Երևան, 23.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ. Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել «ՀայաՔվեի» Վաղարշապատի տարածքային կառույցում քննարկվեցին կրթությանը, դրա ազգային հիմքերին առնչվող հարցեր․ «ՀայաՔվե» Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին Ջրանջատում՝ մինչև 22։00 Ուկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ» «Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»


Ստացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ, առավե ևս՝ Արցախյան երկրորդ պատերազմից սկսած, Ադրբեջանը հասցրել է տարբեր ծանրության ու տեսակի զանգվածային հանցագործություններ իրականացնել Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Իսկ ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս փաստերով արձանագրել պատերազմական հանցագործություններն ու այլ հանցավոր գործողությունները։

Բացի այդ, առկա են նաև կոնկրետ իրավական վճիռներ դատարանի կողմից։ Օրինակ՝ 2023-ի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում ընդունեց, որով պարտավորեցնում էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Իսկ որոշ ժամանակ անց դատարանը նույնիսկ հասցրեց վերահաստատել իր որոշումը։ Պարզ է, որ հետագայում այս որոշումները հենց այնպես չեն ընդունվել և անհրաժեշտության դեպքում կարող են որպես հիմք օգտագործվել այլ ատյանների կողմից դատական որոշումների ընդունման համար։

Ու որքան էլ Ադրբեջանը փորձի միջազգային իրավունքն ու մարդու իրավունքների թեման անտեսել՝ առաջնայնությունը տալով ուժի կիրառման միջոցով հարցերի լուծմանը, միևնույնն է, որոշ ժամանակ անց միջազգային իրադրության փոփոխության պարագայում արդեն միջազգային իրավունքը կարող է կիրառվել հենց իրենց դեմ։ Դրա մասին գիտակցում են նաև Բաքվում՝ մանավանդ որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանին՝ վավերացնելով Հռոմի ստատուտը։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված օրդերի հիման վրա կարող է ձերբակալվել Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն՝ մարդկության դեմ հանցագործությունների գործով։ Ուստի, բացառված չէ, որ մի քանի տարի հետո նույնը կարող է տեղի ունենալ Իլհամ Ալիևի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչների հետ, որն ամիջականորեն պատասխանատու է ցեղասպանական, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Բնականաբար, Ալիևի ռեժիմը գիտակցում է նման սցենարի հնարավորությունը։ Դրա համար էլ պատահական չէ, որ հայկական կողմի առաջ դրված պահանջներից մեկն էլ հայցերից փոխադարձ հրաժարումն է։

Բայց իրականում այստեղ խնդիրը միայն հայկական կողմի՝ միջպետական գանգատներից հրաժարվելն է։ Պարզ է, որ ադրբեջանական կողմի հայցերը հայկական կողմի համար, ըստ էության, վտանգ չեն ներկայացնում, ինչքան ցանկանում են, կարող են այդպիսի գանգատներ ներկայացնել, քանի որ դրանք շինծու են և անապացուցելի։

Փաստացի այս դեպքում գործ ունենք իրավական գործիքից միակողմանի (հայկական կողմից) հրաժարման գործընթացի հետ այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմի կատարած հանցանքները կոնկրետ չափելի ու արձանագրելի են՝ սկսած արցախցիների շրջափակումից՝ կյանքի համար անհամատեղելի պայմանների ստեղծումից, վերջացրած գերիների սպանությունով և դաժան վերաբերմունքով։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի արդեն 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ եթե գործընթացը շարունակվի, ապա կարող են նոր գանգատներ ներկայացվել նաև այլ դատական ատյաններ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարան։ Դրա համար էլ Ադրբեջանում չափազանց շահագրգռված են, որ Հայաստանը շուտափույթ հետ կանչի իր հայցերը, քանի դեռ խայտառակ հանցագործությունների մասին փաստերն իրավական նշանակություն չեն ձեռք բերել։ Իսկ Հայաստանի այդ պարտավորությունը կարող է արձանագրվել խաղաղության համաձայնագրի շրջանակներում։ Այդ իսկ պատճառով էլ Ալիևը հայտարարում է, թե իրենց ստորագրված թուղթ է պետք։

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու «դատավարությունը» ևս պետք է դիտարկել Ադրբեջանի անհանգստության տեսանկյունից։ Քանի որ կոնկրետ իրավական խաղաքարտեր կան, որոնք իրենց դեմ կարող են կիրառվել, ապա Ադրբեջանում մտածել են, որ պատանդի կարգավիճակում գտնվող մարդկանց կեղծ մեղադրանքներ հասցեագրելու միջոցով իբր կարող են Հայաստանի դեմ կիրառելու նպատակով իրավական հիմքեր ձեռք բերել։ Այնինչ, այդ դատավարությունների ընթացքում խոշտանգումների ու փաստերի կեղծումների արդյունքում ձեռք բերված մեղադրանքները ոչ մի իրեն հարգող իրավական ատյանի մակարդակով հիմք չեն կարող դառնալ։ Դրա համար էլ Բաքուն նույնիսկ դատական ֆարսով չի բավարարվում, ու Ադրբեջանում անընդմեջ փորձում են այլ թեմա ևս գտնել։ Խոսքը վերաբերում է մասնավորապես Ադրբեջանի այն գործելակերպին, որի արդյունքում իբր ժամանակ առ ժամանակ Արցախից օկուպացված տարածքներում ինչ-որ «զանգվածային գերեզմաններ» են գտնում, ոսկորներ են հանվում, ու ներկայացվում է, թե իբր դրանք Արցախյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցիների զանգվածային գերեզմաններ են։ Ու Ադրբեջանը փորձում է իբր դրանով վախեցնել հայկական կողմին՝ չնայած որ տվյալներ կան, որ հենց հայերի գերեզմաններ են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար» Tesla-ի՝ 1-ին եռամսյակում զուտ շահույթը նվազել է 71%-ով Ռուբիոն չեղյալ է հայտարարել ուղևորությունը Լոնդոն՝ Ղրիմի վերաբերյալ Զելենսկու մեկնաբանություններից հետո. NYTՍրանց վերցրած եվրաբոնդերը մեզ փրկել են սնանկ ճանաչվելուց. Հրայր ԿամենդատյանԵթե վերահսկողությունը լինի ընտրանքային, ապա լինելու է ուղղորդված, դրա տակ լինելու է քաղաքական աստառ․ Հրայր ԿամենդատյանԱզատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին. ԱբրահամյանՌուսաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ընկալվել է՝ որպես սեփական վիշտ. Աբրահամ Հովեյան Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր Այս քաղաքական ռեժիմի և երիտթուրքերի տրամաբանությունը նույնն է. Արմեն Մանվելյան Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար Ցեղասպանության ուրացումը, մերժումը կամ ժխտումը ծանր ու բազմաշերտ հետևանքներ է ունենալու համայն մարդկության համար․ Աննա Կոստանյան Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ. Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել «ՀայաՔվեի» Վաղարշապատի տարածքային կառույցում քննարկվեցին կրթությանը, դրա ազգային հիմքերին առնչվող հարցեր․ «ՀայաՔվե» Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին Ջրանջատում՝ մինչև 22։00 Որակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ում Հայաստանին այլևս հաշվի չեն առնում Անդրանիկ Քոչարյանին չեն պատժի. ՔՊ-ն շարժվում է ոհմակի տրամաբանությամբ Ինչո՞ւ էին գազազել ՔՊ-ական պատգամավորները Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներն անհիմն են Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է Հանդիպում հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ․ Գագիկ Ծառուկյան Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ ԱՄՆ-ն ահռելի մաքսատուրքերով պաշտպանում է իր արևային էներգետիկան «Նյումեգ» հրատարակչությունը տպագրել է Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմություն» ստվարածավալ աշխատությունը․ ՀայաՔվե Այն մասին, ինչու ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել Արցախի նկատմամբ մեր հիմնարար իրավունքից. Ավետիք Չալաբյան Գետինը մտնի, որ մեր ղեկավարն է, ես իր տեղն ամաչում եմ. քաղաքացի Երկիր Մոլորակի օրվա կապակցությամբ ԶՊՄԿ բնապահպանության բաժնի աշխատակիցները տարածաշրջանում դպրոցների այցելությունների ծրագիր են սկսել Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը․ ՇարմազանովՏեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել էՈւկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Իշխան Սաղաթելյանի հորեղբորորդին 2 անձի է դանակահարել Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համար Մհեր Ավետիսյանի ելույթը Դաշնային խորհրդումՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. Նաիրի ՍարգսյանՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն էՆիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ քիչ է մնացել. Նաիրի Սարգսյան 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանՈրքան ավելի ուժեղ եւ հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ եւ անվտանգ կլինի Հայաստանը. Մհեր Ավետիսյան Դուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր