Երևան, 22.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ» «Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ» «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ» Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ» Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» «Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ» «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ» Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»


Համընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, նախատեսվում էր, որ 2024 թվականի եկամուտների հայտարարգրման պարտավորություն ունեցող քաղաքացիներն իրենց հայտարարագրերը պետք է ներկայացնեին մինչև մայիսի 1–ը, բայց երբ հայտարարագրման այս համակարգի հետ կապված լուրջ հանրային դժգոհություն և աղմուկ առաջացավ, գործընթացը երկարաձգվեց մինչև նոյեմբեր։ Թերևս հետաձգումը պայմանավորված է նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի բազմաթիվ խութերով, բայց իշխանությունները, չնայած ստիպված հետաձգման ճանապարհով են գնում, բայց չեն ցանկանում հրաժարվել հանրության համար պատուհաս դարձած իրենց ձախորդ ծրագրից։

Սրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ կառավարությունը մարտի 13-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին ԱԺ «Հայաստան» դաշինքի օրենսդրական նախաձեռնությանը, ընդ որում՝ կառավարությունն այն «սկզբունքորեն անընդունելի» էր համարել, մեղմ ասած, զավեշտալի մեկնաբանություններով։ Ավելին, իրենց աշխատանքում այնքան անփույթ ու դիլետանտ են, որ նախագծից տպավորություն էր ստացվում, թե նման նախաձեռնությամբ ֆիննախն է հանդես եկել, և համակարգը չեղարկվելու է: Հետո ստիպված եղան պարզաբանումներ ներկայացնել:

Իսկ թե ինչո՞ւ է համընդհանուր հայտարարագրման համակարգը թերի ու անգործունակ, դրա մասին շատ մասնագետներ պարբերաբար բարձրաձայնում են՝ նշելով բազմաթիվ պատճառներ։ Առաջին հերթին քաղաքացիները բավարար չափով իրազեկված չեն, թե ինչպես են ներկայացնելու հայտարարագրերը, ինչ են լրացնելու, իսկ շատ դեպքերում էլ չունեն համապատասխան տեխնիկական հմտություններ։ Հայտարարագիր տալու գործընթացն այնքան խճճված ու բարդ է, որ հարկավոր է մի որոշ առումով ֆինանսիստ լինել, որոշ չափով էլ հասկանալ հաշվապահությունից, գլուխ հանել օրենքներից և համակարգչային հմտություններ ունենալ։ Չհաշված նույնականացման գործընթացը, որն իսկական լաբիրինթոս է հիշեցնում: Իշխանությունները հայտարարում են, թե կազմակերպում են իրազեկման միջոցառումներ: Հետո պարզվեց, որ ՊԵԿ-ը 16,000 դրամով մեկօրյա դասընթացներ է կազմակերպում՝ քաղաքացիներին սովորեցնելու, թե ինչպես լրացնեն հայտարարագիրը: Այսինքն, քիչ չէ գլոբալ առումով ամենօրյա ռեժիմով մտնում են քաղաքացիների գրպանը, դեռ մի բան էլ բիզնես են դրել մարդկանց հաշվին:

Բայց դա էլ դեռ մի կողմ: Մարդկանց մի որոշ մասին «սովորեցնելու» դեպքում էլ ոչինչ չի փոխվում։ Իրականում համակարգն ընդհանրապես պատրաստ չէ ոչ միայն տեխնիկական հագեցվածության կամ ծրագրակազմի առումով, այլև բազմաթիվ թերություններ, բացեր ու երկակի մեկնաբանման հարցեր այդպես էլ մնում են օդից կախված։

Այս ամենին գումարած՝ բարդ փաստաթղթավորումը, հաշվետվությունների լրացման անհրաժեշտությունը և հաշվետվողականության բարձր մակարդակը կարող են նաև պատճառ դառնալ, որ շատերը խուսափեն ճշգրիտ տվյալներ տրամադրելուց, ուղղակի հրաժարվեն հայտարարագիր լրացնելուց, երկրից իրենց ունեցած կապիտալը դուրս հանեն կամ էլ կրիպտոարժույթների միջոցով որոշակի գործառնություններ իրականացնեն։

Որոշ դեպքերում էլ համընդհանուր հայտարարագրումը կարող է հանգեցնել այնպիսի ազդեցության, որ մարդիկ սկսեն ավելի շատ եկամուտ թաքցնել՝ խուսափելով բարձր հարկերից, ավելի ստույգ՝ անհարկի հարկումից։ Սա կարող է նվազեցնել հարկային մուտքերը և խոչընդոտել պետության եկամուտների աճը։ Ստվերում գործողները միշտ էլ ելքեր կգտնեն՝ անկախ համընդհանուր հայտարարագրումից։ Առանց այն էլ շատ քչերն են, որ հակված են հայտարարագիր լրացնելուն։ Օրինակ՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար այս տարվա սկզբից հայտարարագիր է ներկայացրել թվով ընդամենը մոտ 8000 ֆիզիկական անձ։ Պարզ է, որ մինչև տարեվերջ այս թիվը հասնելու է հազիվ 100 հազարի՝ մոտ 750 հազարի փոխարեն: Այսինքն, եթե պետք է պետությունը մեծ ռեսուրսներ ծախսի, հայտարարագրման հատուկ համակարգ ստեղծի, ու քաղաքացիների միայն մի չնչին մասը տվյալներ լրացնի համակարգում, դրա իմաստը ո՞րն է։

Մյուս կողմից էլ՝ մարդիկ անհանգստանում են, որ իրենց կողմից ներկայացված տվյալները հետո կարող են օգտագործվել իրենց դեմ, հատկապես ընդդիմադիրներին ճնշելու շրջանակներում, երբ հարկերը թաքցնելու անվան տակ քրեական գործեր կարող են հարուցվել։ Դե, եթե այս ամենին գումարում ենք այն հանգամանքը, որ, ըստ մասնագետների, կառավարությունը խաբում է նաև մինչև 300 հազարի դրամի շեմի պահով, և մարդիկ իրենց նվիրատվությունների, պարտքի վերադարձի կամ տրանսֆերտների համար կարող են հայտնվել չնախատեսված, անհարկի հարկման դաշտում, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու․․․Խաչիկ Ասրյան Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Ե՞րբ են առաջին անգամ սկսել դիմահարդարվել կանայք. «Փաստ»Երկրի ղեկավարը պետք է կիրթ լինի, ոչ թե սրա պես անգրագետ. քաղաքացի Արբանյակները նկարել են այն, թե ինչպես է Չինաստանը կառուցում «Մեծ արևային պատ»–ը Այն մասին, թե ինչ է սպասում սեփական ժողովրդի վստահությունը վատնած և նրան կորստյան տանող ղեկավարին. Ավետիք Չալաբյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է զանգվածային թունավորման զենք. «Փաստ»Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ»«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»«Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը Աշխարհաքաղաքական փոթորիկը մի կողմ թողած՝ Նիկոլն արդեն սկսել է քարոզարշավը. Արմեն ՀովասափյանԱնշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են. Գագիկ Ծառուկյան Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր «Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ»«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ»Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ»Հայոց Ցեղասպանության 110–րդ տարելիցին նվիրված ցուցադրություններ՝ Հայաստանում և արտերկրում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է «Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին Մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Տեղ և Կապան համայնքներում՝ միջազգային կառույցներ կոնկրետ դիմումներ ներկայացնելու նպատակով. Թաթոյան Նիկոլի դեմ ցանցային պայքար է պետք, նա չի կարող բոլորին ձերբակալել, ճնշել և լռեցնել․ Հայկ Մամիջանյան Քրիստեն Ստյուարտը և Դիլան Մայերը ամուսնացել են Լոս Անջելեսում տեղի ունեցած «ինտիմ» հարսանեկան արարողությամբ Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Ղեկավարները թող մի գիշեր մեզ հետ լուսացնեն, կրակոցների ձայներից մկան ծակը թումանով են առնելու․ խնածախցի ՀՀ-ն չի կարողանում ո´չ արտահանել, ո´չ ներմուծել. Հրայր Կամենդատյան Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը Մեծ հարգանքով ընդունեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը՝ «Անմահ գունդ» ֆորումի շրջանակներում. Մհեր Ավետիսյան Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են 2018-ը հմտորեն մտածված պատրանք էր, որով մեզնից խլվեց մեր ինքնիշխանությունը. Դավիթ Սարգսյան Պուտինը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ Եվրոպայում առկա է ատոմակայանների փակման ռիսկ «Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառը Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը Այո’, այսպիսի հեղափոխական գնաճ դեռ չէր եղել. Նաիրի Սարգսյան «Ունենք իշխանություն, որը մասնակցել է ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ և այսօր բացահայտ ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի հաղթանակների կարիք. Հրաչյա Ռոստոմյան «Եվրասիա» գործնականում․ նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհըՄեծ ոգևորությամբ և խորին հարգանքով ընդունեցի Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ նվիրված «Անմահ գունդ» միջազգային ֆորումին. Մհեր Ավետիսյան Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեումՄեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում. Գագիկ Ծառուկյան Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը