Երևան, 25.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին Իշխանությունը թշնամի է հռչակել սեփական ժողովրդին. Տիգրան Աբրահամյան Ժողովրդագրական «ձմռան» սպառնալիքներն աշխարհում և Հայաստանում. «Փաստ» Հատուկ ներարկվել են հայկական պետության մարմնի մեջ, որպեսզի նրանք թույն արձակեն, որը կոչնչացնի Կովկասի ամենահին պետությունը. «Փաստ» «Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում». «Փաստ» «Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է, պարտավորության զգացումն է ապրեցնում». Իլյա Հակոբյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ» Բոլոր հարցերում տոտալ ձախողման մեխանիկան. «Փաստ» Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ» Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ» Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել. «Փաստ»


«Զինվորներին իր երեխաների պես էր սիրում, կանգնած էր զինվորի կողքին, չէր սիրում անարդարությունը». ավագ լեյտենանտ Արկադի Հովհաննիսյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Քարվաճառում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր տղաս: Սպորտի հետ սեր ուներ՝ մարմնամարզություն, ըմբշամարտ: Շատ փոքրամարմին էր: Ինձ շատ էր օգնում, ամեն գործ անում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աիդան՝ Արկադիի մայրիկը: Նա ծնունդով Շիրակի մարզի Երազգավորս գյուղից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: «Սիրում էր դպրոցը: Չափից ավելի աշխատասեր էր: Ինչ միջոցառում լիներ, նա առաջինն էր: Նոր տարվա ներկայացումներում Ձմեռ պապիկն էր, Համբոյի ու Գիքորի ներկայացման մեջ էր ներգրավված: Ասմունքում էր, Պարույր Սևակի բոլոր ստեղծագործությունները գիտեր: Շատ ակտիվ էր: Սիրում էր ֆիզկուլտուրան, քանի որ ճկուն և աշխույժ էր, նաև հայոց լեզուն և գրականությունը: Մի քիչ թույլ էր ռուսաց լեզվից, քանի որ լավ մասնագետ չունեինք: Վերջին զանգին երևի մեկ ամիս պատրաստվեց: Իրեն բազմաթիվ ստեղծագործություններ էին հանձնարարել, սովորում էր, մենք էլ իր հետ էինք անգիր արել ամեն ինչ»:

Դպրոցն ավարտելուց հետո Արկադին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Ավարտելուց հետո 2005 թվականին ծառայության է անցել Հայկական զինված ուժերում: Ծառայել է «Մարտունի 3»-ում, Ճամբարակում, Գյումրիում, Ստեփանավանում, Քարվաճառում: Բազմիցս պարգևատրվել է լավ ծառայության համար: Մայրիկն ասում է՝ որդին սիրում էր զինվորականի գործը: «Սկզբում ուզում էր օդաչու դառնալ, սակայն այդ տարի միակ դիմորդն ինքն էր, չստացվեց»:

Արկադին սկսեց իր ծառայությունը Արցախից, անմահացավ Արցախում: «Կամավոր՝ իր ցանկությամբ որոշեց ծառայությունը շարունակել Քարվաճառում: Որոշել էր այնտեղ ապրել ու ծառայել: 10 ամիս էր մնացել, որ զորացրվեր և գնար թոշակի: Այդ օրերին իրեն պիտի կապիտանի կոչում տային: Պայուսակի մեջ բոլոր փաստաթղթերը պատրաստի դրված էին, բայց, ավաղ, պատերազմն այդ օրվանից շուտ եկավ: Նա չէր էլ ձգտում կոչումների, իր համար կարևորն իր զինվորներն էին, որ նրանց հետ որևէ բան չպատահեր: Արկադին շատ էր սիրում զինվորականի գործը, կանգնած էր զինվորի կողքին, չէր սիրում անարդարությունը: Քարվաճառ տեղափոխվելուց առաջ ընտանիքը մի քանի ամիս մնաց ինձ մոտ, նա մեկնեց Քարվաճառ, տեղավորվեց այնտեղ: Տուն ստացավ նոր շենքում, որը տեսնել այդպես էլ չկարողացա: Կինն ու երեխաներն արդեն իր մոտ էին, ամեն ինչ կարգին էր, չորս ամիս երջանիկ ապրեցին: Բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը:

Հարսս պատմում է՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան հարևանի բղավոցից արթնացանք՝ հարսնե՛ր, պատերազմ է: «Մենք պատշգամբում կանգնած նայում էինք, թե ինչպես էին կրակները ցած թափվում»: Իրենց հարևանը, որը փոխգնդապետ էր, անունը՝ Վահագ, Արկադիիս ընտանիքին տեղափոխել էր Մարտունի՝ Սևանի կողմը: Վերադարձել էր Քարվաճառ ու բարձրացել դիրքեր: Նա էլ է զոհվել: Երեք ընկերով այդ ժամանակ զոհվեցին»:

44-օրյա պատերազմի ժամանակ Արկադին եղել է Օմարի լեռնանցքում։ Սեպտեմբերի 28-ին տղաները հրաման են ստացել հսկել Օմարի լեռները։ Թեժ մարտերի ժամանակ նահանջի հրաման է ստացել, սակայն չի ենթարկվել դրան: Նա իր յոթ զինվորների հետ կռվել է 75 հոգանոց ադրբեջանական խմբի դեմ: Արկադին անմահացել է սեպտեմբերի 28-ին: «Իր զինվորներով էր ուրախանում, որ նրանց գլխից մազ չի պակասել: Պատմում են՝ չէր ուզում իր զինվորներին դիրքեր բարձրացնել, ասում էր՝ դիրքը ես կպահեմ, դուք մի բարձրացեք, փորձանքի կգաք, շատ ջահել եք: Բայց տղաները բարձրացել են իր հետ դիրքեր, յոթ հոգուց երկու կամ երեք տղա է փրկվել: Զինվորներին իր երեխաների պես էր սիրում»:

Պատերազմի սկզբում Արկադիի եղբայրը մեկնում է Արցախ, որ եղբոր ընտանիքին տեղափոխի վտանգավոր գոտուց: «Բայց Վահագն արդեն տեղափոխել էր նրանց: Մյուս տղաս էլ ընկերոջ հետ ներգրավվեց պատերազմում: Ես ոչ մի բանից տեղյակ չէի: Աղջկաս էին վատ լուրը հասցրել: Նա եկել էր, որ ինձ հայտներ, մյուս տղաս արդեն տանը չէր: Կապվեց եղբոր հետ՝ Ական վիրավորվել է, արի, հասի: Տղաս 25 կիլոմետր կրակների միջով ճանապարհ էր կտրել, որ հասներ եղբորը: Իրենց վաշտի տղաներին անօդաչուն էր թիրախավորել: Շատ զոհեր էին ունեցել, մյուս տղաս ուղղակի հրաշքով փրկվեց ու տուն հասավ»:

Արկադիի «վերադարձը» տուն երկար չի տևել: Մայրիկն ասում է՝ հոկտեմբերի 4-ին Ակային բերեցին: «Իրեն արդեն բերել էին, երբ մյուս տղաս՝ Արաս, հասավ տուն: Միայն այն եմ հիշում, որ երբ տուն մտավ, ասաց՝ մա՛մ ջան, քեզ ձիգ պահի, եթե քեզ էլ մի բան լինի, իմ ապրելու իմաստը կկորի: Միայն դա է ուղեղիս մեջ»:

Մայրիկն այդ օրերից մի դրվագ ևս շատ լավ է հիշում: «Շատ էին ասում՝ մի զանգեք տղաներին: Նինաս՝ աղջիկս, զանգեց Ակայիս համարին: Պատասխանեցին, հետո պարզվեց, որ հեռախոսը գրպանից հանել են, պատասխանողն Ակաս չէր, թե ես ինչ ապրեցի այդ պահին, նկարագրելու չէ: Նինաս ասաց՝ վայ, մա՛մ, Ակաս է: Զանգին պատասխանողն արձագանքեց՝ ցավում եմ, բայց Ական չէ, միայն մի բան ասեմ՝ հպարտ եղիր, որ դու այդպիսի եղբայր ունես: Արդեն հասկացանք, թե ինչի մասին է խոսքը: Նա կարծես հաստատեց Արկադիի զոհվելու լուրը: Հետո տղաները սկսեցին մեր տուն գալ, մեկը գլխարկը բերեց, մյուսը՝ զինվորական համազգեստը, մեկը՝ պայուսակը, որի մեջ նաև մեր նկարներն էին եղել»:

Հիմա Արկադին հայրենի գյուղում է: «Չուզեցի, որ ինձանից հեռու լինի, օրինակ՝ պանթեոնում: Ինձ մոտ է, օր է լինում, որ երկուերեք անգամ գնում եմ իրեն այցի, քարը սրբում, նստում, զրուցում հետը: Արկադիս շատ էր կիսվում հետս, իմ խորհրդատուն էր: Երբ գալիս էր, ամբողջ գիշեր կարող էինք նստել, զրուցել: Միշտ ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ կարոտում եմ՝ հարևաններին, բակը, մեր տունը: Ընտանիքին նվիրված տղա էր»:

Ապրելու ուժի մասին: «Մյուս տղաս ամուսնացած չէ, հիմա ցանկությունս է, որ նա ևս ընտանիք կազմի: Աղջիկս ու նրա ընտանիքն են ուժ տալիս, Արկադիիս ընտանիքը, նրա երեխաները, երկու աղջիկ ու մեկ տղա ունի: Երեխաներս ու թոռներս են ուժ տվողը»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Արկադի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիություն» մեդալներով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Երազգավորսի ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների «բանակ» ստեղծել Տնտեսական աղետի ստարտը․ Հրայր ԿամենդատյանՀութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին Իմ լավագույն ընկերը «Բարսելոնա»-ում Լամին Յամալն է․ Ռաֆինյա Գազ չի լինելու Արցախի բռնազավթումով Ադրբեջանը 30 տոկոսով ավելացրեց իր ջրային ռեսուրսները. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի պարագլուխները կանգնելու´ են հայ ժողովրդի դատի առաջ. Դավիթ ՍարգսյանՄենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Իրանի ԱԳ նախարար Իշխանությունը թշնամի է հռչակել սեփական ժողովրդին. Տիգրան ԱբրահամյանՈ՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշներըՈրքան զիջենք, այնքան թշնամին ավելին է ուզելու. Արմեն Մանվելյան Էդուարդ Գևորգյանն առաջին հայ պատանին է, ով հանդես եկավ հանրահայտ Berliner Philharmoniker-ի բեմում Ճարտարապետական առեղծվածային կառույցներ՝ «ժայռագագաթներ». «Փաստ»Տիտանի գոլորշիներով մշակումը երկարացնում է պերովսկիտային արևային վահանակների կյանքը մինչև երեք տարի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՐՏԻ). Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Փաստ»Աղազարյանը կարող է շատ բան բացահայտել ՔՊ-ի դեմ Արևմտամետները նոր խնդիրներ են հարուցում Փաշինյանի համար ՔՊ-ում նոր ալիք է բարձրացել Անդրանիկ Քոչարյանի դեմ Ժողովրդագրական «ձմռան» սպառնալիքներն աշխարհում և Հայաստանում. «Փաստ»Մելիքբեկյանի օրերը հաշվված են, բայց նա մեծ ախորժակ ունի Հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների դեմ պայքարողը պետական հանցագործ է և մարդ, որը դավաճանում է իր հայրերին ու պապերին. Մհեր Ավետիսյան Հատուկ ներարկվել են հայկական պետության մարմնի մեջ, որպեսզի նրանք թույն արձակեն, որը կոչնչացնի Կովկասի ամենահին պետությունը. «Փաստ»ԶՊՄԿ ճաշարանը երկու հերթափոխով ամեն օր սննդով է ապահովում կոմբինատի շուրջ 4500 աշխատակիցներին Նիկոլը մանկությունից սուտ է խոսել, դա ամոթ է տղամարդու համար. քաղաքացի «Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում». «Փաստ»«Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է, պարտավորության զգացումն է ապրեցնում». Իլյա Հակոբյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»Բոլոր հարցերում տոտալ ձախողման մեխանիկան. «Փաստ»Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ»Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ»Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել. «Փաստ»«Ստի ու կեղծիքի վրա է ստեղծվել այս մարդու իշխանությունը, ինքն էլ է խճճվել իր ստի ու կեղծիքի մեջ, ու դա իրեն կուլ է տալու». «Փաստ»Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը. «Փաստ»Ինչպիսի թափանցիկ ակնարկ. «Փաստ»Նախատեսվում է ստեղծել ժողովրդական աշխարհազոր. «Փաստ»Ռուսաստանում էլ են ուշադրությամբ հետևում Գյումրու ընտրություններին. «Փաստ»Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասերՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԽաբել հարազատ երեխային, թե սեփական ժողովրդին՝ դա նույնն է․ Մհեր ԱվետիսյանԱյսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում․ Տարոն ՄարգարյանՖինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետՆիկոլի աջակիցնե´ր, ի՞նչ եք անելու նրա փախուստից հետո. Ավետիք Չալաբյան«Երևան, դու միշտ իմ ուժն ես». կայացավ Արման Հովհաննիսյանի երևանյան մեծ մենահամերգը Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 71,88 դոլար Ոսկին էժանացել է դոլարի ամրապնդման ֆոնին ռեկորդային առավելագույնին հասնելուց հետո Ձերբակալություններ, «բեսպրեդել» Ստամբուլում․ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միլիարդատեր Բեզոսն ու հարսնացուն պատրաստվում են ճոխ հարսանիքի Սիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը Այս ռեժիմը տեր է ման գալիս Անկարայում՝ ի դեմս էրդողանի. Արմեն Մանվելյան