Երևան, 21.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նա ոչ մեկին պետք չի, որովհետև շուտով կհեռանա պաշտոնից. Թրամփը՝ Մակրոնի մասին Չի բացառվում, որ Փաշինյան–Ալիև պայմանավորվածություն կա. Ալիևն այս շրջանում կաջակցի Փաշինյանին․ Աննա Կոստանյան 0% Շրջհարկ․Նարեկ Կարապետյան Մենք մեզ, իհարկե, թույլ չէինք տա որևէ խոսակցության մանրամասներ հանրայնացնել, սակայն, ստիպված ենք. Ալիկ Ալեքսանյան Մեր հասարակությանը պետք է ցույց տանք, թե ինչի համար ենք այս իշխանությանը փոխելու. Նարեկ Կարապետյան Արցախցիների համար պետք է հիմնվի առանձին շրջան, թաղամաս, որտեղ կբնակվեն իրենք. Կարապետյան Ու՞մն է Ղրիմը հարցը արագորեն փոխարինվեց, ու՞մն է Գրենլանդիան հարցով․ Մհեր Ավետիսյան Թոշակառուներին և նպաստառուներին վերածել են ծաղրի առարկայի․ Հրայր Կամենդատյան Հայաստանի տնտեսությունն այսօրվա կառուցվածքով չի կարող ապահովել երկրի կայուն զարգացումը. Սուրեն Կարայան Ինչով են Սամվել Կարապետյանի առաջարկած քայլերը տարբերվում Փաշինյանի խոստումներից, որովհետև Սամվել Կարապետյանն ինչ ասում՝ անում է. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)


Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն Հովասափյան

Բլոգ
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել՝ Ալիևից մուրալով «խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը» որքան հնարավոր է շուտ սկսելու թեմայով։
 
Ակնհայտ է, որ Նիկոլը շտապում է ստորագրել այդ փաստաթուղթը, մինչդեռ Ալիևը, հակառակը, ակտիվորեն շարունակում է «սահմանային շարժերը»։ Նա արդեն 7-8 պաշտոնական հայտարարություն է տարածել, թե «հայկական կողմը շարունակում է սահմանին սադրանքներ իրականացնել»։
 
Բացի դրանից, ՔՊ-ական ողջ ակտիվը լծվել է փաստաթղթի «անհրաժեշտության և պատմական բացառիկ հնարավորության» վերաբերյալ քարոզչությանը, մինչդեռ օդում կախված է պատերազմի բացահայտ վտանգը։ Թերևս պարզ է մեկ բան․ Նիկոլը փորձում է շահարկել իրավիճակը, որպեսզի, ռազմական գործողությունների դեպքում, ամբիոնից հայտարարի. «Ես պատրաստ էի ստորագրելու, տեսեք՝ Ալիևը չստորագրեց»։ Մարդիկ էլի կլսեն, կընդունեն այս թեզը և կծափահարեն։
 
Իրականում, եթե մասնագիտական հայացք գցենք տեղի ունեցող գործընթացին, ապա պարզ կդառնա, որ մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից ներկայացված դասական քաղաքական ուլտիմատումի հետ։ Ադրբեջանը բացահայտ սպառնում է Հայաստանին ու հայ ժողովրդին պատերազմով, մինչդեռ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները նույնպես, իրենց հերթին, ներքին լսարանին ահաբեկում են պատերազմի սպառնալիքով՝ տեղեկատվական և ապատեղեկատվական քարոզչությամբ։
 
Ըստ էության, Ադրբեջանը ձևավորել է քաղաքական ուլտիմատում, որի միջոցով Հայաստանից պահանջում է միակողմանի զիջումներ՝ առանց փոխադարձ պարտավորությունների։ Ալիևը, օգտվելով ուժեղ դիրքերից, սահմանում է պայմաններ, որոնք բխում են բացառապես իր շահերից՝ առանց ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու։ Բացահայտ ուլտիմատում է նաև «միջանցքի» գաղափարի առաջմղումը, որով Հայաստանը պարտավորվում է տրամադրել ճանապարհային կապ, մինչդեռ Ադրբեջանն իր կողմից որևէ հավասարարժեք զիջում չի կատարում։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանից իր դեմ միջազգային իրավական գործընթացներ չնախաձեռնվեն՝ առանց իր կողմից որևէ պատասխանատվություն ստանձնելու։
 
Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայիս գործընթացը բանակցային հավասարակշռված մոդելից վերածվել է քաղաքական ճնշման մեխանիզմի, որտեղ Ադրբեջանը ձևավորում է իր ուզած պայմանները՝ առանց պատրաստակամության կատարել որևէ զիջում։
 
Բոլորս հիշում ենք, թե ինչպես 1939-ին Գերմանիան ներկայացրեց ուլտիմատում Լեհաստանին՝ պահանջելով տարածքային զիջումներ և հատուկ իրավունքներ Դանցիգում։ Մերժումից հետո Գերմանիան սկսեց ներխուժումը, ինչի հետևանքով սկսվեց Երկրորդ աշխարհամարտը։ Նշենք նաև, որ երբ Գերմանիան սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ուլտիմատում ներկայացրին՝ պահանջելով, որ գերմանական զորքերը դուրս բերվեն։ Գերմանիան մերժեց, և սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին, ինչն էլ դարձավ համաշխարհային պատերազմի մեկնարկային կետը։
 
Ուլտիմատումի մեկ այլ ցայտուն օրինակ էր 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամը, երբ ԱՄՆ-ը պահանջեց, որ Խորհրդային Միությունը դուրս բերի իր միջուկային հրթիռները Կուբայից՝ սպառնալով ռազմական գործողություններով։ Ի վերջո, ԽՍՀՄ-ը ընդունեց պայմանները՝ պայմանով, որ ԱՄՆ-ն իր հերթին Թուրքիայից կհանի իր միջուկային հրթիռները։
 
Կամ, օրինակ, 1990-ին Իրաքի սպառնալիքները Քուվեյթին, երբ Բաղդադը պահանջում էր, որ Քուվեյթը զիջի որոշ նավթային հանքեր։ Քուվեյթը մերժեց, ինչից հետո Իրաքը ներխուժեց և բռնակցեց այն։ Սա հանգեցրեց Պարսից ծոցի պատերազմին (1991 թ.), երբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ուժով դուրս մղեց Իրաքին։
 
Այս օրինակները ցույց են տալիս, որ ուլտիմատումը հաճախ լինում է պատերազմի կամ խոշոր քաղաքական ճգնաժամի նախերգանքը, երբ պահանջ ներկայացնող կողմը պատրաստ է ուժի դիմել, եթե իր պայմանները չեն բավարարվում։
 
Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր ԼեյենՍամվել Կարապետյանի՝ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված 5 տնտեսական քայլերը․ Նարեկ ԿարապետյանԳորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համարԵԱՀԿ «վերակենդանացումը» քիչ հավանական է, քանի որ այն դարձել է Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ օգտագործվող գործիք. ԼավրովԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծըԱլիևի կառավարությունը ուղիղ ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան ծրագիրը. ուր է Կառավարության պատասխանըԿլոպը հստակ պատասխանել է «Ռեալ»-ը գլխավորելու վերաբերյալ լուրերին Կապույտի անեծքը. ինչու էր թագավորական հարսանիքներին թագուհու կապույտ հագուստը վատ նախանշան համարվումՆա ոչ մեկին պետք չի, որովհետև շուտով կհեռանա պաշտոնից. Թրամփը՝ Մակրոնի մասին Իվետա Մուկուչյանի հանգիստը Մեքսիկայում Կիմ Չեն Ընը հանրային արարողության ժամանակ պաշտոնից ազատել է Հյուսիսային Կորեայի փոխվարչապետինՓաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ«Ուժեղ Հայաստան»․ ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնտեսական օրակարգըՎրաստանի նախագահը Տիրոջ Հայտնության տոնի առթիվ ներում է շնորհել 159 բանտարկյшլիԱդրբեջանի հետ դիվերսիֆիկացիա գոյություն ունենալ չի կարող․ Նաիրի ՍարգսյանՉի բացառվում, որ Փաշինյան–Ալիև պայմանավորվածություն կա. Ալիևն այս շրջանում կաջակցի Փաշինյանին․ Աննա Կոստանյան Ձեր քվեն է որոշում՝ ստրկությո՞ւն, թե՞ ազատություն․ Ավետիք Չալաբյան 0% Շրջհարկ․Նարեկ ԿարապետյանՄենք մեզ, իհարկե, թույլ չէինք տա որևէ խոսակցության մանրամասներ հանրայնացնել, սակայն, ստիպված ենք. Ալիկ ԱլեքսանյանՍամվել Կարապետյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների մոտեցումը խանդի և վախի նշան է, չի կարելի վախենալ սեփական երկրի զավակներից. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)Մեր հասարակությանը պետք է ցույց տանք, թե ինչի համար ենք այս իշխանությանը փոխելու. Նարեկ Կարապետյան Արցախցիների համար պետք է հիմնվի առանձին շրջան, թաղամաս, որտեղ կբնակվեն իրենք. Կարապետյան Մեր թիմում ունենք մարդ, ով աշխատել է այս կառավարության հետ, կարևոր պայման է՝ մաքուր ձեռքեր և պրոֆեսիոնալիզմ. Նարեկ Կարապետյան Ու՞մն է Ղրիմը հարցը արագորեն փոխարինվեց, ու՞մն է Գրենլանդիան հարցով․ Մհեր ԱվետիսյանԹոշակառուներին և նպաստառուներին վերածել են ծաղրի առարկայի․ Հրայր ԿամենդատյանՔաջարանի հանքավայրում մասնագիտական թիմը մոնտաժում է տարածաշրջանում ԱՌԱՋԻՆ Komatsu PC4000 էքսկավատորը. (Տեսանյութ)Հայաստանի տարածքի նկատմամբ արտաքին վերահսկողություն է հաստատվում․ Արմեն ՄանվելյանԱռաջիկայում կհայտնենք, թե ում հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել. Կարապետյան (Տեսանյութ)Մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա մեկից ավելի երաշխավոր, դա խաղաղության միակ լուրջ գրավականն է. Նարեկ Կարապետյան Մհեր Ավետիսյանը ներկայացրել է երկրի անվտանգության խնդրի լուծման 5 կարևոր քայլերըՆիկոլ Փաշինյանը որևէ պարագայում, որևէ պատասխանատվություն երբևէ չի էլ ստանձնել. Նաիրի ՍարգսյանTRIPP-ն այս պահին Հայաստանի համար բացում է հնարավորություններ ու առաջ բերում ռիսկեր. Ն. ԿարապետյանՓետրվարի 12-ին կուսակցության համագումարով ենք հանդես գալու, որի ժամանակ էլ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը. Նարեկ ԿարապետյանԴուք Նիկոլի՞ն եք ուզում փոխել, թե մոտը դեպուտատ աշխատել. եթե չմիավորվենք, ֆիասկո է լինելուՆարեկ Կարապետյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբՀայաստանի տնտեսությունն այսօրվա կառուցվածքով չի կարող ապահովել երկրի կայուն զարգացումը. Սուրեն Կարայան Ինչով են Սամվել Կարապետյանի առաջարկած քայլերը տարբերվում Փաշինյանի խոստումներից, որովհետև Սամվել Կարապետյանն ինչ ասում՝ անում է. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)Թուրքիայի հետ սահմանի բացումը մեր տնտեսության համար դրական է, բայց պետք է ուշադիր լինենք, որ 100 տոկոսով չենթարկվենք իրենց ազդեցությանը. Նարեկ Կարապետյան «Գործող վարչախումբը ներգրավված է դեղերի բիզնեսի մեջ». Հրանտ Բագրատյանը կասկածներ ունի Նավթամթերքից մինչև թռչնամիս․ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց գործարանների կառուցման ծրագիրը Ինչ գործարաններ պիտի կառուցվեն Հայաստանում ու ինչուԴեղորայքի գինը կիջեցվի, տատիկների, պապիկների կյանքը կփոխվի․ Կարապետյան Երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա․ Նարեկ Կարապետյան Առաջարկում ենք Իրանի հետ ստեղծել խոշոր էներգետիկ համակարգ․ Նարեկ Կարապետյան Պետք է լուծենք բնակարանային խնդիրները, որ հնարավոր լինի խթանել մեծ ընտանիքների ձևավորումը․ Կարապետյան«Սուրբ խմիչք», որ պատրաստվում է բացառապես չամիչից. «Փաստ»Հայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով․ Նարեկ ԿարապետյանՋերմուկի մոտակայքում օկուպացված տարածքները թողնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Ավետիք ՔերոբյանԳեղեցկության սրահներ, փոքր կրպակներ, հացի փռեր, ձեր հարկերը լինելու են 0%. Նարեկ Կարապետյան