Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին․ Թագուհի Թովմասյան
Բլոգ
Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Նախագծը ընդունվեց 464 կողմ, 115 դեմ և 39 ձեռնպահ ձայներով։
Փաստաթղթում նշված է. «Ադրբեջանում շարունակում են պահվել 23 հայ պատանդներ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները: Այդ մարդկանց նկատմամբ բեմականացված դատավարություններ են ընթանում։ Նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի` ներառյալ արգելված հոգեներգործուն նյութերի օգտագործումը։ Պարբերաբար խախտվում են անկախ պաշտպանության, թարգմանիչների, բողոքարկման, հարազատների հետ հանդիպումների և առողջական պատճառներով դատական նիստերը հետաձգելու նրանց իրավունքները»