Երևան, 24.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի. Գագիկ Ծառուկյան Դեբլեի միակ գոլի շնորհիվ «Փյունիկը» հաղթեց «Վեստ Արմենիային» Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ. Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել «ՀայաՔվեի» Վաղարշապատի տարածքային կառույցում քննարկվեցին կրթությանը, դրա ազգային հիմքերին առնչվող հարցեր․ «ՀայաՔվե» Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին Ջրանջատում՝ մինչև 22։00 Ուկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել


Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան

Տնտեսություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը՝ 2024 թ.-ին իրականացված աշխատանքները: Հայտնում են Կառավարությունից:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ծրագրով սահմանված թիրախները և դրանց ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները: Մասնավորապես, բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում և ստանդարտացում թիրախի ապահովման նպատակով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ կադաստրային քարտեզների ուղղում, աշխարհագրական անվանումների տեղեկատվական բազայի թարմացում, չտեղադրված գույքերի նույնականացում և տեղեկատվական բազայի ճշգրտում, բազային քարտեզագրական շերտերի (մակերևութային ջրեր, ռելիեֆ և տրանսպորտային ցանց) ստանդարտացում և մուտքագրում գեոպորտալ:

Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է՝ իրականացվել է 500 բնակավայրի կադաստրային քարտեզների ուղղում, որից 156-ը՝ 2024 թվականին: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թ. մարտին:

Հաշվետու տարում իրականացվել են գրանցման տվյալների բազայի և կադաստրային քարտեզների անհամապատասխանությունների ավտոմատացված եղանակով հայտնաբերում և ուղղում: Մշակվել է ավտոմատացված ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս գույքերի գրանցման տվյալները համեմատել քարտեզագրական շերտերի հետ և հայտնաբերել անհամապատասխանությունները: Նախատեսվում է համակարգը ներդնել գրանցման համակարգում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկատվությունը ռեգիստրին անմիջապես տրամադրելու նպատակով։ 2024 թ. ընթացքում նույնականացվել է շուրջ 20,000 միավոր գույք և ըստ անհրաժեշտության տեղադրվել կադաստրային քարտեզներում: 2025 թ.-ի ընթացքում նախատեսվում է ևս 5000 գույքի նույնականացում:

2024 թ.-ին կատարվել է օրթոֆոտոհատակագծերից բազային քարտեզագրական շերտերի թվայնացում և ստանդարտացում՝ Արմավիրի մարզի տարածքի բազային քարտեզագրական շերտերի մուտքագրում գեոպորտալ, Արարատի մարզի՝ շուրջ 200,000 հա մակերեսով տարածքի ռելիեֆի քարտեզագրական շերտի ստեղծում և ստանդարտացում: 2025 թ.-ի ընթացքում նախատեսվում է գեոպորտալ մուտքագրել Արարատի և Շիրակի մարզերի բազային շերտերը, ավարտել ՀՀ ամբողջ տարածքի «Ռելիեֆ» բազային քարտեզագրական շերտի ստեղծման, ստանդարտացման և գեոպորտալ մուտքագրման աշխատանքները:

Անցած տարի Ազգային գեոպորտալում ներդրվել է աշխարհագրական օբյեկտի համար ինքնաշխատ եղանակով անվանման անձնագրի ձևավորման համակարգը։ 2025 թ.-ին նախատեսվում է շուրջ 10,000 ՀՀ աշխարհագրական անվանումների անձնագրերի կազմում և տվյալների թարմացում: Զեկուցվել է, որ ներկայումս Ազգային գեոպորտալում արտացոլված են մի շարք գերատեսչությունների ներկայացրած տվյալներ: Հաշվետու տարում մեկնարկել են նաև միջազգային ստանդարտներին համապատասխան նոր բազմաֆունկցիոնալ ազգային գեոպորտալի ներդրման աշխատանքները:

Ստեղծվել է Հասցեների միասնական ռեեստր. 2023 թ.-ի ընթացքում իրականացվել է շուրջ 1 մլն հասցեների ստանդարտացում, տարածական կապակցում և տեղեկատվական բազայի ստեղծում։ 2024թ.-ին ռեեստրի բազան համալրվել է ևս 200,000 հասցեով, հաջորդ տարի նախատեսվում է ստանդարտացված և ճշգրտված հասցեների բազան համալրել ևս 40,000 հասցեով։

Զեկույցի հիման վրա ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի, իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտում կատարված աշխատանքը և ընդգծել բոլոր ուղղություններով շարունակական լավարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է պլատֆորմը կայացնել, տվյալները ներբեռնել և սահմանել դրա կառավարման հիմունքները: Ընդգծվել է, որ այդ տվյալները կարող են օգտակար լինել նաև ներդրումների միջավայրի բարելավման համար: Այդ համատեքստում ընդգծվել է հարթակի որոշ տվյալների կոմերցիալիզացիայի անհրաժեշտությունը: «Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է», - ասել է երկրի ղեկավարը և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել հարթակը լրացնել իրենց համակարգման ոլորտներում առկա տվյալներով:

Մասկի քաղաքականությունը հանգեցրել է միլիարդատիրոջ ընկերություններին այլընտրանք փնտրելուն. FTՊարտավոր ենք մի կողմ դնել բոլոր առկա տարաձայնությունները, համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ․ Արտյոմ Վարդանյան«Բարսելոնան» ամռանը կարող է կորցնել Ռաֆինյային և ևս երեք առաջատար խաղացողի Իշխանությունը փորձում է հայ ժողովրդի մեջից ջնջել պատմական անցյալը. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից Մենք կյանքը սիրող ժողովուրդ ենք, ստեղծող ու արարող․ Մենուա Սողոմոնյան«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության երիտասարդներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբԿարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՑեղասպանությունը ճանաչելը ոչ միայն հայության, այլ ողջ մարդկության պարտքն է․ Արման Վարդանյան Վարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Վլադիմիր, կա՛նգ առ. Թրամփը՝ Կիևի վրա մասշտաբային հարձակմшն մասին «Ինտեր Մայամիի» առաջատարներից մեկը փոխել է ակումբային գրանցումը. պաշտոնական Արցախցի Արման Ավանեսյանը դուրս է եկել սամբոյի Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակիչ Վարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ ՀՀ և Նիդերլանդների կրթության նախարարները դիտել են «Ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցադրությունը «Շատ կուզեի նորից կարողանալ սկսել կյանքս ու ավելին անել, քան անում եմ». Մարջան Ավետիսյան «Երբեմն կյանքը կարող է չընթանալ մեր պատկերացրած հունով, պետք է լինենք ուժեղ ու ինքնավստահ». Աննա Մանուչարյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Լադա»-ն․ կա տուժած Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով Մենք հո՞ ամեն օր թշ նամու դրոշը չենք վառnւմ, բայց կրակnւմ են, չէ՞․ խոզնավարցին Գորիսում տուն է վարձել, որ գիշերեն այնտեղ Սերժ Սարգսյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին Գ.Ծառուկյանի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Կրթական կենտրոն «Եվրասիա»-Հայաստանում տեղի ունեցավ հիշատակի հանդիպում՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանՆիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը nտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրnւմը հայ երիտասարդների կողմից դատապարտում է. Շարմազանով Մեր հայկական գարունները դեռ նոր են գալու. Գոհար Դավթյան «ՀայաՔվե» միավորման հրավերով այս օրերին Երևանում է Իրաքի Քրդստանի պատվիրակությունը` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրևային էներգիայով աշխատող ռոբոտները Չինաստանում սովորել են մաքրել ստացիոնար արևային մարտկոցները Իշխանության վախերը Այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, բազմահազարանոց երթն ավարտվեց տերունական աղոթքով Փաշինյանի դավաճանության երկու փաստ Մեր ընտանիքի օրգանական մասն է այս ամբողջը. Տիգրան ՄանսուրյանԸնդդիմության նախագիծը՝ ծանր հարված Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը գազազել է Հենրիխ Մխիթարյանի քայլից Եվրամիությունը Փաշինյանից պահանջում է չգնալ Մոսկվա Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ԶՊՄԿՄեր այս փոքրիկ պետությունը պետք է դարձնենք անառիկ ամրոց, որ չձուլվենք թշնամուն. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի. Գագիկ Ծառուկյան Մենք հիշում ենք․ նզովվի՜ ուրացողը. ՀայաՔվե Հայոց Ցեղասպանության հիշողությունը նաև պետք է չխանգարի Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն, հարաբերություններին՝ որևէ պետության հետ, այդ թվում նաև Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս․ Մհեր Ավետիսյան Այսօր հայ ազգը ոգեկոչում է մեկուկես միլիոն հայերի հիշատակը, ովքեր բնաջնջվել են միայն հայ լինելու համար. Նաիրի ՍարգսյանԻշխող վարչախմբի փորձերը՝ նսեմացնելու Հայոց Ցեղասպանությունը, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ անթույլատրելի ոտնձգություն են. «ՀայաՔվե»Ոգեկոչում ենք այսօր մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը, սգում ենք կորսված հայրենիքի համար, և խոնարհում գլուխներս՝ նրա ազատության համար մաքառած բոլոր նվիրյալների առաջ․ Ավետիք Չալաբյան