Երևան, 23.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ. Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել «ՀայաՔվեի» Վաղարշապատի տարածքային կառույցում քննարկվեցին կրթությանը, դրա ազգային հիմքերին առնչվող հարցեր․ «ՀայաՔվե» Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին Ջրանջատում՝ մինչև 22։00 Ուկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ» «Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»


Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում ուշադրություն գրավեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու պատրվակով Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը: Նրան, պարզվում է, զարմացրել ու նույնիսկ զայրացրել է, երբ տեղեկացել է, որ ժամանակին մեծ աղմուկով հարուցված քրեական գործերը կարճվել են կամ, ավելի վատ, դեռ քննության փուլում են: Չէ, Փաշինյանի խոսքի ցուցադրական «զարմանքի» այդ հատվածն ավելի լավ է մեջբերել. «Ես զարմանքով և մի փոքր էլ զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով հարուցվել են, մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք՝ այդ քրեական գործը, որ լրատվականների առաջին էջերում էր, ի՞նչ եղավ, և ստանում ենք մի կարճ տեղեկանք՝ նախաքննությունը շարունակվում է: Սա, կներեք, անթույլատրելի է, պետք է, ի վերջո, թե՛ հանրությունը, թե՛ կառավարությունը պատասխան ունենա»:

Ինչպիսի՜ անակնկալ, կամ՝ ո՜վ կարող էր պատկերացնել: Իսկ եթե առանց սարկազմի, ապա Փաշինյանն այս հարցում էլ անկեղծ չէ այն առումով, թե տարիներ անց է հետաքրքրվել ինչ-ինչ «գործերի» ընթացքով ու միայն վերջերս հանկարծակի տեղեկացել է, որ «նախաքննությունը շարունակվում է»: Հեքիաթ՝ միամիտների համար:

Նիկոլ Փաշինյանն ինքն ինքը չէր լինի, եթե անդադար չհետաքրքրվեր իր իսկ հուշումով կամ հրահանգով հարուցված աղմկահարույց «գործերի» ընթացքով: Դա շատ հեշտ է ապացուցել ու հիմնավորել. գրեթե բոլոր դեպքերում, երբ դատարանում փլուզվել են «աղմկահարույց գործերը», կամ բանն անգամ լիարժեք դատաքննության փուլին չի հասել, կամ մեղադրյալները կալանքից ազատվել են, անմիջապես հետևել են որոշակի պատժամիջոցներ նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ: Այսինքն, գործադիր իշխանությունը աչալուրջ հետևել է այդ գործերի ընթացքին, ավելին՝ որոշակի ճնշումներ է բանեցրել, որպեսզի իրեն ցանկալի հետևանքներ լինեն:

Ինչ վերաբերում է բուն հարցին, որի առնչությամբ, ինչպես Փաշինյանն ինքն է ասում, զայրացել է: Տեսեք-տեսեք՝ աղմուկ-աղաղակով հարուցված գործերը տարիներ շարունակ դեռ քննության փուլում են: Էհ, ո՞ւմ համար է գաղտնիք, որ այդ գործերի մեծ մասը գերազանցապես ցուցադրություն է, շոու՝ այսպես ասած: Դրանց ամբողջ իմաստն ու նպատակը հենց աղմուկն է եղել: Այսինքն, այդ «գործերը», հնչեցված մեղադրանքներն այնքան անհիմն են եղել, որ նույնիսկ փաշինյանական իշխանության նվիրյալ քննիչները «քննում-քննում», բայց այդպես էլ չեն կարողանում կոնկրետ մեղադրական եզրակացության հասնել, այնպիսի «քար ծակող» հիմնավորումներ գտնել, որ գործը հասցնեն դատարան: Դրա համար էլ «գործերը» քննիչների դարակներում «քնած» են, լինի դա Քննչական կոմիտեում, թե Հակակոռուպցիոնում: Այսինքն, այնքան թույլ են եղել մեղադրանք(ներ)ի հիմքերը, որ ոչ մի բան էլ չի հիմնավորվել:

Տակը բան չկա՝ ժողովրդական բառուբանով ասած: Թեպետ, չէ, մեկ բան այդ ամենի տակ կա. այն, որ բոլոր այդ աղմուկ-աղաղակներն ինտենսիվորեն օգտագործվել ու շահագործվել են Փաշինյանի ու նրա իշխանության կողմից՝ իրենց գովաբանության, «փիարի» համար, հատկապես տարբեր ընտրություններից առաջ:

Կարճ ասած՝ դրանք նախընտրական շոուներ են եղել կամ այդ շոուների բաղկացուցիչ մաս՝ «պատին ծեփելու, ասֆալտին փռելու» տեսարանների ապահովում, ուրիշ ոչինչ:

Եվ այդ համատեքստում հասկանալի է դառնում նաև, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հատկապես հիմա «հանկարծակի հիշել» հին, «աղմուկ-աղաղակային» գործերի մասին և հանձնարարել, որ դրանք մի հատ էլ, ինչպես հայտնի կինոյում է ասվում, «քննեն»:

Շոու է պետք: Երկիրը, կարելի է ասել, նախընտրական տրամադրությունների ու ինչինչ սպասումների մեջ է: Եվ, չունենալով հանրությանն առաջարկելու ոչինչ, Փաշինյանը ավելի հնարամիտ բան չի մտածել, քան իրավապահ համակարգի տարբեր մարմինների գզրոցներում փոշու տակ մնացած «գործերը» թարմացնելն է:

Այսինքն, մի անգամ «աղմուկ-աղաղակային» շոուն ինչ-որ ազդեցություն ունեցել է, իսկ հիմա, կներեք, երկրորդ ու անգամ երրորդ թարմության լապշայով է ցանկանում կերակրել հանրությանը, առնվազն՝ իրեն դեռևս թեթևակի վստահողներին:

Մեկ այլ հանգամանք էլ ուշադրություն գրավեց Փաշինյանի այդ «հակակոռուպցիոն» ելույթում, որ գործնականում դատաիրավական համակարգին իջեցված քաղաքական հրահանգի տպավորություն էր թողնում: Փաշինյանն, օրինակ՝ ասում է, և ճիշտ է ասում , ի դեպ, որ այս կամ այն գործը պետք է որոշակի ելք ունենա: Բայց ի՞նչ է նա հասկանում «ելք» ասելով: Լավ, «գործը» գնացել է դատարան. «Բա դատարանում ի՞նչ ա եղել, կարող ա արդարացվել է, կարող ա՝ կարճվել ա, այսինքն՝ ելք չի ունեցել»,-ասում է Փաշինյանը:

Այսինքն, նա ակամայից խոստովանում է, որ, իր ընկալմամբ, գործի ելք ասվածը միայն մեղադրական դատավճիռն է: Իսկ, օրինակ՝ մեղադրյալի արդարացման վճիռը, էլ չենք ասում՝ գործի կարճման մասին, ելքեր չեն: Իրականում «գործի» ելք է համարվում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ անկախ դրա մեղադրական կամ արդարացման բնույթից: Քիչ անց, երևի հասկանալով, որ ավելորդ բան է ասել, Փաշինյանը փորձում է շտկել ինքն իրեն, թե ինքն այն կանխավարկածով չի առաջնորդվում, որ պետք է անպայման մեղադրական դատավճռով պսակվի գործը...

Բայց, կներեք, դրանից մի քանի վայրկյան առաջ հենց դա էր ասում: Թեպետ սա էլ է միանգամայն բնութագրական Փաշինյանի համար. ասել հակասական բաներ, իսկ հետո, ըստ հարմարության, «կռուտիտներ» անել, թե հատկապես ինչ է նկատի ունեցել: Նման դրսևորումներ մեկ անգամ չէ, որ հանրությունը տեսել է այս տարիներին ինչպես անձամբ Փաշինյանի, այնպես էլ նրա կարկառունների կատարմամբ:

Կարճ ասած՝ բոլորն էլ զգում են, որ առաջիկայում կարող են լինել փոփոխություններ, առնվազն՝ ընտրություններ: Կարելի է չկասկածել, որ Փաշինյանը հանրային տրամադրությունների լարումը մյուսներից պակաս չափով չի զգում:

Դե, իսկ ընտրություններից առաջ երկրի անցուդարձը իրավական վակխանալիայի մեջ ընկղմելը միանգամայն տեղավորվում է Փաշինյանի գործելակերպում: Այստեղից էլ «հին-հին» գործերի մասին իբր թե նոր-նոր հիշելը, ինչ-որ «թարմացված», բայց հնամաշ մեղադրանքներ հնչեցնելը, հատիկ առ հատիկ «բրաբուսներն» ու ակնհայտ քաղաքական ենթատեքստով տրվող «հակակոռուպցիոն» հրահանգները:

Չկասկածեք, շուտով հին սկավառակները նորից այնպիսի արագությամբ կպտտի...

Էլ «նախկին», էլ «թալան», էլ «ապօրինի գույք», էլ «բռնոցի-ասֆալտ փռոցի», էլ...

Շոուի պակաս չի լինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբիոն չեղյալ է հայտարարել ուղևորությունը Լոնդոն՝ Ղրիմի վերաբերյալ Զելենսկու մեկնաբանություններից հետո. NYTՍրանց վերցրած եվրաբոնդերը մեզ փրկել են սնանկ ճանաչվելուց. Հրայր ԿամենդատյանԵթե վերահսկողությունը լինի ընտրանքային, ապա լինելու է ուղղորդված, դրա տակ լինելու է քաղաքական աստառ․ Հրայր ԿամենդատյանԱզատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին. ԱբրահամյանՌուսաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ընկալվել է՝ որպես սեփական վիշտ. Աբրահամ Հովեյան Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր Այս քաղաքական ռեժիմի և երիտթուրքերի տրամաբանությունը նույնն է. Արմեն Մանվելյան Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար Ցեղասպանության ուրացումը, մերժումը կամ ժխտումը ծանր ու բազմաշերտ հետևանքներ է ունենալու համայն մարդկության համար․ Աննա Կոստանյան Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ. Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել «ՀայաՔվեի» Վաղարշապատի տարածքային կառույցում քննարկվեցին կրթությանը, դրա ազգային հիմքերին առնչվող հարցեր․ «ՀայաՔվե» Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին Ջրանջատում՝ մինչև 22։00 Որակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ում Հայաստանին այլևս հաշվի չեն առնում Անդրանիկ Քոչարյանին չեն պատժի. ՔՊ-ն շարժվում է ոհմակի տրամաբանությամբ Ինչո՞ւ էին գազազել ՔՊ-ական պատգամավորները Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներն անհիմն են Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է Հանդիպում հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ․ Գագիկ Ծառուկյան Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ ԱՄՆ-ն ահռելի մաքսատուրքերով պաշտպանում է իր արևային էներգետիկան «Նյումեգ» հրատարակչությունը տպագրել է Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմություն» ստվարածավալ աշխատությունը․ ՀայաՔվե Այն մասին, ինչու ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել Արցախի նկատմամբ մեր հիմնարար իրավունքից. Ավետիք Չալաբյան Գետինը մտնի, որ մեր ղեկավարն է, ես իր տեղն ամաչում եմ. քաղաքացի Երկիր Մոլորակի օրվա կապակցությամբ ԶՊՄԿ բնապահպանության բաժնի աշխատակիցները տարածաշրջանում դպրոցների այցելությունների ծրագիր են սկսել Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը․ ՇարմազանովՏեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել էՈւկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Իշխան Սաղաթելյանի հորեղբորորդին 2 անձի է դանակահարել Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համար Մհեր Ավետիսյանի ելույթը Դաշնային խորհրդումՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. Նաիրի ՍարգսյանՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն էՆիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ քիչ է մնացել. Նաիրի Սարգսյան 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանՈրքան ավելի ուժեղ եւ հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ եւ անվտանգ կլինի Հայաստանը. Մհեր Ավետիսյան Դուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերԱդրբեջանական սադրանքներն ու ՀՀ իշխանության հանցավոր լռությունը մեծ ներգործություն են ունենում սահմանամերձ բնակավայրերի վրաՀիշողություն մենք ենք, պահանջատիրությունը՝ մեր պայքարը. ՀայաՔվե