Երևան, 17.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարել Սյունիքում ամեն օր կրակում են․ կրակելու ժամերը չեն փոխվում, ինտենսիվությունն է ավելանում Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ» Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ» Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փորձը կձախողվի. «Փաստ» «Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ» «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ» Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»


«Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի էր, բայց հետո փոխվեց մեծանալուն զուգընթաց: Ուրիշ տեսակի տղա էր: Խելացի էր, աշխատասեր: Որտեղ աշխատանք լիներ անելու, նա պետք է ներկա լիներ: Սիրում էր մարդկանց օգնել: Ընկերասեր էր, ընկերոջ համար կյանքն էլ չէր խնայի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Միքայելի մայրիկը:

Միքայելը ծնունդով Տավուշի մարզի Լուսաձոր գյուղից է: Այստեղ են անցել նրա մանկությունը, դպրոցական տարիները: Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է. «Որ ասեմ տանը գիրք էր բացում, չէ, ինչպես բերում էր գրքերը, այնպես էլ տանում էր դպրոց: Ես իրեն Միքայել չէի ասում, այլ Ապեր: Փոքր տարիքից իրեն այդպես ենք կոչել: Իրեն ասում էի՝ Ապե՛ր ջան, ինչո՞ւ գիրք չես բացում, գրավոր գրում: Արձագանքում էր՝ մա՛մ, գնում եմ ու պատասխանում, տնայիններս էլ դասընկերուհիներս են գրում: Բոլոր առարկաների հանդեպ հավասար վերաբերմունք ուներ, տանը գիրք չէր բացում, բայց տարեվերջին բարձր գնահատականներով էր ավարտում: Մի ուսուցչուհի ունեինք, հարցնում էի՝ ընկեր Այվազյան, Ապերը ո՞նց է սովորում: Միշտ պատասխանում էր՝ Ապերի պես երեխա կա՞: Ուսուցիչներին ինքս ասում էի՝ ախր տանը գիրք չի բացում, արձագանքում էին՝ մեր պատմածը մեզ պատմում է»:

Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Միքայելն ուսումը շարունակել է քոլեջում՝ զբոսաշրջության բաժնում: Մայրիկն ասում է՝ շատ էր սիրում սպորտը: «Մեր գյուղում սպորտդահլիճ, համապատասխան մարզասարքեր չկային, գնում էր մոտակա գյուղը՝ Գետահովիտ: Զանգում էի իրեն՝ Ապե՛ր ջան, որտե՞ղ ես, ինչո՞ւ ես ուշանում: Ասում էր՝ մա՛մ ջան, Գետահովիտում ենք, պարապում եմ: Ես իրեն թույլ չէի տալիս, որ գնա, անհանգստանում էի, բայց ինքը գնում էր, քանի որ սպորտով զբաղվելն իր համար շատ կարևոր էր»: Տիկին Գոհարն ասում է՝ որդին սիրում էր զբաղվել նաև ձկնորսությամբ, այգեգործությամբ։

Մայրիկը պատմում է, որ քոլեջում սովորելու տարիներին Միքայելը գնում էր անտառ՝ սունկ, սինդրիկ հավաքելու: «Սիրում էր այդ կերպ իր ժամանակն անցկացնել, բայց քոլեջի դասերն էր բաց թողնում: Երբ իրեն նախատում էի, որ դասերին հաճախի, արձագանքում էր՝ գնում եմ անտառ, կգամ, հավաքածս կվաճառեմ, որ քույրիկներիս պահենք: Շատ էր սիրում իր քույրիկներին: Քոլեջից զանգում էին, ասում՝ գոնե մեկ-մեկ դասի արի, որ հաջորդ կուրս փոխադրենք, չենք ուզում, որ նույն կուրսում մնաս: Իսկ ինձ ասում էր՝ մա՛մ, դու ոչ մի բանի հետ գործ չունես, ես կխոսեմ քոլեջի դասախոսների հետ: Դասախոսներից մեկին ասել էր, թե ինչու դասի չի գնում՝ մամայիս եմ օգնում, անտառում եմ: Վերջերս մարտի ութի համար միջոցառում էին կազմակերպել, մեզ կանչել էին քոլեջից, հիշում էին երեխաների հետ կապված պատմությունները: Այդ ժամանակ էլ դասախոսներից մեկը հիշեց, որ երբ հարցրել է Միքայելին, թե ինչո՞ւ դասի չի գալիս, արձագանքել էր. «Անտառ եմ գնում, սունկ հավաքում, որ մամայիս օգնեմ: Պապաս այստեղ չի, պետք է մամայիս օգնեմ»»: Միքայելը երեք քույրերի միակ եղբայրն է, և ինչ-որ առումով դեռ պատանեկության տարիներից պատասխանատվություն էր ստանձնել քույրերի համար: Ուզում էր օգնել ծնողներին՝ հոգ տանել նրանց մասին: Տիկին Գոհարն ասում է՝ որդին իրենց տան սյունն ու հենարանն էր:

Քոլեջում ուսումը կիսատ թողնելով՝ Միքայելը 2020 թ. հունվարի 27-ին մեկնում է ծառայության: Ընտրում է ՊՆ-ի ծրագրերից մեկով նախատեսված եռամյա ծառայությունը: «Ես չէի ուզում, որ երեք տարով գնար, բայց հաստատակամ էր մտադրության մեջ՝ եթե որոշել եմ, պիտի գնամ: «Ապե՛ր ջան, այդ գումարը մեզ պետք չի»,-արձագանքում էի ես, բայց նա համառեց ու իր որոշումից հետ չկանգնեց: Որոշել էր ծառայությունից վերադառնալուց հետո այդ գումարը ներդնել և բիզնես հիմնել»:

Միքայելը ծառայում էր Արցախում՝ «Մարտունի 3»-ում, նռնականետորդ էր: «Շատ էր սիրում իր ծառայությունը: Սկզբում ծառայությունից տպավորություններն այլ էին, բայց հետո զանգահարեց, թե՝ ուզում եմ փոխեմ ծառայությանս տեսակը, երկու տարի ծառայեմ ու վերադառնամ. «Մա՛մ, շատ ենք վարժություններ անում, հոգնում եմ»: Զրուցեցինք, ասացի՝ իսկ եթե դժվարություններ լինեն փոփոխության ժամանակ, գուցե ստիպված լինես նորից ծառայել: Շարունակում էր ծառայությունը»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Երբ պատերազմն սկսվեց, Միքայելս զանգեց: Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էր: Սեպտեմբերի 26-ին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, ինձ համար իրեր կուղարկե՞ս: Խնդրեց իր համար տաք շորեր էլ ուղարկել, բայց կանաչ գույնի: Զարմացա մի փոքր, հարցրեցի՝ իսկ այդ գույնի հագուստ կարելի՞ է հագնել, արձագանքեց՝ հա, մենք այստեղ այդ գույնի շորեր ենք հագնում: Երբ ասացի, որ ամեն ինչ կգնեմ, կպատրաստեմ և կուղարկեմ, խնդրեց նոր բան չգնել, այլ ուղարկել իր շորերը, որոնք տանը կան: Իրերը պատրաստել էի, բայց պատերազմն սկսվեց: Հեռուստացույցով լսեցի, որ Մարտունին կրակոցների տակ է: Այդ ժամանակ զանգեց, սկսեցի լաց լինել՝ կրակոցներ են, Ապե՛ր ջան: Փորձում էր հանգստացնել ինձ. «Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան»: Մինչև հիմա իր այդ խոսքերն իմ հիշողության մեջ են»: Հոկտեմբերի 1-ին ժամը 4-ին է եղել Միքայելի և մայրիկի վերջին զրույցը: Սակայն որևէ բան չի հուշել, թե ինչ կարող էր պատահել ժամեր անց:

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Միքայելն անմահանում է: Նրա տուն «վերադարձը» շատ չի ուշանում: Տիկին Գոհարն ասում է՝ հաջորդ օրը որդին արդեն տանն էր:

Ապրելու ուժի մասին. «Հիմա իմ ուժի աղբյուրը աղջիկներս են ու թոռնիկները»:

Հ. Գ. - Միքայել Եգանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Լուսաձորի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին Մենք էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցները, պետք է իրար օգնենք, իրար թև ու թիկունք կանգնենք, մի բռունցք դառնանք, համախմբենք ողջ հայ ժողովրդին, որպեսզի Հայաստանը որպես անկախ և սուվերեն պետություն հարատևի․ Մհեր Ավետիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակըԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամ5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն էԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար․ Նաիրա Կարապետյան Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ ՇարմազանովՊետությունը երիտասարդներին պետք է զերծ պահի մոլեխաղերից և թմրամոլությունից. Հրայր ԿամենդատյանԽաբեցիր, ասացիր` ապագա կա, ու զրկեցիր մեզ ապագայից. Հունան ՄարտիրոսյանԿարծում ենք՝ օպտիմալ լուծում կլիներ, եթե Երևանն ու Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ առաջարկով հանդես գան. ՌԴ ԱԳՆ Կարեն Խաչանովը դուրս է եկել Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչ Փաշինյանի արածը՝ հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ․ Նաիրի Սարգսյան 5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար Ֆրանսիացի դաշնակահար Թիբո Մենիլոն վերադառնում է Հայաստան՝ երկու բացառիկ համերգով Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը Արցախցիների բողոքն ուզում են վերահսկել Սամվել Բաբայանի միջոցով ԱրարատԲանկ․ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի Մոսկվա Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը ԶՊՄԿ-ում ԼԻԴԱՐ համակարգով հագեցած դրոնների օգնությամբ մարկշեյդերները միլիմետրի ճշգրտությամբ սկանավորում են ամբողջ տարածքը Սյունիքում ամեն օր կրակում են․ կրակելու ժամերը չեն փոխվում, ինտենսիվությունն է ավելանում Դիանա Գրիգորյանի անմոռանալի տարեդարձն ու անհիմն բամբասանքները. պրոդյուսերը պարզաբանել է Տնտեսության վիճակը՝ անկայուն ծանր. Նաիրի Սարգսյան Գյումրիի և Փարաքարի ընտրությունները ցույց տվին, որ ՔՊ-ն լեգիտիմ չէ. Մենուա Սողոմոնյան «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվությունԴժվար է գտնել մեկ այլ խաղ, որտեղ մարդ կարող է բացահայտել իրեն բոլոր առումներով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ԱՊՐԻԼԻ)․ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին. «Փաստ»Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ»Այն մասին, թե ինչու սեփական ծրագիրը ձախողած, և հարյուր հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ դարձրած իշխանությունը պետք է հեռանա, և նոր շանս բացի իրեն մոլորությամբ վստահածների համար. Չալաբյան Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ»Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փորձը կձախողվի. «Փաստ»Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը «Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ»Բուհը նաև հայրենադարձությանն է նպաստում (տեսանյութ) «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ»Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ»Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ»Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ»Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ»Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ»Ամերիկացի ինֆլուենսերը պնդում է, որ Մասկն իրեն 15 մլն և ամսական հավելյալ 100,000 դոլար է առաջարկել լռության դիմաց