթերն են փոխում, ինչը նրանց զրկում է տարրական առնականությունից: Ես ջատագովն եմ բնական գեղեցկության»,- նշեց մեր զրուցակիցը:

Եթե վիրահատել ես դեմքդ, կարող ես հրաժեշտ տալ կինոյին...

 Դերասանուհին ընդգծեց ևս մեկ պատճառ, թե ինչու երբեք չի դիմի պլաստիկ միջամտության.

«Ցանկացած դերասանուհի, եթե ունի դեմքի որևէ վիրահատական միջամտություն, ամբողջ կյանքում հրաժշտ է տալիս եվրապոկան, ամերիկյան, ինչպես նաև պարսկական կինոյում հայտնվելու իր հնարավորություններին: Որևէ սարքած դեմքով մարդու այսօր լուրջ կինոարտադրություն ունեցող երկրում չեք հանդիպի: Այդպիսի դերասաններին քասթինգի ժամանակ ուղղակի չեն ընտրում, անգամ քննարկման առաջին փուլից դուրս են մնում»,- պատմեց նա:

Ամփոփելով՝ դերասանուհին նկատեց, որ բոլորս էլ մեր արտաքինի հետ կապված ունենում ենք բարդույթներ.

«Մեր մտքում միշտ կա ավելի սիրունը, բայց պետք է ունենանք առողջ ինքնագնահատական և հասկանանք, որ հետաքրքիր ենք հենց այս արտաքինի շնորհիվ»:

Գազ չի լինելու Արցախի բռնազավթումով Ադրբեջանը 30 տոկոսով ավելացրեց իր ջրային ռեսուրսները. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի պարագլուխները կանգնելու´ են հայ ժողովրդի դատի առաջ. Դավիթ ՍարգսյանՄենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Իրանի ԱԳ նախարար Իշխանությունը թշնամի է հռչակել սեփական ժողովրդին. Տիգրան ԱբրահամյանՈ՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշներըՈրքան զիջենք, այնքան թշնամին ավելին է ուզելու. Արմեն Մանվելյան Էդուարդ Գևորգյանն առաջին հայ պատանին է, ով հանդես եկավ հանրահայտ Berliner Philharmoniker-ի բեմում Ճարտարապետական առեղծվածային կառույցներ՝ «ժայռագագաթներ». «Փաստ»Տիտանի գոլորշիներով մշակումը երկարացնում է պերովսկիտային արևային վահանակների կյանքը մինչև երեք տարի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՐՏԻ). Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Փաստ»Աղազարյանը կարող է շատ բան բացահայտել ՔՊ-ի դեմ Արևմտամետները նոր խնդիրներ են հարուցում Փաշինյանի համար ՔՊ-ում նոր ալիք է բարձրացել Անդրանիկ Քոչարյանի դեմ Ժողովրդագրական «ձմռան» սպառնալիքներն աշխարհում և Հայաստանում. «Փաստ»Մելիքբեկյանի օրերը հաշվված են, բայց նա մեծ ախորժակ ունի Հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների դեմ պայքարողը պետական հանցագործ է և մարդ, որը դավաճանում է իր հայրերին ու պապերին. Մհեր Ավետիսյան Հատուկ ներարկվել են հայկական պետության մարմնի մեջ, որպեսզի նրանք թույն արձակեն, որը կոչնչացնի Կովկասի ամենահին պետությունը. «Փաստ»ԶՊՄԿ ճաշարանը երկու հերթափոխով ամեն օր սննդով է ապահովում կոմբինատի շուրջ 4500 աշխատակիցներին Նիկոլը մանկությունից սուտ է խոսել, դա ամոթ է տղամարդու համար. քաղաքացի «Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում». «Փաստ»«Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է, պարտավորության զգացումն է ապրեցնում». Իլյա Հակոբյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»Բոլոր հարցերում տոտալ ձախողման մեխանիկան. «Փաստ»Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ»Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ»Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել. «Փաստ»«Ստի ու կեղծիքի վրա է ստեղծվել այս մարդու իշխանությունը, ինքն էլ է խճճվել իր ստի ու կեղծիքի մեջ, ու դա իրեն կուլ է տալու». «Փաստ»Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը. «Փաստ»Ինչպիսի թափանցիկ ակնարկ. «Փաստ»Նախատեսվում է ստեղծել ժողովրդական աշխարհազոր. «Փաստ»Ռուսաստանում էլ են ուշադրությամբ հետևում Գյումրու ընտրություններին. «Փաստ»Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասերՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԽաբել հարազատ երեխային, թե սեփական ժողովրդին՝ դա նույնն է․ Մհեր ԱվետիսյանԱյսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում․ Տարոն ՄարգարյանՖինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետՆիկոլի աջակիցնե´ր, ի՞նչ եք անելու նրա փախուստից հետո. Ավետիք Չալաբյան«Երևան, դու միշտ իմ ուժն ես». կայացավ Արման Հովհաննիսյանի երևանյան մեծ մենահամերգը Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 71,88 դոլար Ոսկին էժանացել է դոլարի ամրապնդման ֆոնին ռեկորդային առավելագույնին հասնելուց հետո Ձերբակալություններ, «բեսպրեդել» Ստամբուլում․ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միլիարդատեր Բեզոսն ու հարսնացուն պատրաստվում են ճոխ հարսանիքի Սիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը Այս ռեժիմը տեր է ման գալիս Անկարայում՝ ի դեմս էրդողանի. Արմեն Մանվելյան Ամեն մեկս ոչ միայն մեզնով, այլև երկրով պետք է զբաղվենք. Արսեն Գրիգորյան Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է Էքրեմ Իմամօղլուն առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու Եվրամիությունը ռեկորդ է գրանցել վերականգնվող էներգիայի առումով