Երևան, 22.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ» «Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ» «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ» Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ» Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» «Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ» «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ» Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ» Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»


Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներքո. ո՞րն է Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակտիվորեն ընթացող աշխարհաքաղաքական վերաձևումների արդյունքում առաջիկայում պարզ կդառնա նաև Հարավային Կովկասում ստեղծվող պատկերը, թե այս տարածաշրջանը որ ուժի ազդեցության ներքո է հայտնվելու։ Թեպետ հիմա արդեն իսկ պարզ է, որ նախկինում եղած ստատուս քվոն խախտվել է։ Եթե նախկինում տարածաշրջանը գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ներքո, ապա Արցախյան պատերազմից հետո ծանրացել է Թուրքիայի ազդեցությունը։ Ու այսպես շարունակվելու դեպքում մեր ամբողջ տարածաշրջանը մի օր էլ կարող է հայտնվել թուրքական ազդեցության ներքո։

Իսկ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները, բայց որպեսզի թուրքական կողմը հաջողացնի իր պանթուրքական ծրագրերն ամբողջապես իրականություն դարձնել, պետք է լուծի նաև Հայաստանի հարցը, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման խնդիրը, որի միջոցով Թուրքիան առանց խոչընդոտների՝ մաքսային ու այլ վերահսկողական գործընթացների, կարող է կապվել Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում Թուրքիան կարող է հարկ եղած ժամանակ սպառազինությունների այնպիսի չափաբաժին մատակարարել Ադրբեջանին, որքան կամենա, իսկ դա էլ հետագայում հնարավորություն կտա իր ազդեցությունն ու ռազմական կշիռը ընդլայնել ու տարածել դեպի Միջին Ասիա։

Իհարկե, Հայաստանի համար կարևոր է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն այն չպետք է լինի մեր դիրքերի հաշվին՝ պարտվողականության և զիջողականության շրջանակներում։ Ի վերջո, ՀՀ իշխանություններն իրենց պարտվողականությամբ և թուրք-ադրբեջանական պահանջներին ամեն անգամ ընդառաջ գնալով՝ հիմքեր են ստեղծում մեր պետականության կազմաքանդման համար։ Եվ պարտադիր չէ, որ այն լինի արագ ընթացող գործընթաց։ Տարիների, նույնիսկ տասնամյակների արդյունքում կարող են դրվել Հայաստանի կազմաքանդման հիմքերը։ Արդյոք պատահակա՞ն է, որ Ադրբեջանը պահանջում է, որ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիները» «վերադառնան» Հայաստան։ Այդպիսով քիչ-քիչ փորձեր կձեռնարկվեն Հայաստանում ադրբեջանական ու թուրքական ներկայությունն ավելացնելու ու հայերի արտագաղթին նպաստելու համար, իսկ ապագայում իրենց ձայները կդառնան վճռորոշ։ Այսինքն, Հայաստանի ապագայի մասով Թուրքիայի հետ հույսեր կապելը լիովին դառնում է անիմաստ։

Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ապա ինչքան էլ թուրքական տնտեսությունը խոշոր է, այն չի կարող մեզ այնպիսի մրցունակ գներով ռեսուրսներ մատակարարել, ինչը հիմա Ռուսաստանն է անում։ Հենց Թուրքիան ինքն է շահագրգռված Ռուսաստանից գազ և այլ հումքային ապրանքներ ստանալու հարցում։ Մյուս կողմից էլ՝ երբ թուրքական էժան ապրանքները հեղեղեն մեր շուկան, հայկական արտադրողները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, մեծ խնդիրների առաջ կկանգնեն։ Տնտեսության որոշ ուղղություններով փլուզում կարող է տեղի ունենալ, իսկ թուրքական կապիտալը կարող է գերիշխող դառնալ Հայաստանում։

Տարածաշրջանային զարգացումների մյուս տարբերակը Ռուսաստանի հետ համագործակցության խորացումն է ու ռուսական ազդեցության ուժեղացումը։ Առանց այն էլ Հայաստանը բազմաթիվ ինտեգրացիոն խողովակներով կապված է Ռուսաստանի հետ։ Ռուսական կողմում պետք է հաշվի առնեն, որ եթե Հայաստանում Թուրքիան ու Ադրբեջանը գերակայություն ստացան, ապա Ռուսաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այև հենց իր տարածքում՝ Հյուսիսային Կովկասում, որտեղ կարող են ակտիվանալ սեպարատիստական ձգտումները ու ստեղծվել տարբեր գրոհային ու ահաբեկչական խմբավորումներ։

Ռուսաստանի հետ կապերի սերտացումը Հայաստանին ամենաձեռնտու տարբերակն է՝ հատկապես այն պարագայում, երբ ռուսական կողմը Հայաստանում Արցախյան պատերազմից հետո իմիջի վերականգնման խնդիր ունի։ Նախ՝ հանրային տրամադրություններում Ռուսաստանի դրական կերպարը դեռևս պահպանվում է, քաղաքացիների 32 տոկոսը մեր հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը կապում է հենց Ռուսաստանի հետ, մյուս կողմից էլ՝ հայ և ռուս ժողովուրդներին կապում են պատմական անցյալն ու քաղաքակրթական արժեքները, այդ թվում և հատկապես՝ քրիստոնեությունը։ Մյուս կողմից էլ՝ եթե Ռուսաստանը Հայաստանի միջոցով փակում է Թուրքիայի ճանապարհը, ապա հնարավոր է դառնում ժամանակի ընթացքում լուծել նաև Ադրբեջանի հարցերը ու Հարավային Կովկասում վերականգնել սեփական ազդեցությունը։

Մյուս խոշոր ուժը, որ մեր տարածաշրջանում ազդեցություն ունի, Եվրոպան է, բայց ԵՄ-ն այսօր շատ լուրջ ներքին ու արտաքին պրոբլեմների առաջ է կանգնած, որոշ հարցերի շուրջ խորանում են տարաձայնությունները։ Այս դեպքում դժվար է պատկերացնել, որ ԵՄ-ն ի վիճակի է լինելու իր ազդեցությունը տարածել Հարավային Կովկասում և Վրաստանին ու Հայաստանին իր կազմ ընդունել։ Ճիշտ է՝ քաղաքակրթական արժեքների մասով Հայաստանը որևէ խնդիր չունի ԵՄ-ի հետ, դրա համար էլ հանրության շրջանում դրական տրամադրվածություն կա նաև Եվրոպայի նկատմամբ, սակայն ԵՄ-ն՝ որպես աշխարհաքաղաքական կենտրոն, գործնական հողի վրա ներկա չէ մեր տարածաշրջանում, ինչպես Ռուսաստանի դեպքում է։ Անկասկած, շատ դրական է, որ Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը խորանում է, բայց Ֆրանսիան ևս ի վիճակի չէ Հայաստանում գործնական առումով ներկայություն ունենալ, բացի որոշակի ազդեցության դաշտ ստեղծելուց։

Մյուս խոշոր խաղացողն Իրանն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները միշտ էլ դրականորեն են զարգացել։ Քիչ հավանական է, որ մեր ամբողջ տարածաշրջանը հայտնվի Իրանի ազդեցության ներքո, բայց Թեհրանի գլխավոր խնդիրը մնում է Հարավային Կովկասում թուրքական ազդեցությանը դիմակայելը, քանի որ պանթուրքական ծրագրերի զարգացման արդյունքում կարող է դրվել նաև Իրանի կազմաքանդման և Հարավային Ադրբեջանի թյուրքախոս բնակչության շրջանում անջատողական ձգտումներն արագացնելու հարցերը։ Դրա համար էլ Իրանը կոնկրետ դեմ է արտահայտվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», միևնույն ժամանակ դեմ չէ Հայաստանում ռուսական ներկայությանը, քանի որ այն ևս կանխում է թուրքական ներթափանցումը տարածաշրջան։

Մյուս կողմից էլ՝ Իրանը լիուլի հնարավորություններ ունի Ադրբեջանում իրավիճակ փոխել ու այն գցել իր ազդեցության ներքո։ Դրա համար անհրաժեշտ պայման է կրոնական գործոնը, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիա մահմեդականներ են, ուստի Իրանը կարող է իսլամական հեղափոխությունը տարածել Ադրբեջանի վրա ու իշխանափոխություն իրականացնել։ Պատահական չէ, որ Ալիևի վարչակազմը պարբերաբար ձեռնամուխ է լինում շիա կրոնականներին ձերբակալելու գործին։ Ու դրսի ուժերը կարևորում են այս հանգամանքը, դրա համար էլ Ադրբեջանին դիտարկում են որպես հակաիրանական պլացդարմ, որին պետք է աջակցել ընդդեմ Իրանի։ Ու այդ շրջանակներում է, որ Արևմուտքից աչք են փակում Ադրբեջանի կողմից իրագործվող հանցանքների ու մարդու իրավունքների խախտումների առաջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մասին, թե ինչ է սպասում սեփական ժողովրդի վստահությունը վատնած և նրան կորստյան տանող ղեկավարին. Ավետիք Չալաբյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է զանգվածային թունավորման զենք. «Փաստ»Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ»«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»«Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը Աշխարհաքաղաքական փոթորիկը մի կողմ թողած՝ Նիկոլն արդեն սկսել է քարոզարշավը. Արմեն ՀովասափյանԱնշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են. Գագիկ Ծառուկյան Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր «Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ»«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ»Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ»Հայոց Ցեղասպանության 110–րդ տարելիցին նվիրված ցուցադրություններ՝ Հայաստանում և արտերկրում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է «Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին Մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Տեղ և Կապան համայնքներում՝ միջազգային կառույցներ կոնկրետ դիմումներ ներկայացնելու նպատակով. Թաթոյան Նիկոլի դեմ ցանցային պայքար է պետք, նա չի կարող բոլորին ձերբակալել, ճնշել և լռեցնել․ Հայկ Մամիջանյան Քրիստեն Ստյուարտը և Դիլան Մայերը ամուսնացել են Լոս Անջելեսում տեղի ունեցած «ինտիմ» հարսանեկան արարողությամբ Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Ղեկավարները թող մի գիշեր մեզ հետ լուսացնեն, կրակոցների ձայներից մկան ծակը թումանով են առնելու․ խնածախցի ՀՀ-ն չի կարողանում ո´չ արտահանել, ո´չ ներմուծել. Հրայր Կամենդատյան Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը Մեծ հարգանքով ընդունեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը՝ «Անմահ գունդ» ֆորումի շրջանակներում. Մհեր Ավետիսյան Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են 2018-ը հմտորեն մտածված պատրանք էր, որով մեզնից խլվեց մեր ինքնիշխանությունը. Դավիթ Սարգսյան Պուտինը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ Եվրոպայում առկա է ատոմակայանների փակման ռիսկ «Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառը Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը Այո’, այսպիսի հեղափոխական գնաճ դեռ չէր եղել. Նաիրի Սարգսյան «Ունենք իշխանություն, որը մասնակցել է ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ և այսօր բացահայտ ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի հաղթանակների կարիք. Հրաչյա Ռոստոմյան «Եվրասիա» գործնականում․ նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհըՄեծ ոգևորությամբ և խորին հարգանքով ընդունեցի Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ նվիրված «Անմահ գունդ» միջազգային ֆորումին. Մհեր Ավետիսյան Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեումՄեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում. Գագիկ Ծառուկյան Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին. Ավետիք Չալաբյան Վերջին տարիներին Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համարԳազամատակարարման պլանային դադարեցում կլինի Դիլիջանի որոշ հասցեներում, Կողբ, Բերդավան բնակավայրերում Ծանրամարտի ԵԱ. վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից Ոսկու գինը սահմանել է նոր ռեկորդ