Երևան, 25.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին Իշխանությունը թշնամի է հռչակել սեփական ժողովրդին. Տիգրան Աբրահամյան Ժողովրդագրական «ձմռան» սպառնալիքներն աշխարհում և Հայաստանում. «Փաստ» Հատուկ ներարկվել են հայկական պետության մարմնի մեջ, որպեսզի նրանք թույն արձակեն, որը կոչնչացնի Կովկասի ամենահին պետությունը. «Փաստ» «Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում». «Փաստ» «Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է, պարտավորության զգացումն է ապրեցնում». Իլյա Հակոբյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ» Բոլոր հարցերում տոտալ ձախողման մեխանիկան. «Փաստ» Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ» Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ» Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել. «Փաստ»


«Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայտարարագրման գործընթացը քաղաքացիներին այս օրերին անհանգստացնող ամենակարևոր հարցերից մեկն է: Ավաղ, ոչ միակը: Այն առնչվում է մեծ թվով մարդկանց. պետությունը նրանց «ներքաշում» է անհարկի թղթաբանության մեջ, գումարած՝ դրանից բխող հարկային պարտավորությունները: Շատ մասնագետների կարծիքով, սա այս իշխանությունների՝ մարդկանց գրպանը մտնելու հերթական քաղաքականությունն է:

Ցանկացած գործընթացի դեմ պայքարելու առաջին քայլն իրազեկումն է, ինչն էլ արդեն օրեր շարունակ իրականացնում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը, որի ղեկավար Նաիրի Սարգսյանը և իր գործընկերները հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, ուղևորվում մարզեր և իրազեկման լայնածավալ հանդիպումներ իրականացնում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը և ինչ խութեր ունի: Իսկ ի՞նչ մտահոգություններ ունեն մեր քաղաքացիները, որոնք ի հայտ են եկել այս հանդիպումների ընթացքում:

«Բոլոր այն մարզերում, որտեղ այցելելություններ ենք ունեցել, քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը: Եթե կան մարդիկ, որոնք դեռևս հանրային հարցազրույցներից կամ մեկնաբանություններից կիսով չափ են հասկացել վտանգավոր հետևանքների մասին կամ լավ չեն ըմբռնել, տեղում քննարկման և հարցերի միջոցով շատ ավելի լավ են ըմբռնում դրանք, միանշանակ դեմ են արտահայտվում ու չեն ցանկանում հայտարարագրում իրականացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ մարդկանց շրջանում հիմնական մտահոգություններն առաջանում են լրացուցիչ ծախսերի, հարկերի, ընդ որում՝ չհարկվող գործարքներից հարկերի մասով, որոնք պետք է առաջանան, այդ թվում՝ օրենքների բացերի պատճառով: «Մտահոգությունները շատ են նաև բանկային գաղտնիքի՝ այլ անձանց տրամադրման մասով, որովհետև հայտարարագիրն ինքնուրույն լրացնելը բավականին բարդ գործընթաց է: Բարդությունը սկսվում է նախ տեխնիկականից, այսինքն՝ մարդ ամեն դեպքում պետք է ունենա օգնություն առաջին անգամ լրացնելուց, իսկ առաջին անգամ լրացնելուց հետո պետք է ունենա նաև հմտություն և գիտելիք: Օրինակ՝ գործարքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում արտահայտի, լրացնի հարկվո՞ղ, թե՞ չհարկվող մասում»,-նշում է նա:

Վերջին տարիներին հատկապես մի տեսակետ է շրջանառվում, թե ինչ էլ անի իշխանությունը, ինչ նոր օրենքներ ու նախագծեր էլ ընդունի, միևնույնն է, մարդիկ անտարբեր են: Սարգսյանն այս տեսակետի հետ չի համաձայնում՝ հաշվի առնելով նաև վերջին շրջանում իրենց նախաձեռնության անցկացրած հանդիպումները մայրաքաղաքում և մարզերում: Կարծում է՝ նման կարծիք հայտնող մարդիկ իրենք իրենց արդարացնելու համար են մեղքը գցում հասարակության վրա: «Համակարծիք չեմ տարածվող այն թեզի հետ, թե մեր հասարակությունն անտարբեր է: Բացարձակ նման բան չկա: Եթե հասարակությունն ունի հավատ գործողությունների հանդեպ, հաստատ անտարբեր չէ: Մենք տեղում ենք այս փաստն արձանագրում, բացարձակ անտարբերության չենք բախվում: Չի եղել դեռևս մարզային մեկ այցելություն, որի ժամանակ հասարակությունը հետաքրքրված չլինի առկա խնդիրներով, և իրենք չմասնակցեն իրականացվող միջոցառմանը: Նման դեպք չի եղել: Սա արդեն խոսում է հասարակության համընդհանուր ներգրավվածության մասին»:

Ի դեպ, քաղաքացիների հետ հանդիպումները շարունակվելու են, առաջիկա շաբաթ օրը հանդիպում տեղի կունենա Էջմիածնում, այնուհետև մյուս մարզերում: Դեռ շաբաթներ առաջ նաև Նաիրի Սարգսյանի հետ զրույցում էինք անդրադարձել այս գործընթացում իշխանության կատարած հետքայլերին՝ ժամկետի երկարաձգում, էլեկտրոնային ստորագրության վճարի չեղարկում, մինչև 300 հազար դրամ եկամտի չհարկում, որն, ի դեպ, ամենավիճելի հետքայլերից էր և, ըստ փորձագետների, իրականության մեջ ինչ-որ առումով թակարդ պարունակող:

Առաջացող խնդիրներին համարժե՞ք է պետական մարմինների արձագանքը, կա՞ ուղիղ կապ հասարակության և պետության միջև: «Չենք տեսնում այդ կապը, կամ այսպես ասեմ՝ շատ քիչ դեպքերում ենք տեսնում, երբ առաջանում է բողոքի զանգվածային ալիք: Նման դեպքերում իշխանությունները ստիպված կա՛մ հետքայլ են իրականացնում, կա՛մ հետադարձ կապ են ապահովում: Եկեք փորձարկված մեթոդներով ցույց տամ: Օրինակ՝ մեր՝ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը և տարբեր կազմակերպություններ պարբերաբար տարբեր պետական գերատեսչությունների ուղարկում ենք առաջարկներ, մտահոգություններ և այլն: Սովորաբար այս դեպքերում հետադարձ կապը չի լինում: Այո, պատասխանում են ինչ-որ մի բան՝ մենք գտնում ենք, որ այսպես է ճիշտ, ու վերջ։ Մինչև խնդիրը հասունանում է և բողոքի ալիք բարձրանում, այդ ժամանակ արդեն հաշվի են նստում քաղաքացու հետ: Դրանից հետո կամ պետք է հետադարձ քայլեր կատարեն, կամ արդեն որոշակի փոփոխությունների պայմանավորվածություններ ձեռք բերվեն, այն է՝ կոմպրոմիսային տարբերակով»,-ասում է նախաձեռնության ղեկավարը:

Ի դեպ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն իր գործունեությունը սկսեց հետևյալով՝ «ստիպել» պետական գերատեսչություններին աշխատել՝ նրանց պարբերաբար ուղարկելով առաջարկ-պահանջներ, որոնց իրականացման պարագայում մեր երկրի տնտեսական պատկերում իրական փոփոխությունների մասին հնարավոր կլիներ խոսել: Այժմ այս գործընթացը ժամանակավոր դադարի փուլում է: «18 առաջարկ ներկայացրել ենք: 18 առաջարկի մի մասը դրական արձագանքի է արժանացել, որ, այո, կփոխենք, բայց որևէ բան չեն փոխում: Քանի որ հիմա կենտրոնացած ենք եկամուտների հայտարարագրի չեղարկման վրա, ժամանակավոր դադար ենք վերցրել: Հասնենք չեղարկմանը, հետո շարունակելու ենք նաև առաջարկների ներկայացումը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Գույքահարկի բարձրացում, եկամուտների հայտարարագրում, աղբահանության վճարի թանկացման քննարկում, օրենսդրական փոփոխություններ, որոնք վնասելու են բիզնեսի գործունեությանը: Շարքն անվերջանալի է: Բայց նույն այս գործողությունները վնասում են իշխանությունների՝ առանց այն էլ նվազող վարկանիշին: Ո՞րն է այս շտապողականության պատճառը: «Իրենք խնդիր ունեն բյուջեի պլան կատարելու: Միևնույն ժամանակ ունեն ստանձնած պարտավորություններ՝ պետական պարտք ներգրավելու ժամանակ՝ որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելու: Չէին սպասում, որ այս նախագծերն այսպիսի դիմադրության կարժանանան, բայց քանի որ արդեն ստեղծեցինք այդ ալիքը, հիմա նրանք երկու քարի արանքում են: Մի կողմից՝ հասարակական ճնշումն է իրենց վրա, որ այս փուլում չպետք է իրականացնեն համատարած հայտարարագրում, երկրորդ կողմից՝ իրենց փողատու միջազգային կազմակերպություններն ու երկրներն են, որոնք պարտադրում են անպայման դա կատարել: Երրորդ կողմից՝ ունեն բյուջեի եկամտային մասն ապահովելու խնդիր, տեսնում են, որ այլ ներուժ չկա, որևէ տեղից չեն կարողանում այլևս, բառիս բուն իմաստով, փող «քերել», մտնում են հասարակության գրպանը։

Մոտավորապես մեկ ամիս առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայտարարագրումը մինչև նոյեմբեր ամիսը հետաձգելու մասին, բայց առարկայական քայլ չի կատարվել: Ինչպես տեսնում ենք, զգուշավոր ու վախեցած են այս հարցում: Եթե երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը, որ օրենքի տեսք ստանա, հասարակության հետ միասին շատ ավելի ենք ճնշումը մեծացնելու: Նրանք սպասում են՝ տեսնեն, թե ինչի է հասնում ալիքը, ըստ դրա որոշեն՝ մինչև նոյեմբերի 1-ը, թե՞ ավելի երկար ժամանակով հետաձգում կատարեն: Բայց, միևնույն ժամանակ, չեն կարողանում պատասխան տալ միջազգային գործընկերներին»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին Իմ լավագույն ընկերը «Բարսելոնա»-ում Լամին Յամալն է․ Ռաֆինյա Գազ չի լինելու Արցախի բռնազավթումով Ադրբեջանը 30 տոկոսով ավելացրեց իր ջրային ռեսուրսները. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի պարագլուխները կանգնելու´ են հայ ժողովրդի դատի առաջ. Դավիթ ՍարգսյանՄենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Իրանի ԱԳ նախարար Իշխանությունը թշնամի է հռչակել սեփական ժողովրդին. Տիգրան ԱբրահամյանՈ՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշներըՈրքան զիջենք, այնքան թշնամին ավելին է ուզելու. Արմեն Մանվելյան Էդուարդ Գևորգյանն առաջին հայ պատանին է, ով հանդես եկավ հանրահայտ Berliner Philharmoniker-ի բեմում Ճարտարապետական առեղծվածային կառույցներ՝ «ժայռագագաթներ». «Փաստ»Տիտանի գոլորշիներով մշակումը երկարացնում է պերովսկիտային արևային վահանակների կյանքը մինչև երեք տարի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՐՏԻ). Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Փաստ»Աղազարյանը կարող է շատ բան բացահայտել ՔՊ-ի դեմ Արևմտամետները նոր խնդիրներ են հարուցում Փաշինյանի համար ՔՊ-ում նոր ալիք է բարձրացել Անդրանիկ Քոչարյանի դեմ Ժողովրդագրական «ձմռան» սպառնալիքներն աշխարհում և Հայաստանում. «Փաստ»Մելիքբեկյանի օրերը հաշվված են, բայց նա մեծ ախորժակ ունի Հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների դեմ պայքարողը պետական հանցագործ է և մարդ, որը դավաճանում է իր հայրերին ու պապերին. Մհեր Ավետիսյան Հատուկ ներարկվել են հայկական պետության մարմնի մեջ, որպեսզի նրանք թույն արձակեն, որը կոչնչացնի Կովկասի ամենահին պետությունը. «Փաստ»ԶՊՄԿ ճաշարանը երկու հերթափոխով ամեն օր սննդով է ապահովում կոմբինատի շուրջ 4500 աշխատակիցներին Նիկոլը մանկությունից սուտ է խոսել, դա ամոթ է տղամարդու համար. քաղաքացի «Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում». «Փաստ»«Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է, պարտավորության զգացումն է ապրեցնում». Իլյա Հակոբյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»Բոլոր հարցերում տոտալ ձախողման մեխանիկան. «Փաստ»Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ»Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ»Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել. «Փաստ»«Ստի ու կեղծիքի վրա է ստեղծվել այս մարդու իշխանությունը, ինքն էլ է խճճվել իր ստի ու կեղծիքի մեջ, ու դա իրեն կուլ է տալու». «Փաստ»Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը. «Փաստ»Ինչպիսի թափանցիկ ակնարկ. «Փաստ»Նախատեսվում է ստեղծել ժողովրդական աշխարհազոր. «Փաստ»Ռուսաստանում էլ են ուշադրությամբ հետևում Գյումրու ընտրություններին. «Փաստ»Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասերՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԽաբել հարազատ երեխային, թե սեփական ժողովրդին՝ դա նույնն է․ Մհեր ԱվետիսյանԱյսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում․ Տարոն ՄարգարյանՖինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետՆիկոլի աջակիցնե´ր, ի՞նչ եք անելու նրա փախուստից հետո. Ավետիք Չալաբյան«Երևան, դու միշտ իմ ուժն ես». կայացավ Արման Հովհաննիսյանի երևանյան մեծ մենահամերգը Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 71,88 դոլար Ոսկին էժանացել է դոլարի ամրապնդման ֆոնին ռեկորդային առավելագույնին հասնելուց հետո Ձերբակալություններ, «բեսպրեդել» Ստամբուլում․ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միլիարդատեր Բեզոսն ու հարսնացուն պատրաստվում են ճոխ հարսանիքի Սիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը Այս ռեժիմը տեր է ման գալիս Անկարայում՝ ի դեմս էրդողանի. Արմեն Մանվելյան Ամեն մեկս ոչ միայն մեզնով, այլև երկրով պետք է զբաղվենք. Արսեն Գրիգորյան Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է