Երևան, 19.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ» Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ» Նա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասին ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցը ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը


«Ուժ տվողը Շիրազս է, նա մեր տան մինուճարն էր». լեյտենանտ Շիրազ Սանասարյանն անմահացել է Թալիշում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շիրազս մեր տան մինուճարն էր, քույր կամ եղբայր չունի: Շատ խելացի, խելոք երեխա էր: Մանկապարտեզ չի գնացել, որովհետև միակն էր, բոլորս իրեն սիրում, տիկնիկի պես պահում էինք: Մինչև դպրոց գնալը Շիրազս բոլոր տառերը գիտեր, կարդում էր, հաշվում: Տատիկն արտասանել էր սովորեցնում: Սպորտի է հաճախել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Շիրազի մայրիկը:

Հաճախել է Գյումրու թիվ 15 դպրոցը: «Սիրում էր շփվել երեխաների հետ: Առաջին սեպտեմբերի 1-ին դասարանում հարցրեցին, թե ովքեր կարող են գրել: Շիրազը մոտեցավ գրատախտակին, շատ սիրուն ձեռագրով գրեց իր անուն, ազգանուն, հայրանունը, դասվարը և ուսմասվարը զարմացան: Իսկ հետո արտասանեց «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը, այնուհետև՝ «Ես իմ անուշ Հայաստանին»: Լավ սովորում էր, բոլոր առարկաներն իր համար սիրելի էին: Իններորդ դասարանը հարվածային ավարտեց»:

Տիկին Անահիտը հիշեցնում է՝ Գյումրին մարզաձևերով հարուստ քաղաք է: «Տարբեր մարզաձևերի է հաճախել, բայց ինչ-որ պահի վազքը դարձավ իր նախընտրելի սպորտը: Մրցումների է մասնակցել, բարձր հորիզոնականներ գրավել»: Դպրոցից հետո Շիրազը կրթությունը շարունակել է Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում: «Շատ աշխույժ էր, արագաշարժ, գիտակ, հումորով»:

Դեռ փոքրուց Շիրազը սեր է ունեցել զինվորական գործի նկատմամբ: Հայրիկի մասնակցությունն Արցախյան առաջին ազատամարտին, վստահաբար, ևս ազդեցություն է ունեցել Շիրազի երազանքի կայացման գործում: Բայց մայրիկը նաև մեկ դրվագ է հիշում՝ մեկ շաբաթը Լոռվա անտառներում հաստատակամ է դարձրել Շիրազին իր որոշման մեջ: «Գյումրիում ՀՅԴ-ն կառույց ուներ, երեխաները զինվորական գործի հմտություններին էին ծանոթանում, արշավների գնում: Շիրազս ևս մասնակցեց դրանց: Մեկ շաբաթով մնալով Լոռվա անտառներում և վերադառնալով՝ որոշեց, որ պետք է զինվորական դառնա»:

Մայրիկի համար որդու այս որոշումն այնքան էլ ընդունելի չէր: «Մեզ մոտ՝ Գյումրիում, Պետական տնտեսագիտական համալսարանի քոլեջն է գործում: Ես ուզում էի այնտեղ ընդունվեր, Շիրազն ասաց՝ չեմ գնա: Այդ ժամանակ էր, որ գնացինք «Տիգրան Մեծ» վարժարան: Անկեղծ պիտի լինեմ՝ խնդրել էինք, որ իրեն պայմաններն ավելի բարդ ներկայացնեն, որ իր որոշումը փոխի: Հրամանատարությունից մոտեցան, աչքի անցկացրեցին իր թղթերը, գովասանագրերը, ատեստատը, ասացին՝ սա քո տեղը չէ: Բայց Շիրազս համառեց՝ սա եմ ուզում: Իրեն հակադարձեցին՝ կարող ենք շրջափակման մեջ ընկնել, անգամ օձ, գորտ ուտելու անհրաժեշտություն լինի, մտածիր այդ մասին: Շիրազս կրկին արձագանքեց՝ մտածելու ոչինչ չունեմ, եթե դուք ուտեք, ես էլ կուտեմ: Ընդ որում՝ շատ քիչ բաներ էր ուտում, զզվող էր, կարծում էի, որ չի դիմանա: Բացի դա, այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էր, կարծում էի, որ կփոխի իր որոշումը, բայց զուր: Քննությունների ժամանակ էլ ցանկանում էի, որ կտրվի, բայց կյանքի կոչեց իր երազանքը»:

Ռազմամարզական վարժարանից հետո Շիրազն ուսումը շարունակում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: 2017 թվականին պարգևատրվում է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: Մեդալներ, պատվոգրեր է ստացել սովորելու տարիներին: 2020 թվականին, առանց վիճակահանությանը մասնակցելու, լեյտենանտ Շիրազ Սանասարյանն ընտրել է Արցախը՝ որպես իր ծառայության վայր: Ծառայել է Մատաղիսի շրջանում՝ Թալիշում:

«Օգոստոսի 23-ին Շիրազս ճանապարհվեց Թալիշ, հինգ օր անց՝ ես ու ամուսինս: Տուն վարձեցինք, այնտեղ էինք ապրում: Շիրազս գնում էր աշխատանքի, վերադառնում տուն: Շատ երջանիկ օրեր էին, երեքս միասին էինք: Սեպտեմբերի 25-ին Շիրազս իջել էր դիրքերից: Չէր սիրում խոսել զինվորական կյանքից՝ մա՛մ, մի խոսեք դրա մասին: Սեպտեմբերի 26-ին ուշ ժամի պառկեցինք քնելու: Գիշերը մեկն անց կես էր, ինչ-որ մեկը «Շիրազ» կանչեց: Դուրս եկա, մի տղա էր: Շիրազին արթնացրեցի, տանից դուրս եկավ, չգիտեմ, թե ինչ խոսեցին, վերադարձավ, ժպիտը դեմքին՝ մա՛մ ջան, պայուսակիս մեջ այս ու այն բանը դիր: Վերցրեց հեռախոսը, լիցքավորիչը: Երբ հարցրեցի, թե ուր է գնում, ասաց, որ իր տղերքի մոտ, մինչև ժամը 12-ը կվերադառնա: Ամուսինս էլ արթնացավ, հայրիկին էլ հանգստացրեց, թե առավոտյան կգա: Լուսադեմին սկսվեց ռմբակոծությունը: Պատերազմ էր: Աչքիս առաջ ամբողջ Թալիշը սևացավ: Աջ էի վազում, գոռում՝ Շիրազս, ձախ էի վազում, գոռում՝ Շիրազս: Մեր տան հետևի մասում էին Շիրազիս դիրքերը: Մեր դռան մոտով սկսեցին մեքենաներ գնալ, երբ Շիրազս գնում-գալիս էր, մեր տան մոտ հասնելիս ազդանշան էր տալիս: Վազում էի, որ Շիրազիս մոտ գնայի, ամուսինս ու մեր հարևանը թույլ չտվեցին: Շիրազս գնաց ու գնաց»:

Այլևս որևէ տեղեկություն ծնողները Շիրազից չեն ունեցել: «Զանգում էինք, բայց որևէ պատասխան չկար: Հոկտեմբերի 6-ին Շիրազիս անունը գրվեց զոհվածների ցուցակում: Մեզ Թալիշից տեղափոխել էին Ստեփանակերտ: Մեկ շաբաթ մնացինք այնտեղ: Ամուսնուս հենց առաջին օրն ասացին՝ ՄատաղիսԹալիշը չկա»:

Թե ինչպես ու երբ է զոհվել Շիրազը, մինչ օրս անհայտ է: Տիկին Անահիտն ասում է՝ կոնկրետ որևէ բան չգիտի, իսկ տարբեր զրույցներին ինքն ուղղակի չի հավատում: «Այնքան շատ բաներ են պատմում: Գիտեմ, որ Շիրազս շատ բան արած կլինի ռազմական գործողությունների ժամանակ, ճարպիկ էր, ուժեղ, բայց ինչպես ասում են, երբ քո աչքով չես տեսել ու վստահ էլ չես այդ պատմությունների հարցում, չես կարողանում վերապատմել դրանք: Մեկն ասում է, որ հենց առաջին օրը Շիրազս դեմքի շրջանում վիրավորում է ստացել, տղաներին ասել է, որ չնահանջեն, շուտով օգնությունը կհասնի: Բայց դա ինձ իմ Շիրազը չի պատմել, արդյոք դա ճի՞շտ է: Ասում են՝ օգնության է հասել մե՛կ մի զինվորին, մե՛կ՝ մյուսին, զոհված տղաների զենքերից է կրակ ապահովել: Արդյոք այդպե՞ս է, թե՞ ոչ, չգիտեմ: Մեզ նաև ասացին, որ հոկտեմբերի 4-ին իրեն տեսել են Մատաղիս-Թալիշի կողմերում, բայց դրան չենք հավատացել, քանի որ հստակ ասվում է, որ պատերազմի հենց առաջին օրը Թալիշում ամեն ինչ վերջացել է»: Որպես Շիրազի զոհվելու օր նշվում է մի դեպքում սեպտեմբերի 27-ը՝ պատերազմի առաջին օրը, մյուս դեպքում՝ հոկտեմբերի 6-ը, երբ Շիրազի անունը հայտարարվել է հեռուստատեսությամբ:

Որդու փնտրտուքի օրերին՝ 2020 թ. նոյեմբերի 17-ին, մահանում է Շիրազի հայրիկը: «Շաքար ուներ, դեղերը չխմեց ժամանակին, պատերազմի մասնակից լինելով՝ գիտեր, թե ինչ է կատարվում: Իսկ նոյեմբերի 30-ին՝ երկու ամիս անց, Շիրազիս գտանք»:

Հիմա Շիրազի մասին հիշեցնում է նաև Գյումրու թիվ 15 դպրոցում նրա անվան դասասենյակը, Գետաշենի դպրոցի փառքի անկյունում տեղադրված նրա նկարը, պուրակներում նրա անունով տնկված եղևնիները:

Ապրելու ուժի մասին: «Ուժ տվողը Շիրազս է: Մենակ եմ, ամբողջ հոգսն ու դառնությունն իմ ուսերին է: Շնորհակալ եմ, իհարկե, իմ եղբայրներին ու քույրերին, ամուսնուս եղբորը, որ ամեն վայրկյան, հատկապես ծանրագույն օրերին, իմ կողքին են: Շիրազս սիրած աղջիկ ուներ, պետք է նշանվեր: Տղաս հոկտեմբերի 27-ին է ծնվել, որոշել էինք իր ծննդյան օրը մկրտեինք նրան և մատաղ անեինք, գառները պատվիրել էինք։ Այդ օրն առաջին անգամ պետք է նաև իր սիրած աղջկան տեսնեինք»: Բայց Շիրազի ու հազարավոր տղաների պատմություններն այլ ընթացք ունեցան:

Հ. Գ. - Լեյտենանտ Շիրազ Սանասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ»Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ»Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ»«USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ»Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»Կառավարությունը 60 տոկոս եկամտահարկ կվերադարձնի՝ օտարերկրացի միգրանտներին Հայաստանում աշխատանքի ընդունելու համար20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավըՔաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոսԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետՆա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասինՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը «Կրթություն և կարիերա EXPO 2025». Կրթական հարթակ, որ բացում է ապագայի դռներըԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցըՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկելՌայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստիՆիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում, երկօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախի դեմ մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ ԶաքարյանԹրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով Մասնակցե´ք «ՀայաՔվեի» դիտորդական դասընթացներին, տեր կանգնեք ձեր քվեին. Ավետիք ՉալաբյանՆավթի գինը հինգշաբթի բարձրացել է, և շաբաթն ավարտվել է 5% աճով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ ասաց, որ պետք է ատելության խոսքի ազգային սահմանում տան. ԹովմասյանFastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին Փաշինյանը փսիխոպաթ և դեմագոգ բռնապետ է. Դավիթ Սարգսյան ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարց լինելուց զատ և առաջ նաև անվտանագային հարց է․ Շաքե Իսայան Բացի հանրային ճնշnւմից, մենք որևէ կերպ չենք կարող ազդել ՀՀ կառավարության որոշումների վրա. Սամվել Շահրամանյան Նիկոլը սկսել է բոլորիս համոզել, թե միջանցք տալով` միլիոններ ենք աշխատելու. Հովհաննես Իշխանյան Շավո Օդաջյանի գրառումը դարձել է հանրության սեփականությունըԽաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Չինաստանն արևային էներգիայի ֆանտաստիկ նախագիծ է իրականացնում ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շարունակում է շրջել կոմբինատի արտադրական արտադրամասեր և տեղամասեր, լսել աշխատակիցներին հուզող հարցերը ու առաջարկները Փաշինյանը փոքր մարդ է, քաղաքական գաճաճ. գիտի՝ Սահմանադրություն փոխել չի կարող. Ավետիք Չալաբյան Սուտասան է մեր վարչապետը, ամեն ինչ փչացրել է. քաղաքացի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրով Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին Մենք էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցները, պետք է իրար օգնենք, իրար թև ու թիկունք կանգնենք, մի բռունցք դառնանք, համախմբենք ողջ հայ ժողովրդին, որպեսզի Հայաստանը որպես անկախ և սուվերեն պետություն հարատևի․ Մհեր Ավետիսյան