Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ» Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ» «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա Սոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան


Մարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին

Մշակույթ

Բազմիցս առիթ ենք ունեցել ձեզ պատմելու 2019 թ.-ին հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մասին: Այն իր շուրջ է համախմբում տաղանդավոր հայ երեխաներին, բացահայտում նրանց ներուժը և օգնում նվաճել նորանոր բեմեր ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի տարբեր անկյուններում: Հիմնադրամի կրթաթոշակառուները հաղթանակներ են գրանցում միջազգային մրցույթների ժամանակ՝ ոչ միայն բարձր պահելով Հայաստանի անունն ու պատիվը, այլ օրինակ դառնալով իրենց հասակակիցների համար, նրանց վարակելով՝ կրթությամբ բոլոր հնարավոր դռները բացելու կարգախոս դարձած գաղափարով: Հիմնադրամն իր գործունեությամբ ձևավորում է Հայաստանի դասական երաժշտության ապագան:

Մի քանի նպատակ է հետապնդում այն. կրթություն և զարգացում, միջազգային համագործակցություն, հասարակական ներգրավվածություն և սա ամենը չէ: Շարունակական կրթությունը՝ վարպետաց դասերի, դասախոսությունների և միջազգային ծրագրերի ու աշխարհի առաջատար երաժշտական ակադեմիաների միջոցով, հնարավորություն է տալիս պատանի երաժիշտներին ճաշակ ձևավորել, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և կատարելագործվել: Պատկերացնել կարելի է միայն նրանց ոգևորվածությունը, երբ հայտնվում են աշխարհի ամենահայտնի բեմերում և հերթական անգամ բարձր պահում մեր երկրի պատիվը, ցույց տալիս աշխարհին, որ մեր պետության համար կարևոր է պատանիների որակյալ կրթությունը նաև դասական երաժշտության ասպարեզում: Կրթված պատանիները Հայաստանի դեսպաններն են աշխարհի բոլոր պետություններում: Մի քանի հրապարակումներով հնարավոր չի լինի պատմել հիմնադրամի մասին, ուստի առաջարկում ենք մեր ընթերցողներին այցելել նրա պաշտոնական կայք և տեսնել, թե տարիներ ի վեր ինչ գործունեություն է ծավալել այն և, ի վերջո, համոզվել, թե որքան տաղանդավոր երեխաներ են ապրում մեր երկրում:

Ի դեպ, հիմնադրամի կրթաթոշակառուները որոշակի իմաստով իրենց հաշվետու են համարում հանրության՝ իրենց հանդիսատեսի առջև: Հաշվետվության յուրօրինակ ու կարևոր դրսևորում են համերգները, միջոցառումները: Մարտի 26-ին և 27-ին ժամը 19:30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024 թ.-ի կրթաթոշակառուների գալա համերգին: Երեկոյի ընթացքում պատանի երաժիշտները կկատարեն հայտնի և սիրված կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հանդիսատեսը, վստահաբար, ներկա կգտնվի որակյալ, ոգեշնչող, ապագայի հանդեպ հույս պարունակող միջոցառման: Սրանք կարևոր դիտարկումներ են, քանի որ հաճախ ենք լսում դժգոհություններ, որ անճաշակ երաժշտությունը կլանել է որակյալին: Իսկ ոգեշնչման և հույսի տեսանկյունից արդյոք կարո՞ղ ենք էլ ավելի լավ օրինակներ ունենալ, քան մեր տաղանդավոր պատանիներն են:

Առնո Բաբաջանյան համերգասրահից, tomsarkgh.am-ից և ticketon.am-ից տոմսեր ձեռք բերելով և այս հրաշալի համերգին ներկա գտնվելով՝ հանդիսատեսը ևս իր լուման կունենա տաղանդավոր երաժիշտների համար ճանապարհ հարթելու գործում:

Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի հիմնադրամի երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերի իրագործմանը՝ բացելով նոր դռներ և հնարավորություններ տաղանդավոր երեխաների մասնագիտական առաջընթացի ապահովման և նպատակների իրականացման համար:

Ցանկացած լավ գաղափար մեր օրերում շատ բարդ կլինի կյանքի կոչել առանց գործընկերների: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողքին կանգնած նրա գործընկերները ևս հավատում են այն գաղափարներին ու նպատակներին, որոնց կրողն են մեր պատանի երաժիշտները և նրանց այս կարևոր՝ շարունակական կրթության ճանապարհին միայնակ չեն թողնում: Առանց նրանց աջակցության՝ անասելի բարդ կլիներ կյանքի կոչել հիմնադրամի ծրագրերը:

Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանԻշխանության ողջ հույսն ու հավատն ուժայինների անօրինական գործողություններն են, որոնք ամենօրյա ռեժիմով կոնկրետ թիրախներnվ են աշխատում․ Աբրահամյան Խմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանԱյս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»«Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանԹուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսովՀայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱզգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան«Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՄենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել ՉինաստանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ ՄակրոնԱզատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ Վարդևանյան