Երևան, 14.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ» «Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ» Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ով էր Փաշինյանին գրկախառնված կինը Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե» Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքում Ինչպես են «խեղդող կետերը» որոշում համաշխարհային տնտեսության ճակատագիրը. «Փաստ» Ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին Փաշինյանի պատճառով. «Փաստ»


Արվեստի հնագույն տեսակներից մեկը, որ գալիս է վաղնջական ժամանակներից. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար է պատկերացնել որևէ խնջույք, տոնահանդես, որն անցնի առանց պարի: Պարն արվեստի ձև է, որն արտահայտվում է մարմնի ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է երաժշտությունից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։ Պարային ռիթմիկ շարժումները սովորաբար որոշակի դասավորություն են ունենում՝ ստեղծելով կոմպոզիցիա։ Պարի ծագման պատմությունը սկսվել է հին ժամանակներից։ Այն արտահայտում էր վաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ առած պահանջմունքը՝ մյուս մարդկանց հաղորդելու իր ցնծությունը, վիշտը և հոգին համակած այլ հույզեր՝ իր մարմնի շարժումների միջոցով: Ի հաստատումն ասվածի՝ կարելի է նշել, որ նման գործողության առաջին պատկերները կան անգամ մ.թ.ա. 6-8-րդ դարերի ժայռապատկերներում։

Հարկ է նշել, որ ի սկզբանե պարը հեռու էր ժամանցային և մշակութային բնույթ ունենալուց։ Դա հաղորդակցության, ինքնարտահայտման, կրթության, նույնիսկ զանգվածային ազդեցության միջոց էր։ Հնում մարդիկ բոլոր կարևոր իրադարձությունները (ծնունդ, մահ, սեր, պատերազմ, որս և այլն) արտահայտում էին ծիսական պարերով, որոնք հաճախ կրկնօրինակում էին տարբեր կենդանիների սովորություններն ու շարժումները։ Նման խորեոգրաֆիկ ստեղծագործությունների սյուժեները հիմնականում կենցաղային բնույթ էին կրում: Դրանց օգնությամբ մարդիկ դիմում էին աստվածներին, արտահայտում իրենց զգացմունքները և բարձրացնում իրենց մարտական ոգին ճակատամարտից կամ որսից առաջ: Նման ծիսական պարերը նպաստում էին ընդհանուր կազմակերպվածությանն ու առավելագույն համախմբվածությանը, ինչը շատ կարևոր էր այն ժամանակներում։

Շատ հաճախ պարերն օգտագործվում էին որպես բավականին հզոր գործիք մարդկանց զանգվածային ազդեցության և ուժեղ մանիպուլ յացիայի համար։ Նման պարերի ամենավառ օրինակներից են շամանների ծիսական ու աֆրիկյան պարերը։ Երաժշտական գործիքների (հիմնականում՝ հարվածային) ռիթմի և պարային շարժումների տեմպի համադրությունը, որը շատ սահուն դառնում էր ավելի բարդ և արագ, շատ ուժեղ ազդեցություն էր գործում այդ ծեսի մասնակիցների վրա: Նման խորեոգրաֆիկ կոմպոզիցիաները օգտագործվում էին մարդկանց տրանս վիճակի մեջ դնելու համար, որպեսզի հասնեն որոշակի ազդեցության և հատկապես զանգվածային հանգստի:

Մարդկության զարգացմանը զուգընթաց՝ զարգացել է պարը, քանի որ այն կյանքի անբաժան մասն էր: Հասարակություն և մշակույթ հասկացությունների հասունացման հետ մեկտեղ շարժումների ամբողջությունը ձեռք է բերել «ձև», հասկացություն և լցվել իմաստով ու ներդաշնակությամբ, այսինքն՝ դարձել պար իր ժամանակակից իմաստով։

Յուրաքանչյուր մշակույթ ուներ պարի իր հայեցակարգը, իր նպատակն ու բովանդակությունը: Օրինակ՝ ճապոնացի և չինացի ժողովուրդների խորեոգրաֆիկ ստեղծագործություններն առանձնանում էին իրենց նրբագեղությամբ և հատուկ ռիթմով, յուրաքանչյուր շարժում ուներ իր իմաստային նշանակությունը, իսկ պարն ընդհանրապես կարելի էր համեմատել հիերոգլիֆներ գրելու արվեստի հետ։ Եվրոպայում պարերն ունեին կոմպոզիցիոն բնույթ և մարմնավորում էին մենակատարի և անսամբլի շարժումների ներդաշնակ, անբաժանելի համադրությունը։ Ի տարբերություն ինդոնեզական խորեոգրաֆիայի, որը հիմնված էր ֆիքսված խիստ քայլերի վրա, հնդկական պարարվեստը լցված էր սահուն շարժումներով, որոնք արտահայտում էին տրամադրություն և տարբեր զգացողություններ։ Հարկ է նշել, որ հնդկական պարերն են համարվում ամենահինը։ Ըստ հինդուական լեգենդի, Շիվա աստվածը, կատարելով գեղեցիկ պար, ընդհանուր քաոսից ստեղծեց Տիեզերքը։

Իսկ ժամանակակից պարերի պատմությունը սկսվել է 50-ական թվականներին ռոքն-ռոլի ի հայտ գալով։ Այդ տեսակի պարը իսկական հեղափոխություն էր հասարակության մեջ։ Իր արտաքինով փոխվել էին երիտասարդների հագուկապը, վարքագիծը և նույնիսկ բարոյական սկզբունքները։ Ռոքնռոլը երաժշտության համադրություն էր, որը միահյուսում էր եվրոպական և աֆրիկյան մոտիվները, պարային շարժումները, որոնք ցույց են տալիս որոշակի ագրեսիվություն, բարդ պահումները և անգամ անփույթ վերաբերմունքը զուգընկերոջ նկատմամբ։

Շատերը խորեոգրաֆիայի այդ տեսակը համարում էին արատավոր և անընդունելի պարկեշտ մարդկանց համար։ Բայց, չնայած դրան, ռոքն-ռոլը լավ խթան հաղորդեց հսկայական թվով պարերի նոր տեսակների առաջացման ու զարգացման համար, որոնք այսօր էլ շատ տարածված են ամբողջ աշխարհով մեկ:

Հայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում: Այն առաջացման պահից իսկ արտահայտել է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյաքի և բնության հանդեպ:

Հայկական ավանդույթների և հատկապես պարի մասին առաջինը խոսել է Պլուտարքոսը: Նա վկայում էր, որ մ.թ.ա 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի, և հանդես էին գալիս առանձին: Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից:

Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո հայկական պարը, միևնույնն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»«Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ»Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Ժողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) «Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվել